18:51, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 55/76 բանաձևով որոշել է, որ 2001 թվականից հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր  (World Refugee Day): Այս որոշման մեջ Գլխավոր ասամբլեան նշել է, որ 2001 թվականին նշվել է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի Կոնվենցիայի 50-ամյակը: Աֆրիկյան փախստականների օրը մինչև 2000 թվականը նշվել է մի քանի երկրներում: ՄԱԿ-ը նշել է, որ Աֆրիկյան միաբանության կազմակերպությունը (ԱՄԿ) համաձայնել է, որ փախստականների միջազգային օրը համընկնի Աֆրիկայի փախստականների օրվա հետ՝ հունիսի 20-ին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 309 | 20.06.2022 / հունիսի 20, Միջազգային օրեր

Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 357 | 19.06.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


Հունիսի 17-ին նշվում է Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day to Combat Desertification and Drought), որի համար հիմք է դարձել1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովը: Կաևորելով միջազգային խմբակցությունների ջանքերի միավորումը գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գուրծընթացում` գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ՄԱԿ-ի գլխավորությամբ հաստատել ժամանակակից խնդրիների մասին ամենակարևոր կոնվենցիաները՝

  1. Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
  2. Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա
  3. Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա:

Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը ևս Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 330 | 17.06.2022 / հունիսի 17, Միջազգային օրեր


Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, ամփոփում Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 321 | 16.06.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


Ըստ Աֆրիկյան միաբանության որոշման՝ ամեն տարի՝ հունիսի 16-ին, նշվում է Աֆրիկայի երեխաների պաշտպանության միջազգային օրը  (International Day of African Child), որն առաջին անգամ նշվել է 1991 թվականին: Օրվա հիմնական նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել Աֆրիկայի երեխաների հիմնական խնդիրների ու նրանց առօրյա պայմանների վրա:
Օրվա ընտրությունը պատահական չէր: 1976թ.-ի հունիսի 16-ին հազարավոր սևամորթ աշակերտներ դուրս էին եկել Յոհանեսբուրգի փողոցներ` պահանջելով դպրոցական կրթության որակի բարձրացում: Նրանք նաև ցանկանում էին պաշտպանել իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: 
Հարյուրավոր դեռահասներ գնդակահարվել են կառավարական ուժերի կողմից: Հետագա շաբաթների ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել և մոտ 1000 մարդ վիրավորվել: Ըստ պաշտոնական տվյալների`   1976 թվականի հունիսի 16-ից մինչև փետրվարի 28-ը ոստիկանության բացած կրակի հետևանքով մահացել է 575 մարդ, ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 327 | 16.06.2022 / Միջազգային օրեր, հունիսի 16

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։
ՀՀ դրոշի սկզբնական տարբերակում նարնջագույնի փոխարեն դեղին գույնն է եղել, սակայն դրոշը ներկայացնելուց հետո դեղին գույնը փոխվել է նարնջագույնի, քանի որ կարմիր, կապույտ և նարնջագույն գույների համադրությունը համարվել է առավել հաջող:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 342 | 15.06.2022 / հունիսի 15, ազգային տոներ

Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 334 | 14.06.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


Այսօր արյան դոնորի միջազգային օրն է (World Blood Donor Day)։ 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր: Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 331 | 14.06.2022 / Միջազգային օրեր, հունիսի 14

1994 թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը։ Ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14-ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖ-ի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄ-ում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։

2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 348 | 14.06.2022 / հունիսի 14, ազգային տոներ

Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 367 | 13.06.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Ալբինիզմը կամ լսնամաշկությունը ի ծնե մաշկի պիգմենտների բացակայության հիվանդություն է։ Տարբերակվում են ալբինիզմի լրիվ և մասնակի դեպքեր։ Միջնադարում նրանց այրում էին կրակի վրա համարելով սատանայի օգնականներ։ Աֆրիկայում մերժում են սպիտակ սևամորթներին։ Նրանց համարում են սատանայի զավակներ և ատում շատ ավելի, քան սպիտակամորթ եվրոպացիներին ու ամերիկացիներին։ Եղել են դեպքեր, երբ տեղացի ալբինոսներին գանահարել են։ Որոշ երկրներում հակված են ալբինոսների աստվածային ծագմանը։ Հնդկացիներն իրենց սպիտակամորթ ու ճերմակահեր զավակներին անվանում էին «լուսնի որդիներ» և ծննդյան օրվանից մեծարում ցեղի ամենահարգելի մարդկանց համահավասար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 357 | 13.06.2022 / Միջազգային օրեր, հունիսի 13


Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: Օրացույցում նոր օրն անցկացնելու գաղափարը ծագել է 1997 թվականին Օսլոյում և Ամստերդամում անցկացված երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի և երեխաների հարկադիր աշխատանքի հարցերով միջազգային համաժողովներից հետո: Աշխատանքի Միջազգային կազմակերպությունն առաջին անգամ Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացրել է 2002 թվականին: Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այդ խնդրին և դրա վերացման համար միջոցներ ձեռնարկել:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 318 | 12.06.2022 / հունիսի 12, Միջազգային օրեր

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը։ Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 356 | 12.06.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, Հայաստանյան տոներ, եկեղեցական տոներ

Հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը (International Friends Day): Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը՝ այն համարելով բարոյական և սոցիալական մեծագույն արժեք: Որպես կանոն, սակայն, իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ: Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, առակներ, տարբեր պատմություններ: Այսպես, տարածված ասույթներից են հետևյալները՝ «Հին ընկերը լավ է, քան երկու նորը», «Իսկական ընկերը կարիքի մեջ է երևում» և այլն: Ընկերության միջազգային օրն ընդունվել է նրա համար, որ հիշեցնենք մեր ընկերներին այն մասին, թե որքան կարևոր է նրանց գոյությունը մեզ համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 360 | 09.06.2022 / Միջազգային օրեր, հունիսի 9


Օվկիանոսների համաշխարհային օրը (World Ocean Day) ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2009 թվականի փետրվարի 12-ին (որոշում № A/RES/63/111)։  Պաշտոնական, բարձր մակարդակով օվկիանոսների համաշխարհային օր նշելու գաղափարը հնչել է 1992 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ։ Համաշխարհային օվկիանոսի հետ կապ ունեցող բոլոր երկրները տոնում են այդ օրը։ Գիտնականները, բնապահպանները, ձկնաբանները, բազմաթիվ ակվարիումների, կենդանաբանական այգիների աշխատակիցները հունիսի 8-ին կենտրոնացնում են իրենց գործունեությունը, նպաստելու օվկիանոսի անկրկնելի կենդանական և բուսական աշխարհի պահպանմանը օվկիանոսների համար ամենամեծ վտանգից՝ մարդկային գործունեությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 337 | 08.06.2022 / հունիսի 8, Միջազգային օրեր

Հոգեգալուստ (Պենտեկոստե) 

Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):

Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 319 | 05.06.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի, Հայաստանյան տոներ

Ծնողների համաշխարհային օրը  (Global Day of Parents) հռչակվել է ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում 2012թ. սեպտեմբերին: 2013 թվականից ամեն տարի այն նշվում է հունիսի 1-ին՝ «ի պատիվ ամբողջ աշխարհի ծնողների»: Տոնի նպատակն է մոլորակի բնակիչներին հիշեցնել համամարդկային արժեքների, այդ արժեքները պաշտպանելու և որպես ամուր և բարոյական ընտանիքի հիմք հաստատելու մասին: ՄԱԿ ԳԱ-ն կազմակերպության անդամ բոլոր երկրներին կոչ է անում միանալ տոնակատարությանը, այն նշել «քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության հարաբերությունների շրջանակներում՝ ներգրավելով երիտասարդությանն ու երեխաներին»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 345 | 01.06.2022 / հունիսի 1, Միջազգային օրեր

Երեխաների պաշտպանության միջազգային օրը  (International Children's Day) նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Բացի այդ երեխաներին է նվիրված Երեխաների համաշխարհային օրը (նոյեմբերի 20), Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը (հունիսի 4) և Աֆրիկացի երեխաների պաշտպանության օրը (16 հունիս)։ Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 338 | 01.06.2022 / Միջազգային օրեր, հունիսի 1

Մայիսի 31-ին լավատեսները կարող են անսովոր տոն նշել՝ օղաբլիթի անցքի օրը: Դե, ի՞նչ ծիծաղելի բան կա այստեղ: Լավ օր է զվարճանելու համար։ Շատերը չգիտեն այս օրվա մասին, իսկ դուք ասեք նրանց, թող ժպտան: Մարդկանց մեկ սերունդ չէ, որ հետաքրքրում էր, թե ուր է կորում օղաբլիթի անցքը ուտելուց հետո: Կան մի քանի վարկածներ՝ 1. գիտական՝ ոչ մի տեղ, այն պարզապես չի երևում, 2. ֆանտաստիկ - անցնում է մեկ այլ չափողականություն, 3. հոռետեսական՝ գնում է մեկ այլ օղաբլիթի մոտ: Բայց քանի դեռ օղաբլիթն ամբողջական է,  հրաշալի է այդ անցքից աշխարհին նայելը։ Եվ գուցե հենց այսօր օղաբլիթի անցքի առեղծվածը դադարի գաղտնիք լինել։
 

Տեղեկություն / Դիտումներ՝ 346 | 31.05.2022 / անսովոր տոներ, մայիսի 31, Ռուսաստան

Այս տոնը ստեղծվել է կոչ անելու ամբողջ աշխարհում 24-ժամյա ռեժիմով ձեռնպահ մնալ ծխախոտի օգտագործման բոլոր ձևերից: Բացի այդ, ակնկալվում է, որ այս օրը ուշադրություն կդարձնի ծխախոտի լայնորեն օգտագործմանը և առողջության համար անբարենպաստ հետևանքներին, որոնք ներկայումս հանգեցնում են աշխարհում տարեկան ավելի քան 7 միլիոն մահվան։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 316 | 31.05.2022 / մայիսի 31, Միջազգային օրեր

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 13 14 »
ԴԵՊԻ ՎԵՐ