08:09, 18.10.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը: Թերևս այսօր մարդիկ իրենց առօրյան և առհասարակ կյանքը չեն պատկերացնում առանց համացանցի: Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը։ Համացանցը և Համաշխարհային Ոստայն հասկացությունները շատ հաճախ նույնացվում են, սակայն դրանք նույնանիշներ չեն։ Համացանցը միմյանց հետ կապակցված համակարգչային ցանցերի ամբողջություն է, իսկ Համաշխարհային Ոստայնը փողկապակցված փաստաթղթերի ամբողջություն է, որոնք միմյանց հետ կապված են գերհղումներով և URL-ներով։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 333 | 04.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 4

2003 թվականից ամեն տարի ապրիլի 4-ին նշվում է մի անսովոր տոն՝ Առնետի համաշխարհային օրը (World Rat Day), որը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այս ոչ սովորական կենդանու վրա և միավորել դեկորատիվ առնետների սիրահարներին ողջ աշխարհում։ Տոնի հիմնադրման գաղափարը պատկանում է ամերիկյան առնետաբույծներին, որոնք որոշել են նման կերպ պատվի արժանացնել իրենց պոչավոր սիրելիներին՝ դեկորատիվ առնետներին։ Իսկ հետո այդ գաղափարին սատարել են նաև այլ երկրների առնետաբույծները։ Ապրիլի 4-ը ընտրվել է կապված այն բանի հետ, որ այդ օրը ratlist-ի՝ դեկորատիվ առնետներին նվիրված համացանցային ամենահին ռեսուրսի աշխատանքի սկիզբն է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 363 | 04.04.2022 / Միջազգային օրեր, անսովոր տոներ, ապրիլի 4

2005թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ապրիլի 4-ը պաշտոնապես հայտարարել է ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օր (International Day for Mine Awareness and Assistance in Mine Action)  և որոշել է նշել այն ամեն տարի: Գլխավոր ասամբլեան կոչ է անում բոլոր պետություններին ՄԱԿ-ի օժանդակությամբ շարունակել նպաստել ականազերծման գործընթացին այն պետություններում, որտեղ ականների առկայությունը շարունակում է վտանգել բնակչության անվտանգությունը, կյանքը և առողջությունը և խոչընդոտում է սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 337 | 04.04.2022 / ապրիլի 4, Միջազգային օրեր

Ապրիլի 3-ին ոչ պաշտոնական մի զվարճալի տոն կա՝  նշվում է Երեկույթների Համաշխարհային օրը կամ Փարթիի համաշխարհային օրը (World Party Day): Հայտնի է նաև որպես P-Day: Երեկույթ կազմակերպելու գաղափարը ծագել է ամերիկացի գրող Վաննա Բոնտայի  «Թռիչք» գիտա-ֆանտաստիկ ​​վեպից։ Գրքի պատմությունն ավարտվում է հետհաշվարկով` մինչև 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ողջ աշխարհում պետք է կատարվի զանգվածային տոնակատարություն՝ միավորելով մարդկությունը: Այդ վեպը լույս տեսավ 1995-ին, իսկ 1996-ի ապրիլի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեց Փարթիի առաջին տոնը, «Երկույթը պատերազմի հակակշիռն է» նշանաբանով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 355 | 03.04.2022 / անսովոր տոներ, ապրիլի 3

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով: Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: Ավետարաններում և առաքյալների թղթերում Երկրորդ Գալստյանը նվիրված բազում հատվածներ կան: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 342 | 03.04.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

Մարտի 29-ին Ֆրանսիան նշում է Պանրի ազգային օրը: Ֆրանսիան և պանիրն անբաժան են, ինչպես Փարիզը և Էյֆելյան աշտարակը: Այն կոչում են 300 տեսակի պանրի երկիր, և իրենք` ֆրանսիացիները, կհամոզեն ձեզ, որ տարվա յուրաքանչյուր օրվա համար նրանք կունենան համտեսելու պանրի նոր տեսակ: Ավելին, յուրաքանչյուր շրջան ունի պանրի իր տարատեսակը: Ֆրանսիացիները սովորաբար նախընտրում են պանիրները համտեսել  թեթև գինով և հակառակը: Նորմանդիայի հայտնի պանիրներից են «Լիվարոն», որը կոչում են նաև «գնդապետ», Պոն-Լևեկը և Նոշատելը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 412 | 29.03.2022 / ազգային տոներ, անսովոր տոներ, Ֆրանսիա

Մարտի 26-ը Մանուշակագույն օր՝ էպիլեպսիայով հիվանդների, Քառասուն սուրբ մանկանց հիշատակության, Իրավաբանի օգնականի, Սեփական տոն ստեղծելու, Սպանախի, Նուգայի, Տխուր ավանակների, Գարնան լուրն օդապարիկով ուղարկելու օրն է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 358 | 26.03.2022 / աշխարհի բոլոր տոները, մարտի 26

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը։ Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 396 | 26.03.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Միջինքը։ Այս օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 350 | 23.03.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


Մարտի 23-ը Օդերևութաբանության, OK-ի, Աթեիստի, Շան ձագերի, Չիփսերի և սոուսների, Լռության, Երկրին չբախվելու, Ծովի, Տղամարդկանց համերաշխության, Գեղեցիկ հայացքի, Միանման գուլպաների օրն է: Տոների մասին ամբողջական՝ armenlur.am-ում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 380 | 23.03.2022 / Բոլոր տոները, մարտի 23


Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների, Տաքսիստի, Բալթիկ ծովի, Անօթևանների, Արաբական պետությունների լիգայի, Ուրիշի հաշվին օղի խմողների, Հիմարություն անելու, Երիտասարդ զգալու, Բավարական բլիթների օրն է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 349 | 22.03.2022 / Բոլոր տոները, մարտի 22

« 1 2 ... 12 13 14
ԴԵՊԻ ՎԵՐ