04:44, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Malaria Day). Այսօր 104 երկրներում, որտեղ բնակվում է շուրջ 3.3 միլիարդ մարդ, անապահով են մալարիայի առումով: Ամեն տարի աշխարհում արձանագրվում է մալարիայով հիվանդացության ավելի քան 200 հազար դեպք, իսկ մահացության թիվը հասնում է շուրջ 700 հազարի, որի 86%-ը` 5 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Մալարիան լայնորեն տարածված է արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում և բարեխառն կլիմայական գոտու որոշ շրջաններում: Հայաստանում մալարիան տարածված է եղել դեռ հին ժամանակներից և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 363 | 25.04.2022 / ապրիլի 25, Միջազգային օրեր

Այսօր աշխարհի տարբեր երկրներում նշվում է անսովոր տոն՝ ԴՆԹ-ի միջազգային օրը (International DNA Day)։ Օրը պատահաբար չի ընտրված, քանի որ 1953 թվականի Nature ամսագրում գիտնականներ Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Քրիքը Մորիս Ուիլքինսոնի և Ռոզալինդ Ֆրանքլինի հետ հրապարակեցին հոդված, որում ներկայացնում էին ԴՆԹ-ի ուսումնասիրությունը։ 50 տարի անց՝ 2003 թվականի ապրիլի 25-ին հայտարարվել է, որ ԴՆԹ-ի «գաղտնազերծման» գործընթացը մոտ է ավարտին։ Թեպետ մինչև հիմա ԴՆԹ-ի որոշ հատվածների ուսումնասիրությունն ավարտված չէ, այդուհանդերձ գիտնականները շատ բան գիտեն դրա մասին։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 335 | 25.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 25

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 325 | 23.04.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Բրնձե գնդիկների ազգային օրը  (National Rice Ball Day) ուտեստի ամենամյա տոն է, որը նշվում է ապրիլի 19-ին: Անկասկած, բրնձե մանր գնդիկները կատարյալ հաճույք է ցանկացած մարդու համար։ Ճապոնական այս ուտեստն առանձնանում է համերի, մակերեսների ու ձևերի բազմազանությամբ։ Որպես կանոն, բրնձե գնդիկը լինում է կլոր կամ եռանկյունաձև, և դա շատ հարմար է ուտելուն։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 367 | 19.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 19, անսովոր տոներ, ԱՄՆ

Ապրիլի 19-ը Պոկերի ազգային օրն է (National Poker Day)։ Այս օրը ստեղծվել է պոկերի սիրահարների համար։ Պոկերիստները  իրենց տոնը նշում են ոչ միայն խաղալով այս հրաշալի թղթախաղը, այլև ուսուցանում են բոլոր ցանկացողներ՝ տարածելով մոլորակի լավագույն թղթախաղի մասին տեղեկատվությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 364 | 19.04.2022 / ազգային տոներ, անսովոր տոներ, ապրիլի 19, ԱՄՆ

Ամեն տարի ապրիլի 19-ին Project Laundry List կազմակերպությունն աշխատում է հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ՝ հովանավորելով Պարանին սպիտակեղենի չորացման ազգային օրը (National Hanging Out Day)։ Այս օրն առանձնացվել է, որպեսզի մարդկանց իմանան պարանին սպիտակեղենի չորացնելու և ֆինանսական, և բնապահպանական առավելությունների մասին։ Ըստ Laundry Lists ծրագրի, բնակելի տարածքներում լվացքի չորանոցները կազմում են էներգիայի սպառման վեցից տասը տոկոսը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 358 | 19.04.2022 / ԱՄՆ, ապրիլի 19, անսովոր տոներ, ազգային տոներ


Պոեզիայի և ստեղծագործական մտքի օրն (Poetry and Creative Mind Day) ամենամյա տոն է, որը նշվում է ապրիլի 19-ին։ Ստեղծագործական միտքը շատ հետաքրքիր բաների ծննդավայրն է, այդ թվում՝ պոեզիայի։ Յուրաքանչյուր մշակույթի պոեզիան կարևոր դեր է կատարում արժեքավոր տեղեկատվության փոխանցման գործում: Պոեզիայի և ստեղծագործական մտքի օրը նշվում է, որպեսզի մարդիկ իմանան իրենց կյանքում պոեզիայի կարևորության մասին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 315 | 19.04.2022 / ազգային տոներ, ԱՄՆ, ապրիլի 19

«Ամարետտո» լիկյորի ազգային օրը (National Amaretto Day) նշվում է ամեն տարի ապրիլի 19-ին։ «Ամարետտո» իտալերենից թարգմանաբար նշանակում է «փոքր ինչ դառը» և պատրաստվում է նուշի կամ ծիրանի դառը կորիզից կամ երկուսը միասին։ Այն ընկղմում են մաքուր ալկոհոլի կամ կոնյակի մեջ, ինչը նուշի ուժգին համ է տալիս:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 343 | 19.04.2022 / անսովոր տոներ, ազգային տոներ, ԱՄՆ, ապրիլի 19

Ես, արթնանալով, ժպիտս ուղարկում եմ աշխարհով մեկ, թող նա իմ փոխարեն ճախրի ողջ մոլորակով։ Թող բոլոր կետերն ու ստորակետերը ոսկեզօծվեն: Թող արաբին հաշտեցնի հրեայի և չուկչայի հետ, որովհետև խնջույքներն ավելի լավ են, քան պատերազմները, կռիվներն ու արյունալի թշնամանքը։ Թող ժպիտս նոր զվարճանք դառնա, պատասխան ժպիտների հրավառությունը լինի և այդժամ վեճերի փոխարեն ծիծաղով լեցուն կլինենք։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 338 | 19.04.2022 / Ռուսաստան, ապրիլի 19, ազգային տոներ, անսովոր տոներ

Սխտորի ազգային օրը (National Garlic Day) նշվում է ամեն տարի ապրիլի 19-ին։ Այս «գարշահոտ վարդը» լիլիաների ընտանիքից է։ Սխտորն առաջացել է Ասիայում ավելի քան 7000 տարի առաջ, և օգտագործվում է ոչ միայն տարբեր խոհանոցների, այլև բժշկական նպատակներով։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 309 | 19.04.2022 / ապրիլի 19, ազգային տոներ, ԱՄՆ, անսովոր տոներ

Հնդկացիների օրը, որը նաև հայտնի է որպես բնիկ ժողովուրդների օր, ամեն տարի Բրազիլիայում նշվում է ապրիլի 19-ին: Այս կարևոր ամսաթիվը հիշողությունը է և ծառայում է բնիկ ժողովուրդների ինքնության ամրապնդմանը, Բրազիլիայի և ԱՄՆ-ի պատմությանն ու և ժամանակակից մշակույթին։ Ապրիլի 19-ը ընտրվել է որպես Առաջին համաշխարհային Միջամերիկյան Կոնգրեսի պատվին՝ հնդկացիկան մշակույթի տոնելու օր, որը տեղի է ունեցել 1940 թվականի ապրիլի 19-ին Մեքսիկայի Պացկուարո քաղաքում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 326 | 19.04.2022 / ապրիլի 19, ազգային տոներ, Բրազիլիա


Տեխնիկական նորարարությունների և համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ տպագրական արտադրանքի ոլորտը շարունակաբար ընդլայնվում է։ Այժմ դրանք ոչ միայն գրքեր, թերթեր, ամսագրեր, բուկլետներ, հուշանվերների և գովազդային արտադրանքի, լուսանկարչական տպագրության ծառայություններ փաթեթավորում են, այլև պիտակներն են։ Բոլորս էլ տարբեր ապրանքատեսակների պիտակների ընթերցողներ ենք: Մեզ հետաքրքրում է պիտակի ոչ թե հստակ ձևը և գույնզգույն որակը, այլև բովանդակության և արտադրանքի մասին տեղեկությունը։ Պիտակների տոնին ցուցադրվում են պիտակների հավաքածուները և հիշում հին ժամանակները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 347 | 19.04.2022 / ապրիլի 19, ազգային տոներ, Ռուսաստան, անսովոր տոներ

Ձնծաղիկի օրվա (The Day of Snowdrop) պատմությունն սկսվել է Անգլիայում, որտեղ այն սահմանվել է 1984 թվականին: Ըստ լեգենդի, ձնծաղիկը դարձել է հույսի խորհրդանիշ, երբ Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմի պարտեզից։ Երբ Եվան արդեն պատրաստ էր հրաժարվել այն հույսից, որ ցուրտ ձմեռները երբեք չեն անցնի, հայտնվեց հրեշտակը: Նա ձյան փաթիլները վերածել էր ձնծաղիկների՝ ապացուցելով, որ ձմեռներն, ի վերջո, իրենց տեղը զիջում են գարնանը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 363 | 19.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 19


Այսօր Հայաստանում առաջին անգամ նշվում է Հարկ վճարողի օրը։ Հարկ վճարողների օնլայն հարթակում արդեն առկա է շնորհավորանք-հիշատակումն այդ մասին։ Բանն այն է, որ ամեն տարի ապրիլի 20-ը հարկային տարեկան հաշվետվությունների ներկայացման վերջին օրն է։ Ապրիլի 19-ին այս տոնը նշելը հիշեցում է, որ չի կարելի ուշացնել հաշվետվություն ներկայացնելը, հակառակ դեպքում այնքան տույժ ու տուգանք կառաջանա, որ ավելի լավ է վճարել հարկերը և հանգիստ քնել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 340 | 19.04.2022 / ազգային տոներ, Հայաստան, ապրիլի 19

ԱՄՆ-ում այսօր նշում են Էլիս կղզու ընտանեկան պատմության, Չղջիկների ճանաչման, Խեցգետինների, Դեղատուփի մաքրման, Անզուգական Տիկնոջ, Պանրե գնդիկների, Քիքբոլի ազգային օրը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 321 | 17.04.2022 / ԱՄՆ, անսովոր տոներ, ապրիլի 17, ազգային տոներ

«Տիկինն» ասպետական տիտղոս է, որն անգլիախոս երկրներում՝ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում տրվում է մեծապատիվ կանանց, այնպես, ինչպես «սըր» տիտղոսը՝ տղամարդկանց։ Սովորաբար այս տիտղոսը շնորհվում է տարիների արժանավոր գործունեության համար։ Այս օրը նվիրված է թատրոնի տիկնանց:

Տեղեկություն / Դիտումներ՝ 329 | 17.04.2022 / ազգային տոներ, անսովոր տոներ, ապրիլի 17

Ապրիլի 17-ին աշխարհում նշում են Blah blah blah-ի օրը: Blah-blah-ն նշանակում է անիմաստ խոսել՝ դատարկախոսություն: Այս արտահայտությունն օգտագործվում է  անբովանդակ, որևէ իմաստից զուրկ խոսակցությունների դեպքում: Այս օրն ստեղծվել է դատարկախոսության փոխարեն գործի անցնելու համար։

Տեղեկություն / Դիտումներ՝ 355 | 17.04.2022 / անսովոր տոներ, Միջազգային օրեր, ապրիլի 17

Հայաստանում այսօր նշվում է Սբ. Հարության տոնը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 314 | 17.04.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ, Հայաստանյան տոներ


Սուրճի միջազգային օրը (Espresso Day) նշվում է առնվազն տարին երկու անգամ `ապրիլի 17-ին և հոկտեմբերի 1-ին: Այս տոնը շատ երկրներում նշում են պրոֆեսիոնալ բարիստներն ու սուրճի մեծագույն սիրահարները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 329 | 17.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 17

Հայքու պոեզիայի միջազգային օրը  (International Haiku Poetry Day) աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 17-ին: Հայքուն ճապոնական պոեզիայի լակոնիկ ձև է, որը սովորաբար բաղկացած է երեք նախադասությունից: Ճապոներեն հայքուն բառացի նշանակում է «սկզբնական, առաջին բանատողեր»։ Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հայքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։ Հայքուն որպես բանաստեղծական ժանր ընդունվեց աշխարհի շատ լեզուներով: Անգլերեն լեզվով այս ժանրը առաջին անգամ ներմուծվել է XX դարի սկզբին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 362 | 17.04.2022 / ապրիլի 17, Միջազգային օրեր

« 1 2 ... 9 10 11 12 13 14 »
ԴԵՊԻ ՎԵՐ