21:31, 06.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Թուրքիայի նախագահը պնդում է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 502 | 01.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, բանակցություններ

ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնի շատ լավ վերլուծությունը. Կիևը տանուլ տվեց պատերազմը ռուսական հարձակման առաջին օրերից։ Զելենսկին միայն անիմաստ երկարացնում է ժողովրդի տառապանքները, որոնց Ստալինը ստիպել էր ապրել Ուկրաինայի կազմում։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Strat Pol | Դիտումներ՝ 312 | 01.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, ԿՎՀ, Լարի Ջոնսոնի, Վոլոդիմիր Զելենսկի


Գերմանիայի նախարար Ջեմ Օզդեմիրը գերմանացի վարորդներին կոչ է արել  ավտոմեքենայի փոխարեն օգտվել հեծանիվից, ավտոբուսից կամ գնացքից՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Իր քաղաքացիներին նա խորհուրդ է տվել նաև ավելի դանդաղ երթևեկել ավտոբուսներով՝ վառելիքի տնտեսման համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 251 | 01.04.2022 / տնտեսական ճգնաժամ, Գերմանիա

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Այժմ այն գլխավորում է Բրազիլիայի հավաքականը՝ առաջ անցնելով Բելգիայից, որը երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է մնացել՝  92-րդ հորիզոնական։

Լուր / Տեսնել ավելին՝ FIFA | Դիտումներ՝ 242 | 01.04.2022 / Բրազիլիա, ՖԻՖԱ

Վրաստանը միացել է բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, որոնք սահմանված են ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքներն արդեն նկատելիորեն իրենց զգացնել են տալիս վրացական ֆինանսական համակարգում։

Լուր / Տեսնել ավելին՝ CNN | Դիտումներ՝ 242 | 01.04.2022 / պատժամիջոցներ, Վրաստան, Սալոմե Զուրաբիշվիլի


ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում մարտի 31-ին կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այն, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ: Բանաձևը լայն աջակցություն է վայելում բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող երկրների կողմից։

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից առաջադրված բանաձևի ընդունման վերաբերյալ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ ԱԳՆ | Դիտումներ՝ 261 | 01.04.2022 / Ցեղասպանության կանխարգելում

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումը պետք է կայացնեն միայն այդ երկրի բնակիչները։ Ֆինլանդիան շատ արագ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե նման որոշում կայացնի, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն՝ ընդգծելով, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի զինված ուժերը «լիովին համապատասխանում են դաշինքի չափանիշներին»։

Լուր / Տեսնել ավելին՝ НВ | Դիտումներ՝ 295 | 01.04.2022 / ՆԱՏՕ, Յենս Ստոլտենբերգ, Ֆինլանդիա

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 9 շախմատիստ: Կայացել է 5-րդ տուրը, որում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի, Արթուր Դավթյանը պարտություն է կրել: 5 տուրից հետո 4,5 միավորով Գաբրիել Սարգսյանը առաջատարների թվում է: Նա կիսում է 1-5 տեղերը: 

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՇՖ | Դիտումներ՝ 275 | 01.04.2022 / շախմատ, Գաբրիել Սարգսյան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների արդյունքները։ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները «նշանակալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար իրականացվող գործընթացին»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 228 | 01.04.2022 / Էրդողան, Զելենսկի

Բագրևանդից Ձորաղբյուր, սահմանված արագությմաբ երթևեկելու դեպքում, կարելի է հասնել 10-15 րոպեում։ Իհարկե, եթե նորմալ ճանապարհ լինի։ Իսկ այն պարզապես չկա՛։ Հարգելի՛ պատկան մարմիններ, այս ճանապարհը նաև ձեր դեմքն է՝ խորխորատներով հարուստ, ծուռումռտիկ, տեղերով անանցանելի․․․  Դեռևս 2020թ․-ի հունվարին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել էր վերանորոգման ենթակա 502կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը։ Քարտեզում կրկին բացակայում էր Բագրևանդ-Ձորաղբյուր ճանապարհահատվածը։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 351 | 01.04.2022 / ճանապարհահատված, Ձորաղբյուր, Բագրևանդ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին պատասխանել է Ռուսաստանին G-20-ից հեռացնելու առաջարկին՝ Ուկրաինա ներխուժելու համար ՝ հայտարարելով, որ ոչ ոք  դաշինքը պառակտելու իրավասություն չունի։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 298 | 01.04.2022 / Վան Ին, Ռուսաստան-Չինաստան


Չինաստանի Զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովը և էներգետիկայի ազգային վարչությունը համատեղ հայտարարել են «Ջրածնային էներգետիկայի զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրի (2021-2035 թթ.)» մասին: Թեև ջրածնային էներգետիկան գտնվում է զարգացման վաղ փուլերում, ջրածնի արտադրության, դրա պահպանման, փոխադրման, վերալիցքավորման, ջրածնի վառելիքի տարրերի, ավտոմեքենաների և այլ արդյունաբերական շղթան կարող է ձևավորել հսկայական մի շուկա մոտ 2 տրիլիոն իեն ծավալով: 

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 247 | 01.04.2022 / չինական ֆենոմեն, էներգետիկա

2016 թվականի այս օրը Ապրիլյան պատերազմի սկիզբն էր։ Ադրբեջանը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսում` 1994-ի հրադադարից հետո առաջին անգամ կիրառելով Գրադ կայանքներ ու ծանր ռազմատեխնիկայի այլ միջոցներ: Պատմության հայկական օրը armenlur կայքում՝ հունվարի 1-ից մարտի 31-ը։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 265 | 01.04.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, ապրիլի 1

Հարավային Կորեայի դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել երկրի բնակչուհուն, որը դարձել է «օմիկրոն» շտամով վարակվելու հաստատված դեպքի առաջին պացիենտը: Կինը կասկածվում է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մասին օրենքը խախտելու համար։ Գործը փոխանցվել է Ինչհոն քաղաքի դատարան, առաջին լսումները նշանակված են մայիսի 31-ին:

Լուր / Տեսնել ավելին՝ Yonhap | Դիտումներ՝ 260 | 01.04.2022 / Հարավային Կորեա, օմիկրոն

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 1-ին լուսնային օրը բարենպաստ է ապագայի ծրագրեր մշակելու համար: Երազներն ի ուրախության են: Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։ Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսք։ Այս օրը տրվում այնքան, որքան արժանի ենք։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 279 | 01.04.2022 / Բոլոր գուշակությունները, ապրիլի 1

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ ԱԱ-2022-ից հնարավոր հեռացման հարցը չի քննարկվել։ Ընդ որում, Իրանի հավաքականի դուրս մնալու դեպքում նրա տեղը հաստատ չի տրվի Իտալիայի հավաքականին։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, թե Իտալիան կարող է ստանալ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, եթե ՖԻՖԱ-ն որոշի հեռացնել Իրանին մրցաշարից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ANSA | Դիտումներ՝ 261 | 01.04.2022 / ԱԱ-2022, հավաքական


Ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտնվող Բելգորոդ քաղաքի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Պատճառն ուկրաինական զինուժի կողմից իրականացված ավիահարվածներն են։ Ըստ Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝  հրդեհի հետևանքով տուժել է պահեստի երկու աշխատակից, որոնք արդեն ստացել են առաջին բուժօգնություն։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 290 | 01.04.2022 / հրդեհ, ավիահարվածներ


Ավանի թաղապետ Արա Դանիելյանը, պատասխանելով հարցին, թե իր տեղակալ Ներսես Պողոսյանի տանը հաշիշ հայտնաբերելը բավարար հիմք չի՞ տալիս նրան աշխատանքից հեռացելու համար՝ ասել է․ «Պողոսյանը պատերազմի մասնակից է, 40 օր գտնվել է այնտեղ։ Ինձ ասել է, որ համազգեստի գրպանում է եղել այդ թմրամիջոցը և չի հիշում, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Tert.am | Դիտումներ՝ 281 | 01.04.2022 / փոխթաղապետ, հաշիշ

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 293 | 01.04.2022 / ԱԻՆ, ավտոճանապարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Նյու Դելիորի շրջանակներում վաղը բանակցություններ տեղի կունենան Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ս. Ջայշանկարի հետ: Լավրովին կընդունի նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 273 | 31.03.2022 / Ռուսաստան-Հնդկաստան, Սերգեյ Լավրով
« 1 2 ... 100 101 102 103 104 ... 116 117 »
ԴԵՊԻ ՎԵՐ