Չինաստանում նշում են Մաքրության և պարզության տոնը

Չինաստանում նշում են Ցին Մին՝ Մաքրության և պարզության տոնը։ Ցին Մին (Qing Ming Jie) տոնը կապված է պարզ և լուսավոր օրերի գալստյան հետ: Այս տոնը խորհրդանշում է անցած ձմռան ճանապարհումը, տաք գարնան և կյանքի նոր երևույթների դիմավորումը: Համարվում էր, որ այս օրը յանը և ինը գալիս են հավասարակշռության: Երկինքը (յան) բեղմնավորում է հողը (ին) և ծնվում է նոր կյանք: Հենց ապրիլի 4-ից 7-ը ընկած ժամանակահատվածում Չինաստանում անցկացվում է կանաչ թեյերի առաջին գարնանային հավաքը: Տոնակատարության հյուրերը հնարավորություն են ունենում համտեսել թարմ բերքը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 259 | Ավելացրեց՝ armenlur | 05.04.2022 | 09:45 ազգային տոներ, ապրիլի 5