Ամեն տարի՝ փետրվարի 9-ին, ողջ աշխարհում նշում են ատամնաբույժների մասնագիտական տոնը՝ Ատամնաբույժի միջազգային օրը։ Եվ չնայած ատամնաբուժությունը բժշկության հնագույն ճյուղերից մեկն է, Ատամնաբույժի օրը համեմատաբար երիտասարդ տոն է։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այն նշվում է քրիստոնյա նահատակներից մեկի՝ Ապոլոնիա Ալեքսանդրիսկայայի հիշատակման օրը, որին դաժան կտտանքների միջոցով փորձել են ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։ Սուրբ Ապոլոնիայի խորհրդանիշը, կտտանքների բնույթը հաշվի առնելով, ատամներն են դարձել։ Սուրբ կինը տարել է բոլոր տանջանքները և երբ նրան սպառնացել են այրել (249 թվականի փետրվարի 9-ին), նա ինքն է նետվել կրակը։ Մինչև օրս էլ հավատալիք կա, համաձայն որի` եթե արտասանեք «Santa Apollonia!», ատամի ցավը կանցնի։ Բոլոր տոները՝ այստեղ:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 274 | Ավելացրեց՝ Moder-003 | 09.02.2023 | 09:00 |