15:52, 19.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ադրբեջանում առաջին անգամ «ղարաբաղյան»  ցեղատեսակի նժույգները կհանվեն աճուրդի։ Աճուրդին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, կարող են մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան ֆերմերներն ու գործարարները: Աճուրդում ներկայացված կլինեն հատուկ ընտրված նժույգներ։ Վաճառքներն իրականացվելու են աճուրդի ձևաչափին համապատասխան։

В Азербайджане впервые выставят на аукцион карабахских скакунов (ФОТО)

Լուր / Տեսնել ավելին՝ Trend | Դիտումներ՝ 251 | 05.04.2022 / աճուրդներ


Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Ջրականում՝  Իրանի հետ սահմանին տեղի է ունեցել փոխհրաձհություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, «պետական» սահմանը խախտած իրանցին սպանվել է։ Ադրբեջանցիները նկատել են զինված վեց անձանց, որոնք մոտենում են Իրանի կողմից։ Ադրբեջանցիների հրամանները չկատարելուց հետո սկսվել է փոխհրաձագություն, իրանցիներից մեկը մահացել է, հինգը թաքնվել են։ Ավելի ուշ նրանցից մեկին գտել են ու ձերբակալել։ Իրանցիների մոտից հայտնաբերվել է ավելի քան 32 կգ թմրանյութ։

Լուր / Տեսնել ավելին՝ 1news.az | Դիտումներ՝ 268 | 05.04.2022 / Իրան-Ադրբեջան

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսին։ «Ռամոսը խաղից առաջ ասում է, որ նա ցանկանում է մնալ ակումբում: Օ՜, ինչ անակնկալ. նա ամսական մեկ միլիոնից ավելի է վաստակում: Այո, դու հաղթել ես այն ամենն, ինչ կարող ես, բայց ակումբում մնալու համար, պարզապես լռիր և քո գործն արա խաղադաշտում»,- հայտարարել է Ռոտենը։

yskgjt.com: Sergio Ramos Frisur 2015 | Sergio ramos, Sergio ramos haircut 2017, Real madrid captain

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Sports.ru | Դիտումներ՝ 253 | 05.04.2022 / ՊՍԺ, Ժերոմ Ռոտեն, Սերխիո Ռամոս

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին  Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բավրա գյուղից 15 կմ արևելք գրանցվել էին ստորգետնյա ցնցումներ։ Երկրաշարժը զգացվել էր Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 271 | 05.04.2022 / երկրաշարժ


Փենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այս մասին հայտարարել Է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը: «Եթե Հարավային Կորեան գնա ռազմական առճակատման, մեր մարտական միջուկային ուժերն անխուսափելիորեն պետք Է կատարեն իրենց պարտականությունները»,-ասել է Չժոնը: 

Северокорейский лидер Ким Чен Ын во время испытаний межконтинентальной баллистической ракеты - РИА Новости, 1920, 05.04.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 236 | 05.04.2022 / միջուկային սպառնալիք, ԿԺԴՀ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ավելի քան 7 տարի անց հրապարակեց դատավճիռը: Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեց մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության։ Ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման: 

Լուր / Տեսնել ավելին՝ Առաջին ատյանի դատարան | Դիտումներ՝ 255 | 05.04.2022 / Աղմկահարույց սպանություններ


Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի հաղթանակը կարելի կլինի համարել վերադարձը այն կետին, որը եղել է մինչև 2022 թվականի փետրվարի 23-ը, ինչպես նաև ուկրաինական տարածքների ժամանակավոր օկուպացման վերաբերյալ հետագա բանակցությունների հստակ ըմբռնումը: Այս մասին հայտարարել է մասին հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Unian.net | Դիտումներ՝ 251 | 05.04.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, ռուս-ուկրաինական պատերազմ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ամենակարևոր նպատակին։ «Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է։ Նպատակ՝ հանուն ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության և վերջապես Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ բաց Եվրասիայի կառուցման»,- գրել է Մեդվեդևը։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 255 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Դմիտրի Մեդվեդև


Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել է 2․5 միլիոնը:
Երեկ՝ ապրիլի 4-ին, սահմանապահ պահպանության աշխատակիցները ձևակերպել են 18․5 հազար ժամանող, ինչը 17 տոկոսով քիչ է մեկ օր առաջ արձանագրված ցուցանիշների համեմատությամբ (22․3 հազար): 

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 236 | 05.04.2022 / փախստական, փախստականներ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Տոր» մարտավարական զենիթահրթիռային համակարգի անձնակազմի կողմից Ուկրաինայի ԶՈՒ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի ոչնչացման կադրերը։ Ըստ հաղորդագրության՝ մարտական հերթապահության ընթացքում հայտնաբերվել է 20 օդային թիրախ։ «Տոր» հակաօդային պաշտպանության համակարգի հաշվարկային իրավասու գործողությունների արդյունքում բոլոր թիրախները վերցվել են ուղեկցության և ոչնչացվել։ Դրանց թվում են յոթ «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։

Լուր / Տեսնել ավելին՝ Известия | Դիտումներ՝ 217 | 05.04.2022 / բայրաքթար

Սա գիտա-ֆանտաստիկ ֆիլմ չէ։ Սա Չունցին քաղաքն է։ Նայեք ցնցող տեսարաններին, որոնք վաղ առավոտյան աշխատանքի գնալիս ուղեկցում այս քաղաքի ուղևորներին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 218 | 05.04.2022 / տեսարժան աշխարհ

Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը: Լեո

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 258 | 05.04.2022 / Լեո, Ավետիք Իսահակյան


ԱՄՆ-ը մարտի կեսերին գաղտնի հիպերձայնային զենք է փորձարկել, որպեսզի  թույլ չտա Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում։ Սպիտակ տունը զգուշավոր մոտեցում է ցուցաբերում՝ խուսափելով քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չհիմնավորված էսկալացիայի։ Նույն պատճառով ամերիկացի պաշտոնյաները երկու շաբաթ լռել են հիպերձայնային հրթիռի վերջին փորձարկման մասին։

In this August 8 file photo, a B-52H Stratofortress assigned to the 419th Flight Test Squadron takes off from Edwards Air Force Base, California.

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ CNN | Դիտումներ՝ 251 | 05.04.2022 / ռազմական ավիացիա

«Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ուկրաինայի հայտարարությունը՝ կոչելով այն «միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանք»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 235 | 05.04.2022 / Ուկրաինա, Վրաստան

The New York Times-ը հրապարակել է Ուկրաինայի Բուչա քաղաքի արբանյակային լուսանկարները։ Դրանցում երևում է, որ փողոցներում խաղաղ բնակիչների դիերը հայտնվել են մինչև քաղաքուից  ռուսական զորքերի հեռանալը։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Բուչայում կատարվածից հետո Պուտինը պետք է կանգնի ռազմական տրիբունալի առաջ։

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 209 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 286 | 05.04.2022 / երկրաշարժ

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Հիշեցնենք, որ  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ԱԻՆ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 313 | 05.04.2022 / կալանավորում, Անդրանիկ Փիլոյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա են եղել և՛ անհետ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ «Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհետ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,-ասված է հաղորդագրությունում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանտուն | Դիտումներ՝ 265 | 05.04.2022 / ԱՄՆ դեսպանտուն

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) կրճատել է իր անձնակազմը Ռուսաստանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպան հրաժարվել է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ դեպի Մարս առաքելության հարցում։ Իր հերթին «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ Ռուսաստանը մի քանի տարի հետո կկարողանա ինքնուրույն իրականացնել առաքելությանը դեպի Մարս։

Լուր / Տեսնել ավելին՝ SpaceNews | Դիտումներ՝ 257 | 05.04.2022 / պատժամիջոցներ, NASA

Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՆ | Դիտումներ՝ 253 | 05.04.2022 / կորոնավիրուս

« 1 2 ... 98 99 100 101 102 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ