1985թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը` ի նպաստ աշխարհի տնտեսական, սոցիալական զարգացման: Կամավորները մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակը ինքնակամ նվիրում են հասարակության բարօրությանը, ջանում ինչ-որ կերպ օգտակար լինել մյուսներին: Այն ոլորտները, որտեղ կարել է տեսնել կամավորների անշահախնդիր աշխատանքը, բազմազան են ու տարբեր: Կամավորների համաշխարհային համաձայնագրում նշված է, որ նրանք իրավունք ունեն իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան նվիրել անհատական ու կոլեկտիվ ակցիաներին, սակայն դրա դիմաց չակնկալել վարձատրություն կամ փոխհատուցում:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 401 | Ավելացրեց՝ armenlur | 05.12.2022 | 08:20 |