Հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության առաջարկությամբ։ 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում և Հայաստանը։
1992 թ.-ից յուրաքանչյուր Թանգարանային միջազգային օրն ունի թեմա և ԻԿOՄ-ի հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։ 1992 թ.-ի թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1997-1998 թթ՝ «Մշակութային արժեքնորի անօրինական տեղափոխման դեմ պայքար», 2000 թ.՝ «Թանգարանները հանուն հասարակությունում համերաշխոըւթյան և ներդաշնակության», 2005 թ.՝ «Թանգարանը որպես կամուրջ մշակույթների միջև», 2008 թ.՝ «Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգազման գործոն», 2009 թ.՝ «Թանգարանները և տուրիզմը», 2010 թ.՝ «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության» և այլն։