Երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են

Արման Թաթոյան․ «ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր: «Խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա և ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, Հայրենիքի հաշվին՝ ինչ է, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում: ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որևէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որևէ հայտարարություն չունի լեգիտիմություն»։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | | Դիտումներ՝ 224 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 14.04.2022 | 14:25 Արման Թաթոյան, Նիկոլ Փաշինյան