14:21, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գիրք է գրում «գողացված» ընտրությունների մասին: Այն կոչվելու է «Դարի հանցագործությունը»։ Այս մասին Թրամփը խոսել է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում կայացած The American Freedom միջոցառմանը։ «Սա մեր երկրի պատմության ամենամեծ հանցագործություններից մեկն է։ Եվ, ցավոք, դատախազությունը ոչինչ չի ուզում անել դրա վերաբերյալ… Ես գիրք եմ գրում այս մասին, որը կոչվում է «Դարի հանցագործությունը», - ասել է Թրամփը ներկաներին:

I Found Trump's Diary—Hiding in Plain Sight - POLITICO Magazine

Լուր / Տեսնել ավելին՝ Indy100 Դիտումներ՝ 320 | 18.05.2022 / ընտրություններ, Դոնալդ Թրամփ


Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է մի շարք պաշտոնաթող դիվանագետների և այլ գործիչների՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունը: «...ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երևան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» և Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային և մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 454 | 28.04.2022 / «Մտավոր ճգնաժամ», «Կարկառուն մտավորականություն», Լևոն Տեր-Պետրոսյան

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրում է․ «Եթե իրապես ուզում ենք ունենալ ինքնիշխան Հայաստան ու հայկական Արցախ, երկիրը դուրս պետք է բերենք Նիկոլ- Ռոբերտ\Սերժ կեղծ հակադրության ճահիճից։ Նրանք «դաշնակիցներ» են` Հայաստանի ինքնիշխանության ու Արցախի հայկականության դեմ։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական նոր կոնսոլիդացիա` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատիվ խաղաղության օրակարգով»։

Մեջբերում / Դիտումներ՝ 428 | 18.04.2022 / Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան


Արման Թաթոյան․ «ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր: «Խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա և ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, Հայրենիքի հաշվին՝ ինչ է, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում: ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որևէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որևէ հայտարարություն չունի լեգիտիմություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 297 | 14.04.2022 / Արման Թաթոյան, Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նախկին՝ զրահապատ մեքենայի միայն անվադողերը փոխելու համար անհրաժեշտ էր ֏30 մլն։ Մինչդեռ նախորդ տարեվերջին, երբ հանրությունն ակտիվ քննարկում էր ԱԺ նախագահի համար ձեռք բերվող մեքենայի թեման, Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ մեքենայի վրա կատարվող ծախսերն այնքան են ավելացել, որ միայն անվադողերը փոխելու համար անհրաժեշտ է վճարել ֏17 մլն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ FIP | Դիտումներ՝ 308 | 14.04.2022 / Ալեն Սիմոնյան


Սուրեն Սուրենյանց. «Ո՞նց հավատամ, որ մի օր, հանուն PR-ի, չի զոհաբերվի խաղաղության օրակարգը։ «Կարող էինք կանխել պատերազմը ու կունենայինք նույն այս վիճակը՝ առանց զոհերի»․ Նիկոլ Փաշինյան։ Միայն այս խոսքերի համար Նիկոլ Փաշինյանին կարելի է պաշտոնանկ անել, նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել։ Ուղիղ խոստովանություն, որ կարող էր, բայց չի կանխել 4.000 մարդու մահ։ Ո՞ւր է հասարակության արձագանքը, երբ առաջնորդը խոստովանում է, որ հանուն սեփական «հերոսացման» PR-ի` զոհաբերել է չորս հազար կյանքեր... Ո՞նց հավատամ, որ մի օր, հանուն PR-ի, չի զոհաբերվի խաղաղության օրակարգը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 351 | 14.04.2022 / քաղաքակրթական ճգնաժամ, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց, վտանգավոր քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրման նպատակահարմարության 3 փաստարկ։ Ըստ այդմ՝ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, խնդիրը։ Երկրորդ՝ Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթանիչ։ Երրորդ՝ Հայաստանի ո´ր անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 346 | 14.04.2022 / Գագիկ Ծառուկյան, Քրիստոսի արձան


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրառել է.

Ես Նիկոլ Փաշինյանին պատասխանատու ու մեղավոր եմ համարում ոչ թե 44-օրյա պատերազմում պարտության, այլ արժանապատիվ խաղաղության օրակարգը վիժեցնելու ու պատերազմը չկանխելու համար։
Ես Փաշինյանի հրաժարականը կպահանջեմ ոչ թե հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական դիալոգին գնալու, այլ խաղաղության օրակարգը տապալելու դեպքում։

Մեջբերում / Դիտումներ՝ 346 | 08.04.2022 / խաղաղության դարաշրջան, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ: Վճռաբեկը ճանաչեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ Վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 311 | 08.04.2022 / «Մարտի 1-ի» գործ, Նիկոլ Փաշինյան

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Անկեղծորեն կուզենայի լսել, թե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ» ասողները որպես հայ-թուրքական երկխոսության այլընտրանք ինչ են առաջարկում։ Ոչ ոք թուրքին չի վստահում։ Աշխարհում, առհասարակ, ոչ մի ազգ մյուսին չի վստահում, նույնիսկ ամենամերձավոր դաշնակից երկրներն են միմյանց լրտեսում, իրար դեմ ծուղակներ լարում, տնտեսական, քարոզչական, քաղաքակրթական պատերազմ մղում։ Կյանքը մրցակցություն է, քաղաքականությունը՝ առավել ևս։ Բայց եթե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ»՝ այլընտրանքը ո՞րն է։ Թուրքի հետ պատերա՞զմը։ Երրորդ ուժի օգնությամբ թուրքին «դաս տալը» մոռացեք։ Չի եղել, չկա, չի լինելու»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 355 | 02.04.2022 / Վահրամ Աթանեսյան, facebook, Հայ-թուրքական

Վահրամ Աթանեսյան (հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր)

Ցավոտ, շատ ցավոտ բան եմ ասելու․ մի ժողովուրդ, որ Վանի ողբերգության անունը «հերոսամարտ» և վասպուրականահայության աղետի պատասխանատուին Հայաստանի պետականության հիմնադիր է հռչակել, հոգեբանորեն պատրաստ է Արցախի հայազերծմանը և որևէ բթամիտ գործչի պատմական «հերոսականացմանը»։ Ոտքի՜ ողջախոհություն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 343 | 23.03.2022 / Վահրամ Աթանեսյան, facebook
ԴԵՊԻ ՎԵՐ