22:30, 28.05.2023

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 26-րդ լուսնային օրը պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Երազները կատարվում են։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։ Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները:

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 221 | 28.03.2022 / մարտի 28, Բոլոր գուշակությունները


Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 24 լուսնային օրը մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն։ Երազները գործուն չեն։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ Արևային 6-րդ օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։ Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 196 | 26.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 26

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 23 լուսնային օրն ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել: Երազները ոչինչ են։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ Արևային 5-րդ օրը պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը:

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 191 | 25.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 25

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 22-րդ լուսնային օրը լավ է ապրածը վերագնահատելու և ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դիպվածի։ Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 197 | 24.03.2022 / մարտի 24, Բոլոր գուշակությունները

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 21-րդ լուսնային օրը նպաստավոր է ստեղծագործական և ֆիզիկական գործունեության համար: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 3-րդ արևային օրը խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 233 | 23.03.2022 / մարտի 23, Բոլոր գուշակությունները
« 1 2 ... 20 21 22
ԴԵՊԻ ՎԵՐ