22:44, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալների՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանն ունի 20 000 զոհ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատերզմական գործողությունների ընթացքում Ռուսաստանը կորցրել է 163 ինքնաթիռ, 144 ուղղաթիռ, 756 տանկ, 1976 զրահամեքենա, 366 հրետանային համակարգ, 66 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 122 ռեակտիվ համակարգ, 76 ավտոցիստերն, 1443 միավոր ավտոտեխնիկա, 8 նավ/ մոտորանավակ, 25 ԱԹՍ:

Լուր / Տեսնել ավելին՝ Корреспондент | Դիտումներ՝ 272 | 15.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զինել Ուկրաինային՝ սպառնալով «անկանխատեսելի հետևանքներով».

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 306 | 15.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Ուկրաինական ճգնաժամ

Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից գերեվարվածների թվում կան ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներ։ «‎Մենք արդեն ունենք գերիներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներ են։ Այդ ամենը ցույց կտանք,  երբ կմեկնարկեն դատական գործընթացները, և ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչ է եղել իրականում», - ասել է ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 286 | 15.04.2022 / ՆԱՏՕ, գերեվարվածներ


 ԱՄՆ պաշտպանության նախարարության  խոսնակ Ջո Կիրբին մամուլի ասուլիսին հայտնել է, որ Պենտագոնի կարծիքով ՝ Ռուսաստանը կարող է հրթիռակոծել Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքները։ Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց հետ քաշել իր զորքերը Ուկրաինայի մայրաքաղաքի մատույցներից,  ԱՄՆ-ում հակված չէին այն տեսակետին, որ Կիևը խուսափել է ռազմական սպառնալիքներից, հատկապես՝ օդային հարվածներից:

Լուր / Տեսնել ավելին՝ Украинская правда | Դիտումներ՝ 257 | 15.04.2022 / Պենտագոն, Ջո Կիրբի


ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ ազգայնականներն ականապատել են Դոնեցկի մարզի Ուգլեգորսկի ՋԷԿ-ի ջրամբարի ամբարտակը։ «Պայթյունի դեպքում հնարավոր ջրհեղեղի գոտում կհայտնվեն Սվետլոդարսկ քաղաքը, Միրոնովսկի, Լուգանսկոյե և մի շարք այլ բնակավայրեր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 15 հազար մարդ»,- ասել է Միզինցևը։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 292 | 15.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարիկից ի վեր ամեն օր ներկայացվում են պատերազմի ահասրսուռ հետևանքները։ Պատերազմն օր առաջ պետք է կանգնեցվի։ Դա են փաստում նաև «Մեդուզայի» ներկայացված կադրերը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 263 | 14.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Կա-52 ուղղաթիռներով ուկրաինական ռազմական տեխնիկայի ոչնչացման կադրերը։ Ռուս օդաչուները գործել են զույգերով և կառավարվող ավիացիոն հրթիռներով հարվածներ են հասցրել ուկրաինական հրետանային դիվիզիոնի կրակային դիրքերին: «Բոլոր թիրախները հարվածային ուղղաթիռներով ոչնչացվել են», - հայտնել են նախարարությունից։

 
Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 284 | 14.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Մոսկվա» հածանավի շարքից դուրս գալու մասին լուրերը։ Մասնավորապես հաղորդվում է, որ Սև ծովում հերթապահող «Մոսկվա» հածանավի վրա հրդեհ է բռնկվել, նավի անձնակազմն էվակուացվել է։ Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտնել էին նավի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։

Флагманский крейсер Черноморского флота России Москва

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 262 | 14.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Մենք Կիև ենք մեկնում քաղաքական աջակցության և ռազմական օգնության հզոր ուղերձով: Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինայի պայքարին իր ինքնիշխանության և ազատության համար»,- գրել է Նաուսեդան։

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 280 | 13.04.2022 / Լեհաստան, Մերձբալթիկա

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության շտաբը հայտնել է Մարիուպոլում գերեվարված 1009 ուկրաինացի զինվորականների մասին։ Ըստ աղբյուրի՝ ուկրաինացի զինվորականների զենքերը վայր դնելու որոշումը՝ Մարիուպոլում ԴԺՀ ուժայինների և հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 240 | 13.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


Արևելյան Ուկրաինայի բնակիչները գիտակցում են, որ Ռուսաստանը հզոր հարձակում է նախապատրաստում։ Արբանյակային լուսանկարները կրկին ֆիքսել են դեպի արևելք շարժվող ռուսական ԶՈւ տեխնիկայի մեծ շարասյուններ։ Դոնբասում ռազմական տեխնիկա է կուտակում նաև ուկրաինական կողմը, այդ թվում ՝ զրահամեքենաներ և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն դա համեմատելի չէ ռուսական ռազմական կուտակումների ծավալների հետ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 266 | 13.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն Է սկսել Օդեսայում։ Խմբի նպատակն Է՝ թույլ չտալ ռուսական դեսանտ իջեցնել Օդեսայի մարզում և ռուսական ռազմանավերի գտնվելու վայրի նպատականշում իրականացնել ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռների նշանառության համար:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 298 | 12.04.2022 / ՆԱՏՕ, Օդեսա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունն ուղղված է Դոնբասի բնակչությանն օգնելուն։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ գործողութան նպատակներն ու խնդիրները անկասկած կկատարվեն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 266 | 12.04.2022 / Վլադիմիր Պուտին, «Հատուկ գործողություններ»


Ռազմավարական հաղորդակցությունների ուկրաինական ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանը Մարիուպոլում խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ քիմիական զենք է կիրառել: Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները առայժմ չեն հաստատում Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները՝ ստուգելով դրանց իսկությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 267 | 12.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ նախօրեին «Калибр» հրթիռներով ոչնչացրել է С-300 զենիթահրթիռային դիվիզիոնի տեխնիկա, որը մատակարարվել էր Եվրոպայից։ Խերսոնի մարզում խոցվել է ուկրաինական Ми-24 ռազմական ուղղաթիռ։ Վելիկայա Նովոսյոլովկա բնակավայրի շրջանում հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ նորոգման բազա, այդ թվում նաև Бук-М1 զենիթահրթիռային համալիրներ։ Ռուսական ՀՕՊ միջոցները Իզյում բնակավայրի շրջանում խոցել են ուկրաինական երկու Су-25 ինքնաթիռ։ С-300 դիվիզիոնի տեխնիկայի խոցման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական զինուժի անձնակազմի մինչև 25 անդամ։ ՌԴ ԶՈւ բարձր ճշգրտության զենքով Դոնբասում ոչնչացվել է 9 տանկ, 5 ինքնագնաց «Акация» հաուբից, համազարկային կրակի «Град» ռեակտիվ 5 համակարգ և ավելի քան 60 ազգայնական։

Լուր / Տեսնել ավելին՝ ՌԴ ՊՆ | Դիտումներ՝ 270 | 12.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, ՌԴ ՊՆ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղրիմի արևմտյան ափի մոտ Սևծովյան ռազմածովային ուժերի կողմից Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի  ոչնչացման կադրերը: «Ծովակալ Էսսեն» անձնակազմը շարքից հանել է «Բայրաքթար» ԱԹՍ-ը՝ «Շտիլ» զենիթային հրթիռային համալիրից արձակալով երկու հրթիռ։

 
Լուր / Տեսնել ավելին՝ Газета | Դիտումներ՝ 263 | 12.04.2022 / ՌԴ ՊՆ, «Բայրաքթար», ռուս-ուկրաինական պատերազմ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են, թե ռուսական զորքերի կողմից  Դոնբասը գրավելու դեպքում Կիևը Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքի։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Դոնբասը չի ազատագրվել:  Ընդ որում, պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 244 | 11.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ըստ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի առավոտվա ամփոփագրի՝ Սլոբոժանի ուղղությամբ շարունակվում են ռուսական բանակի ստորաբաժանումների կուտակումները։ Այս ուղղությամբ ՌԴ ԶՈւ հարձակումը կարող է վերսկսվել առաջիկա օրերին։ Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերի գործողությունները հիմնականում կենտրոնացած են Պոպասնայա, Ռուբեժնոյե, Նիժնեյե և Նովոբախմուտովկա բնակավայրերը վերահսկողության տակ վերցնելու, ինչպես նաև Մարիուպոլը վերջնականապես գրավելու վրա։ Այս հատվածում շարունակվում են «Ազովստալ» գործարանի և ծովային նավահանգստի գրոհները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Meduza | Դիտումներ՝ 253 | 11.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանում հրթիռային հարձակումներ են իրականացվել։ «Հարվածել են նաև «Իսկանդեր» հրթիռներով։ Հրթիռային հարձակման ժամանակ հազարավոր մարդիկ են եղել կայարանում, քանի որ Դոնբասի բնակիչները տարհանվում են Ուկրաինայի ավելի ապահով շրջաններ։ Տեղում աշխատող փրկարարները հայտնում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին»,- ասել է նահանգապետ Պավլո Կիրիլենկոն։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 289 | 08.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

«Ուկրաինական կողմը կարող է գնալ օկուպացված Ղրիմի հարցը «փակագծերից» հանելուն՝ հանուն Ռուսաստանի հետ իրական խաղաղ պայմանագրի ստորագրման։ Սակայն տարածքային ամբողջականության հարցերը կորոշվեն բացառապես նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի կողմից»։ Այս մասին հայտնել է  Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն՝ ընդգծելով, որ իրենց համար սկզբունքային հարցը՝ անվտանգության իրական երաշխիքներն են։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК-Украина | Դիտումներ՝ 305 | 08.04.2022 / չճանաչված երկրներ, Միխայիլ Պոդոլյակ, Վոլոդիմիր Զելենսկի
« 1 2 3 4 5 6 7 8 »
ԴԵՊԻ ՎԵՐ