18:26, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Այնուամենայնիվ, սակուրայի հանրաճանաչության գաղտնիքն այն է, որ ունի սեզոնին պատկերայնություն հաղորդելու ուժ, և ռոմանտիկ մոտիվը գրավում է բազմաթիվ կին սպառողների: Եթե ​​անգամ համեղ չի լինում, կան մարդիկ, ովքեր այս մթերքները գնում են բալի համով, որոնք շոյում են իրենց օրիորդական ոգին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ People's Daily, China | Դիտումներ՝ 258 | 23.03.2022 / սակուրայ

ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կհանգեցնի ուղիղ բախման Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և դաշինքի միջև։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 220 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ուկրաինական ճգնաժամ

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով.

Այն, ինչ այժմ կատարվում է աշխարհում «ոչ միայն և ոչ այնքան Ուկրաինայի հետ է կապված», այլ նոր աշխարհակարգ ստեղծելու փորձ է։ 

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 440 | 23.03.2022 / Նոր աշխարհակարգ, Սերգեյ Լավրով


Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 305 | 23.03.2022 / ժողովուրդ և ամբոխ, Հովհաննես Թումանյան

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ դուրս է գալիս Դատախազների միջազգային ասոցիացիայից։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 264 | 23.03.2022 / հակասանկցիակներ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ: Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը, այդ թվում ՝ Արցախում կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խաթարելու Ադրբեջանի դիտավորյալ փորձերը: 

Լուր / Տեսնել ավելին՝ @bagramyan26 | Դիտումներ՝ 276 | 23.03.2022 / Ջեք Ռիդի, Լիլիթ Մակունց, Հայաստան-ԱՄՆ, Լեռնային Ղարաբաղ

Ստամբուլի օդանավակայանում այլ անունով կեղծ փաստաթղթերով բերման են ենթարկել 64-ամյա քութաիսցի օրենքով գող Թեյմուրազ Գոգոլաշվիլին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է Ցիկո մականունով։ Ցիկոն մտադիր էր թռչել եվրոպական երկրներից մեկը։

Լուր / Տեսնել ավելին՝ Прайм крайм | Դիտումներ՝ 296 | 23.03.2022 / օրենքով գողեր, Ցիկո

Երեկ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահների միջև։ ☝️ Շարունակվել է մտքերի հանգամանալից փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 236 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վլադիմիր Պուտին, Էմանյուել Մակրոն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:

Լուր / Տեսնել ավելին՝ Parliament.am | Դիտումներ՝ 240 | 23.03.2022 / օրենքի նախագիծ, սահմանափակումներ, ԱԺ, կրկես


Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում  նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakhpress | Դիտումներ՝ 246 | 23.03.2022 / Լեռնային Ղարաբաղ, ԼՂ, Արցախ


ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բլոգեր Կիրիլ Ֆեդորովին կալանավորած լատվիացի պաշտոնյաների դեմ։ Նա YouTube-ի «Զենքերի պատմություն» ալիքի հեղինակն է։ Բլոգերին դավաճանության կասկածանքով բերման են ենթարկել իր տեսանյութերի ռուսամետ ուղղվածության պատճառով։

Լուր / Տեսնել ավելին՝ Newspaper.ru | Դիտումներ՝ 304 | 23.03.2022 / Կիրիլ Ֆյոդորով, բլոգերներ, Լատվիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկագրում ասված է, որ անցյալ շաբաթ աշխարհում Covid-19-ով ավելի քան 12 միլիոն մարդ է վարակվել, 32 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է 7 տոկոսով, իսկ մահերի թիվը կրճատվել է 23 տոկոսով։

Լուր / Տեսնել ավելին՝ WHO | Դիտումներ՝ 350 | 23.03.2022 / ԱՀԿ, կորոնավիրուս, COVID-19

Չնայած Էրդողանի իսլամա-ազգայնական վարչակարգի կողմից դաժան ճնշումներին, քրդերի վերածննդի և դիմադրության խորհրդանիշ Նավրուզի տոնակատարությունը մարտի 21-ին Դիարբեքիրում հավաքել է գրեթե մեկ միլիոն մարդ։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ CDK-F | Դիտումներ՝ 239 | 23.03.2022 / քրդեր, Դիարբեքիր, Նավրուզ


Դավիթ Մաթևսյանն իր վերջին նամակում Նիկոլ Փաշինյանին գրում է. «Իմ [տեղեկություններով և ] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր - ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 323 | 23.03.2022 / 44-օրյա պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Մաթևսյան

Լատվիայում «Յանդեքս․ Տաքսի»-ի վարորդները դիմել են երկրի իշախանություններին ծառայությունը չփակելու խնդրանքով։ Կառավարությանն ուղղված նամակում  ասված է, որ «Յանդեքս․ Տաքսի»-ի  արգելափակումը «կհարվածի և՛ տաքսիստներին, և՛ նրանց հաճախորդներին»: Ավելի վաղ Լատվիայի իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել «Յանդեքս․ Տաքսի»-ի լիցենզիան և արգելափակել հավելվածը։

Լուր / Տեսնել ավելին՝ Yandex.ru | Դիտումներ՝ 277 | 23.03.2022 / «Յանդեքս․ Տաքսի», Yandex taxi, Yandex

Սենատոր Բեռնի Սանդերսն առաջարկել է չեղարկել Ջեֆ Բեզոսին Լուսին թռչելու համար 10 մլրդ դոլարի օգնությունը։ «Եթե պարոն Բեզոսը ցանկանում է Լուսին թռչել՝ լավ,- ասել է Սանդերսը։- Նա 186 միլիարդ դոլար անձնական ունեցվածք ունի... Թող իր փողերն օգտագործի, ոչ թե հարկատուների»։

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 281 | 23.03.2022 / Բեռնի Սանդերս, դեպի Լուսին, Ջեֆ Բեզոս


Վահրամ Աթանեսյան (հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր)

Ցավոտ, շատ ցավոտ բան եմ ասելու․ մի ժողովուրդ, որ Վանի ողբերգության անունը «հերոսամարտ» և վասպուրականահայության աղետի պատասխանատուին Հայաստանի պետականության հիմնադիր է հռչակել, հոգեբանորեն պատրաստ է Արցախի հայազերծմանը և որևէ բթամիտ գործչի պատմական «հերոսականացմանը»։ Ոտքի՜ ողջախոհություն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 278 | 23.03.2022 / Վահրամ Աթանեսյան, Facebook

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) զգուշացնում է, որ ռուսներն օգտագործում են գաղտարժույթները՝ պատժամիջոցներից խուսափելու համար: ԵԿԲ-ի նախագահ Քրիստին Լագարդը գաղտնարժույթների ընկերություններին նախազգուշացնում է հանցակցության մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 269 | 23.03.2022 / պատժամիջոցներ, Քրիստին Լագարդ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իսլամաբադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ: Երկուստեք անընդունելի են համարում ուկրաինական հարցում «սև կամ սպիտակ», «բարեկամ կամ թշնամի» տրամաբանությանը և մերժում են արտաքին ցանկացած ճնշում։

Լուր / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 298 | 23.03.2022 / Չինաստան, Սաուդյան Արաբիա, Ուկրաինական ճգնաժամ

Ռուսաստանի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որն առաջին անգամ օգտագործվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, գործնականում անկասելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հիպերձայնային այս հրթիռին նմանատիպ գնահատակ են տվել նաև ՆԱՏՕ-ում։

Լուր / Տեսնել ավելին՝ Die Welt | Դիտումներ՝ 309 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ջո Բայդեն, նորագույն զենքեր
« 1 2 ... 111 112 113 114 115 »
ԴԵՊԻ ՎԵՐ