10:39, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ապրիլի 17-ին շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ակցիային և նշում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը (World Hemophilia Day): Անցկացվող միջոցառումների նպատակն այն է, որ հասարակությանն ուշադրություն դարձնի հեմոֆիլիայի խնդիրներին և անի հնարավորինն այս գենետիկ անբուժելի հիվանդությամբ հիվանդների բուժօգնության որակը բարձրացնելու համար: Որոշ գնահատականներով այսօր աշխարհում հեմոֆիլիայով հիվանդների քանակը կազմում է 400 հազ մարդ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 354 | 17.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 17

Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ: Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 298 | 16.04.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


Չարլի Չապլինի օրն  (Charlie Chaplin Day) իր երկրպագուները նշում են ամբողջ աշխարհում: Նա համարվում է կինոարդյունաբերության պատմության ամենակարևոր դեմքերից մեկը: Նա հանրաճանաչ դարձավ համր կինոյի դարաշրջանում և դարձավ համաշխարհային կուռք` շնորհիվ իր էկրանային կերպարի:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 341 | 16.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 16


Աթեիստներին հարցումի ազգային օրը (National Ask An Atheist Day) նշում են տարբեր աշխարհիկ խմբերը, հատկապես ուսանողները։ Այն կոչված է ցրելու աթեիզմի մասին կարծրատիպերը: Սա մի օր է, որը նպաստում է հավատացյալների և անհավատների միջև դրական երկխոսությանը և կոչված է թույլ տալու, որ հավատացյալ մարդիկ, կամ ցանկացած այլ անձ, մոտենա աթեիստներին և հարցեր ուղղի նրա հավատալիքների և աշխարհիկ կյանքի մասին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 320 | 16.04.2022 / ԱՄՆ, ապրիլի 16, անսովոր տոներ, ազգային տոներ

Ապրիլի 16-ին Հայաստանում նշում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի հուշարձանին: Այդ օրը լավագույն աշխատակիցները պարգևատրվում են պատվոգրերով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 385 | 16.04.2022 / Հայաստան, ազգային տոներ, ապրիլի 16

Ձայնի համաշխարհային օրը  (World Voice Day) համաշխարհային ամենամյա միջոցառում է, որը նվիրված է մարդկային ձայնի անսահմանությունը ճանաչելուն: Այս տոնը, որը նշելու գաղափարը երևան է եկել 1990-ական թվականների վերջին, նվիրված է մարդու ձայնի ֆենոմենին և մարդկանց կյանքում նրա դերին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 290 | 16.04.2022 / ապրիլի 16, Միջազգային օրեր

Այսօր ԱՄՆ-ում նշում են  Հարկերի, Ջեքի Ռոբինսոնի, Մատնախոսության, «Տիտանիկի» հիշատակի, Ռետինի, Բանանի, Լվացքատան, Ջնարակված պարույրաձև խոզապուխտի, Հանելուկի ազգային օրը։ Նյութերի մասին կարդացեք armenlur.am կայքի «Բոլոր տոները» խորագրի ներքո։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 371 | 15.04.2022 / ազգային տոներ, ԱՄՆ, ապրիլի 15


Ապրիլի 15-ին Վրաստանում նշում են Սիրո օրը: Սիրահարներին նվիրված այս տոնն այլընտրանք է Արևմտյան Վալենտինի օրվան։ Այն սահմանել է Վրաստանի խորհրդարանը տեղական լրատվամիջոցների առաջարկությամբ՝ Բեսիկ Չուբինիձեի նախաձեռնությամբ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 351 | 15.04.2022 / ազգային տոներ, Վրաստան, ապրիլի 15

Մշակույթի միջազգային օրը World Day of Culture) սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին դաշնագրի: Այս դաշնագիրը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է որպես Ռերիխի դաշնագիր ի պատիվ ռուս հայտնի նկարիչ և մշակութային գործիչ Նիկոյալ Ռերիխի: Վերջինս մշակույթը համարում էր մարդկային հասարակության կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը: Ռերիխի դաշնագրի շրջանակում ստեղծվեց նաև պահպանվող մշակութային օբյեկտների պահպանիչ նշան՝ Խաղաղության դրոշ: Դրոշի սպիտակ ֆոնի վրա պատկերված է անցյալում, ներկայում և ապագայում մարդկանց ձեռքբերումները խորհրդանշող երեք կարմիր շրջանակ՝ շրջանակված հավերժության օղակով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 321 | 15.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 15, Նիկոյալ Ռերիխ

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 309 | 14.04.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Երկնքին նայելու ազգային օրը (Look Up At the Sky Day) կոչ է հիանալու գլխիվերևում գտնվող գեղեցկությամբ: Այս օրը բոլորն ակնկալում են լավ եղանակ՝ երկինքը հորիզոնից հորիզոն տեսնելու համար: Շատ բան կա տեսնելու, եթե թոթափվեք առօրյա հոգսերից, հանգստանալ և պարզապես նայել երկնքին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 343 | 14.04.2022 / ԱՄՆ, ապրիլի 14, ազգային տոներ, անսովոր տոներ

1978-ի ապրիլի 14-ին հարյուրավոր վրացիներ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ՝ ի նշան բողոքի Խորհրդային կայսրության կայացրած որոշման՝ վրացական Սահմանադրությունից հանելու այն բառերը, որոնք վրացերենը երաշխավորում էին երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակը: Դա աննախադեպ իրադարձություն էր, երբ ռեժիմը նահանջեց և տեղի տվեց վրացիների պահանջներին: 1990 թվականից ի վեր, ապրիլի 14-ը նշվում է որպես «Վրացերենի օր»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 328 | 14.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 14


Յուրաքանչյուր տարվա ապրիլի 14-ը Հանկարծակի ծիծաղի (փռթկալու) միջազգային օր է (International Moment of Laughter Day), օր` մարդկանց հիշեցնելու, որ ամեն օր պետք է ծիծաղել: Բարձր ձայնով ծիծաղելը նույնքան կարևոր է, որքան շնչելը: Ծիծաղը թեթևացնում է սթրեսը, լավատեսություն է ներշնչում, մեծացնում է ինքնավստահությունը, թուլացնում է փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը և բարելավում է հարաբերությունները մարդկանց հետ:

Տեղեկություն / Դիտումներ՝ 337 | 14.04.2022 / Միջազգային օրեր, անսովոր տոներ, ապրիլի 14


Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13):

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 285 | 13.04.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


Բույսերին երախտագիտություն հայտնելու միջազգային օրը (Plant Appreciation Day) նշվում է ամեն տարի ապրիլի 13-ին: Բույսերը մեր ընկերներն ու գործընկերներն են: Մենք շնչում ենք թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ: Բույսերը կլանում են ածխաթթու գազը և թթվածին են առաջացնում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 307 | 13.04.2022 / ապրիլի 13, Միջազգային օրեր


Ռուսաստանում այսօր նշում են «Անխռով ոգու հետ հաղորդակցման օրը»։ Ոգու խաղաղության համար փոքր ինչ հանգիստ գտնելու իսկական ժամանակն է։ Ասենք, հրավիրել նրան միասին հետաքրքիր գիրք կարդալու։ Կամ նստել մոմերի շուրջ: Նա սիրում է խաղալ երեխաների, կենդանիների հետ, կարողանում է խոսել թռչունների հետ և պատրաստել հրաշալի շոկոլադ: Այդ ոգուն բավականին հեշտ է կանչելը՝ պարզապես պետք է հետաձգել բոլոր անօգուտ գործերը, զբոսանքի ուղարկել բոլոր տագնապալի մտքերը և օդափոխել հոգին մռայլ վախերից։ Եվ Անխռովության բարի ոգին անպայման կգա, նույնիսկ երբ շուրթերին մոտեցնեք թարմ թեյի կամ սուրճի բաժակը:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 328 | 13.04.2022 / անսովոր տոներ, ապրիլի 13, ազգային տոներ

Ապրիլի 13-ը համարվում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը  (World Rock-n-Roll Day)։ Իրադարձությունը, որը հիմք է դարձել օրը նշելու համար, տեղի է ունեցել ապրիլի 12-ին, երբ 1954-ին Բիլի Հեյլին ձայնագրել է "Rock Around The Clock" սկավառակը: Այն դարձել է նոր երաժշտական ոճի ուղղություն, որը շատ արագ դուրս է եկել ԱՄՆ-ի սահմաններից և տարածվել ողջ աշխարհում: Պաշտոնական երաժշտության կողքին Ամերիկայում ապրում էր նաև բոլորովին այլ ռիթմ՝ էնդ-բլյուզ: Մի օր երեկո Ալան Ֆրիդը խիզախություն է ունենում եթերում միացնել ռիթմ-էնդ-բլյուզ ոճի երաժշտություն: Եվ որպեսզի չցնցի «սպիտակ» հանդիսատեսին, հորինում է այլ անվանում՝ ռոք-ն-ռոլ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 312 | 13.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 13

Արևի շողերից կարելի է հյուսել ինչ հոգին ցանկանա։ Արևի շողերից լավ է ստացվում երջանկության և ուրախության ժանյակ, լավ տրամադրություն և փոքրիկ անմեղ չարաճճիություններ հյուսելը: Ինչ-որ անհասկանալի ձևով շողերը կարող են խառնվել կոշտ նյութական աշխարհի թելերին՝ ցանկացած երևույթ վերափոխելով լույսի ու ջերմության։ Թող այսօր արևի շողերը բավարար լինեն բոլորին: Հատուկ հմտությունները հյուսելու համար պետք չեն։ Բավ է միայն ցանկությունն ու բարի կամքը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 320 | 12.04.2022 / ապրիլի 12, անսովոր տոներ, ազգային տոներ

Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11): Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 308 | 12.04.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

Մեծ քամու օրն (National Big Wind Day) ԱՄՆ-ում ամեն տարի նշվում է Երկիր մոլորակի վրա աննախադեպ քամի գրանցելու օրը: 1934-ի ապրիլի 12-ի կեսօրին Վաշինգտոնի լեռան աստղադիտարանն արձանագրել է քամու 231 ժամ / վրկ արագություն:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 275 | 12.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 12

« 1 2 ... 10 11 12 13 14 »
ԴԵՊԻ ՎԵՐ