15:35, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Սոցիալական արդարությունը ոչ միայն էթնիկական հրամայական է, այլ նաև ազգային կայունության ու գլոբալ բարեկեցության հիմք։ Հավասար հնարավորությունները, համերաշխությունն ու մարդու իրավունքները շատ կարևոր են ազգերի ու ժողովուրդների արդյունավետ պոտենցիալը ամբողջովին յուրացնելու համար։ Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice) նշվում է ամեն տարի՝ 2009 թվականից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այս տոնը հաստատել է 2007 թվականի նոյեմբերի 26-ին՝ № A/RES/62/10 բանաձևով։ Տոնի գաղափարը ծագել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի մոտ։ Այս առաջարկով Բակիևը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ժամանակ։ Օրվա բոլոր ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 302 | 20.02.2023 / փետրվարի 20, Միջազգային օրեր

Փետրվարի 19-ին նշվում է Կետերի համաշխարհային օրը, որը համարվում է բոլոր ծովային կաթնասուննեերի պաշտպանության օր: Տոնը նշվում է 1986 թից, երբ Կետերի պաշտպանության միջազգային հանձնաժողովը (International Whaling Commission, IWC) արգելք սահմանեց կետերի որսի վրա: Առավել կարևոր է Կետերի որսի կարգավորման միջազգային կոնվենցիան (International Convention for the Regulation of Whaling, ICRW), որն ընդունվել է 1946 թ.: Չնայած ընդունված բանաձևերին՝ կետերի սպանությունը 20-րդ դարի 60-ականներին հասավ հսկայական չափերի: Նրանց սպանում էին մսի և ճարպի համար: 1972 թ. ԱՄՆ-ը ընդունեց Ծովային կաթնասունների պաշտպանության ակտ, որը արգելեց ծովային կաթնասունների որսն ու արդյունահանումը։ International Whaling Commission-ի կազմում ներառված է 89 երկիր: Այսօր կազմակերպության խնդիրն է հետևել ու կանոնակարգել միջոցառումները, որոնք վերաբերում են աշխարհում կետերի որսը: Կետերի պատմությունը սկսվում է 55 մլն տարի առաջ: Կետանմանները (Cetacea) ծովային կաթնասունների կարգ են, որոնց թվին են պատկանում կետերը, դելֆիններն ու ծովախոզուկները: Կապույտ կետը ամենամեծ արարածն է Երկրագնդի վրա, նրա քաշը կարող է հասնել 150-200 տոննայի: Օրվա բոլոր ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 294 | 19.02.2023 / Միջազգային օրեր, փետրվարի 19


Փետրվարի 18-ը Պլուտոնի, Գինի խմելու, Մարտկոցի, Ծովախեցգետնով լցոնված կամբալայի, Բութը վեր տնկելու, Ինքնաթիռում թռիչքի ժամանակ կովին կթելու, Քուրդ ուսանողների միության, Ամեն ինչ անխոս հասկանալու, Թեթևամիտ մարդկանց օրն է: Օրվա բոլոր ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 18.02.2023 / փետրվարի 18, Միջազգային օրեր


Բարության ինքնաբուխ դրսևորման օրը, որն աշխարհում նշվում է ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից է: Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն և նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից և կրոնական համոզմունքներից: Այս տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ և մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական և քաղաքական գործիչներ: Տոնի կազմակերպիչների ամենակարևոր կոչը՝ անշահախնդիր բարության դրսևորումն է: Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 284 | 17.02.2023 / փետրվարի 17, Միջազգային օրեր

Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը աշխարհի շատ երկրներում նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ սկսած 2001 թվականից։ Օրը հիմնվել է 2001 թվականին, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհին ընկերակցության (ICCCPO) նախաձեռնությամբ. առաջին անգամ նրանք այդ օրն անցկացրել են հունվարի 15-ին Լյուքսեմբուրգում, սակայն ավելի ուշ որոշվել է մեկ ամսով հետաձգել: Այսօր Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան 90 երկրներում։ Վիճակագրության համաձայն՝ ամեն տարի աշխարհում մոտ 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով։ Նրանցից կեսը մահանում է։ Երեխաներն ավելի շատ հիվանդանում են արյան քաղցկեղով կամ լեյկեմիայով։ Զարգացած երկրներում, որտեղ հիվանդանոցները զինված են ժամանակակից տեխնիկայով, 4 երեխաներից 3-ը բուժվում են, իսկ ահա զարգացող երկրներում պատկերը լրիվ հակառակն է։ Հենց զարգացող երկրներում են ապրում քաղցկեղով հիվանդ երեխաների 80 տոկոսը։ Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 303 | 15.02.2023 / փետրվարի 15, Միջազգային օրեր

Փետրվարի 14-ին նշվում է Գիրք նվիրելու միջազգային օրը, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին և նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Գիրք նվիրելու միջազգային օրը տոն է, որը միջազգային է դարձել ոչ միայն համաշխարհային նշանակության պատճառով, այլև այն պատճառով, որ այն ծագում է ժողովրդից, այսինքն, դրա առաջացման նախաձեռնությունը պատկանում է սովորական մարդու` ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրին: Էմմին նաև երեք երեխաների մայր է: Նրա որդիներից մեկի հարցը՝ թե ինչու չկա տարվա մեջ այնպիսի օր, երբ մարդիկ առանց առիթի իրար գրքեր են նվիրում, նոր տոնի ստեղծման համար շարժառիթ է դարձել: Դիմելով իր ծանոթ բլոգերներին, սոցցանցերի օգատերերին և կայքի գործընկերներին՝ Էմմին 2012-ին Գիրք նվիրելու միջազգային օրվա ամենամյա անցկացումը նախաձեռնեց: Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 290 | 14.02.2023 / Միջազգային օրեր, փետրվարի 14


Որոշ տեղեկություններով՝ ամուսնական գործակալությունների պատմությունն ավելի քան 360 տարեկան է: Ամուսնական առաջին գրասենյակը՝ «Հանդիպումների և հասցեների բյուրոն», բացվել է 1650 թվականի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում: Այդ ժամանակից ի վեր կողակցի ընտրությունը հայտարարությամբ կամ ծանոթությունների ծառայության միջոցով բավականին տարածված է դարձել: Հետաքրքիր է, որ Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին՝ փետրվարի 12-ին, նշվում է Ամուսնական գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies): Այս մասնագիտական տոնը ստեղծվել է Ուկրաինայում և գրանցվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի կրթության և գիտության Մտավոր սեփականության պետական դեպարտամենտի կողմից: Նոր տոնի հիմնադրման գաղափարը, որը պատկանում է ուկրաինական ամուսնական գործակալություններից մեկին, վերցրել են ԱՄՆ, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և Ռուսաստանի մեծ թվով գործընկեր գործակալություններ: Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 309 | 12.02.2023 / փետրվարի 12, Միջազգային օրեր

Գիտության ոլորտում կանանց ու աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց նկատմամբ խտրականության բացառմանը և առաջխաղացմանն է ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70/212 բանաձևը, որով փետրվարի 11-ը հռչակվել է Գիտության ոլորտում կանանց ու աղջիկների միջազգային օր (International Day of Women and Girls in Science): Այս բանաձևը նախաձեռնած շուրջ չորս տասնյակ պետությունների թվում եղել է նաև Հայաստանը: Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 288 | 11.02.2023 / փետրվարի 11, Միջազգային օրեր

Հիվանդի միջազգային օրը (World Day of the Sick) ստեղծվել է ողջ աշխարհի հիվանդների խնդիրների վրա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու համար։ Այս օրը յուրատեսակ սոցիալական միջոցառում է։ Այն ամեն տարի անց է կացվում նույն օրը՝ փետրվարի 11-ին։ Հիվանդի միջազգային օրը սկսել է նշվել 1993-ից։ Դրա նախաձեռնողը Հռոմի պապ Իոհան Պավլ Երկրորդն է եղել, որի մոտ բժիշկները 1991-ին Պարկինսոնի հիվանդությունն են հայտնաբերել։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ Ըստ կաթոլիկների՝ 1858 թվականի փետրվարի 11-ին Ֆրանսիայի Լուրդ քաղաքում տեղի է ունեցել Մարիա Լուրդսկայայի հայտնությունը։ Բոլոր տոներին ծանթացեք՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 278 | 11.02.2023 / փետրվարի 11, Միջազգային օրեր


Ամեն տարի՝ փետրվարի 9-ին, ողջ աշխարհում նշում են ատամնաբույժների մասնագիտական տոնը՝ Ատամնաբույժի միջազգային օրը։ Եվ չնայած ատամնաբուժությունը բժշկության հնագույն ճյուղերից մեկն է, Ատամնաբույժի օրը համեմատաբար երիտասարդ տոն է։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այն նշվում է քրիստոնյա նահատակներից մեկի՝ Ապոլոնիա Ալեքսանդրիսկայայի հիշատակման օրը, որին դաժան կտտանքների միջոցով փորձել են ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։ Սուրբ Ապոլոնիայի խորհրդանիշը, կտտանքների բնույթը հաշվի առնելով, ատամներն են դարձել։ Սուրբ կինը տարել է բոլոր տանջանքները և երբ նրան սպառնացել են այրել (249 թվականի փետրվարի 9-ին), նա ինքն է նետվել կրակը։ Մինչև օրս էլ հավատալիք կա, համաձայն որի` եթե արտասանեք «Santa Apollonia!», ատամի ցավը կանցնի։ Բոլոր տոները՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 273 | 09.02.2023 / փետրվարի 9, Միջազգային օրեր

Փետրվարի 8-ը Պատանի հերոս-հակաֆաշիստի հիշատակի, Թայպուսամ, Գնչուների ստրկության վերացման, Այովա նահանգի, Բոյսկաուտների, Ձեռք խնդրելու, Խնդալու և հարստանալու օրն է: Ամբողջական տոները՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 280 | 08.02.2023 / Միջազգային օրեր, փետրվարի 8


2007 թվականից սկսած փետրվարի 5-ին նշվում է «Նուտելլայի» համաշխարհային օրը։ Nutella ապրանքանիշը, որ հայտնի է ողջ աշխարհում, առավել ևս՝ երեխաներին, համաշխարհային տոների ցուցակում ապահովել է իր պատվավոր տեղը։ Ամերիկուհի բլոգեր Սառա Ռոսոն, ով ապրում է Իտալիայում, 2007թ․ փետրվարի 5-ին առաջարկել է տոնել Նուտելլայի համաշխարհային օրը։ Նախաձեռնությունն աջակցություն է գտել այդ համեղ սննդամթերքի միլիոնավոր սիրահարների շրջանում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 339 | 05.02.2023 / փետրվարի 5, Միջազգային օրեր

Փետրվարի 4-ը Փոստարարին երախտագիտության, Սվիտերի, Նեանդերթալացու, Քաղցկեղի դեմ պայքարի, Ռետինե գալոշների, Կանեփի, Լցոնած սնկերի ազգային օրն է: Օրվա բոլոր ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 288 | 04.02.2023 / փետրվարի 4, Միջազգային օրեր

Փետրվարի 3-ը Անպարկեշտ բառապաշարի դեմ պայքարի, Կին բժիշկների ազգային, Չորս կապելանների, Անհետ կորածների ազգային, Երաժշտության մահվան, Գազարով տորթի ազգային, Ոսկեգույն ռետրիվերի ազգային, Շան հետ ժամադրվելու, Կիրակնօրյա սուպերգավաթին հաջորդող խումհարի ազգային օրն է: Օրվա բոլոր ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 272 | 03.02.2023 / փետրվարի 3, Միջազգային օրեր


Փետրվարի 2-ը Հավայան կիթառի, Ջրաճահճային հանդակների, Ոզնու, Արջամկան, Ռևմատոիդ արթրիտի, Սահնակաքարշ շների, Յորքշիրի պուդինգի, Թևաթափվելու, Ավելորդ հարաբերությունների խզման օրն է: Օրվա բոլոր ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 281 | 02.02.2023 / Միջազգային օրեր, փետրվարի 2

1985թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը` ի նպաստ աշխարհի տնտեսական, սոցիալական զարգացման: Կամավորները մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակը ինքնակամ նվիրում են հասարակության բարօրությանը, ջանում ինչ-որ կերպ օգտակար լինել մյուսներին:  Այն ոլորտները, որտեղ կարել է տեսնել կամավորների անշահախնդիր աշխատանքը, բազմազան են ու տարբեր: Կամավորների համաշխարհային համաձայնագրում նշված է, որ նրանք իրավունք ունեն իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան նվիրել անհատական ու կոլեկտիվ ակցիաներին, սակայն դրա դիմաց չակնկալել վարձատրություն կամ փոխհատուցում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 400 | 05.12.2022 / 5 դեկտեմբեր, Միջազգային օրեր

Նոյեմբերի 1-ը բուսակերության առավել ավանդական տեսակի՝ վեգանի միջազգային օրն է։ Հոկտեմբերի 1-ին նշվող Բուսակերության միջազգային օրն ու Վեգանի օրը սերտորեն կապված են միմյանց: Հոկտեմբերի 1-ից սկսվում է «բուսակերության գիտակցման ամիսը», որը ներառում է մի շարք տոներ և տևում է մինչև նոյեմբերի 1-ը։
Ավանդապաշտ բուսակերները՝ վեգանները, տարբերվում են նրանով, որ մթերքների օգտագործման հարցում միանգամայն ծայրահեղ են: Բացի այդ, նրանք հրաժարվում են նաև առօրյայում օգտագործել կաշի, բուրդ և կենդանիներին առնչվող այլ բաներ: Նրանք ոչ միայն չեն ուտում միս կամ ձուկ, այլև հրաժարվում են կենդանական ծագումով բոլոր մթերքներից` ձվից, կաթից, մեղրից և նմանատիպ այլ մթերքներից: Մերժման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն հիմնականը կենդանիների սպանությանը և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքին մասնակից չլինելու ցանկությունն է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 365 | 01.11.2022 / 1 նոյեմբեր, Միջազգային օրեր


Ամեն տարվա հոկտեմբերի 4-րդ կիրակին զոքանչի միջազգային օրն (National Mother-In-Law Day) է։ Այն հիմնականում նշվում է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում։ Տոնի հիմնական նպատակն ընտանիքի 2 կարևոր անդամների միջև հարաբերությունների բարելավումն է։ Այս տոնը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից։ Սկզբում այն դիտարկվում էր որպես կատակ, ապա մեծ տարածում ստացավ անգլալեզու երկրներում։ Այս օրը խորհուրդ է տրվում շնորհակալություն հայտնել զոքանչին, որ նա այդքան լավ աղջիկ է դաստիարակել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 347 | 23.10.2022 / Միջազգային օրեր, հոկտեմբեր 4-րդ կիրակի

Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը (International Day of the Girl Child): Այն սահմանվել է 2012թ.՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Օրվա խորհուրդն է՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են աղջիկները ողջ աշխարհում՝ վաղաժամ ամուսնություն ու ծննդաբերություն, կրթությունից զրկված լինել, սեռական օրգանների ծիսական խեղում, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում և այլն։ Վերջին խնդիրն ընդգծված առկա է նաև Հայաստանում. մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1500 աղջիկ։ Եթե այդ դինամիկան պահապանվի, մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 93 000 աղջիկ:

Մեր երկրում 100 աղջկա համեմատ ծնվում է 113 տղա, մինչդեռ բնական հարաբերակցությունը 102-ը 106-ի է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 407 | 11.10.2022 / հոկտեմբեր 11, Միջազգային օրեր

Խաշն ավանդաբար ուտում են վաղ առավոտյան՝ մինչև նախաճաշը։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։ Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։ Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Ավանդաբար խաշն ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը։

Ըստ հայ «խաշիստների», խաշ ուտելու արարողությունը տոնակատարության հավասար միջոցառում է, ուստի անարդար էր, որ այն օրացույցում չուներ իր հստակ օրը։ Այսպես, 1990-ականներին գործող «Այսօր» թերթի խմբագրակազմը որոշեց ամեն տարի հոկտեմբերի 1-ը՝ ցրտերն սկսելու պայմանական օրը, գործնականորեն նշել խաշի բացման սեզոնը։ Ճիշտ է, սկզբում տոնի նշումը սարկազմիկ բնույթ ուներ, բայց, այնուամենայնիվ տոնակատարությանը հաճույքով էին մասնակցում։ Տարիների ընթացքում խաշի սեզոնի բացման օրն սկսեց տարածում գտնել։

Առաջարկվել է նաև ամեն տարի մարտի 31-ը հայտարարել «Խաշի սեզոնի փակման» ոչ պաշտոնական օր։ Ավանդույթները շարունակվում են։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 487 | 01.10.2022 / ազգային տոներ, ոչ պաշտոնական տոներ, 1 հոկտեմբեր, Հայաստան
« 1 2 3 4 5 6 7 ... 13 14 »
ԴԵՊԻ ՎԵՐ