Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 25 լուսնային օրը հաջող է առևտրական գործերի համար: Լուսինը Խեցգետնում՝ զգուշավորության օր է: Արևային 5-րդ օրն է։ Հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը: Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմատաբույսեր։ Ցանկալի չէ պաս պահելը: Ուժի հաղորդակներ են՝ պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29: Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
|