11:26, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 17 լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Երազներն իրականանում են 3 օրից։ Լուսինը Երկվորյակներում՝ արագ և եռուն գործերի ժամանակն է: 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։ Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։ Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։ Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Նյութական կորուստներն ու վնասները լավ նշան չեն: Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։ Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։ Ուժի հաղորդակներ են դրամապանակ, պայուսակը: Օրվա գույները են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա քարը՝ սպիտակ ագաթ, իսկական քաղկեդոն: Օրվա թվերը՝ 26, 52, 93:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 295 | 11.11.2022 / 11 նոյեմբեր, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 16-րդ լուսնային օրը հավասարակշռության օր է: Երազները ճշմարտացի են։ Լուսինը Երկվորյակներում՝ արագ և եռուն գործերի ժամանակն է: 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։ Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։ Նախաշանները կապված են արևի, ջրի, թռչունների և ծաղիկների հետ: Լավ նախանշանը բարության, գեղեցկության և ներդաշնակության զգացումն է։ Վատ է վերադառնալը, գետնից որևէ բան բարձրացնելը։ Սննդակարգ. ավելի լավ է խմել հյութեր, կաթ և մեղր, կարագ շիլա ուտել։ Պետք է խուսափել կենդանական սննդից։ Ուժի հաղորդակներն են ծածկոցը, շալը, թիկնոցը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա քարը վարդագույն մեղեսիկն (ամետիստն) է: Օրվա թվերն են՝ 27 (գլխավորը), 75, 34:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 10.11.2022 / Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, 10 նոյեմբեր


Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 15-րդ լուսնային օրը գայթակղությունների օր է: Երազները հավանական են։ Լուսինը Ցուլի ներքո՝ անհրաժեշտ է ամրապնդել ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել: 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։ Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։ Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։ Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվելուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 09.11.2022 / 9 նոյեմբեր, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 14 լուսնային օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Լուսինը Ցուլի ներքո՝ անհրաժեշտ է ամրապնդել ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել: 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։ Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։ Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։ Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։ Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ են ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։ Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։ Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը: Օրվա գույներն են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը: Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տարերային ոգիների քարը: Օրվա թվերը՝ 23, 44:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 311 | 08.11.2022 / 8 նոյեմբեր, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 13 լուսնային օրն ինքնավերլուծության օր է: Երազները շուտով կկատարվեն։ Լուսինը Ցուլի ներքո՝ անհրաժեշտ է ամրապնդել ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել: 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։ Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը: Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 335 | 07.11.2022 / Բոլոր գուշակությունները, 7 նոյեմբեր, Հորոսկոպների համադրություն


Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 12 լուսնային օրը լավ է ընդառաջել մարդկանց խնդրանքներին։ Երազները կատարվում են։ Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։ Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է: Խորհուրդ չի տրվում վիրահատությունները։ Լավ նախանշանները կապված են հայելիների, ժամացույցների, բայց ոչ նրանց կտորկանքների հետ։ Անբարենպաստ են ամպրոպն ու կայծակը, կարկուտն ու անձրևը, երբ տարերքը ոչնչացնում է ինչ-որ բան: Լույսերը, շատ լույսերը հաջողություն կբերեն: Բացասական նախնշանն արյուն է: Լավ է ծանր սնունդը, բացառությամբ միսը, սունկը, արմատապտուղները։ Ուժի հաղորդակներ են կայծակը, զանգը, սանրը, մուրճը: Օրվա գույները են մուգ կապույտը, կավագույնը, հողագույնը, բայց ոչ երկնագույնն ու բծավորը:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 314 | 06.11.2022 / 6 նոյեմբեր, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 11-րդ լուսնային օրվա ծրագրերը կհանգեցնեն ցանկալի արդյունքի։ Երազները կարող են իրականանալի լինել։ Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։ Խորհուրդ է տրվում աշխատել մետաղների հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, վճարել պարտքերը։ Օրը չի հանդուրժում անվճռականությունը, խորամանկությունը, ծուլությունը։ Լավ է, եթե կարողանաք հաղթահարել երկմտանքը։ Ցանկալի չէ վնասել բույսերը, աղտոտել ջուրը: Գործելու համար հարմար պահ է: Լավ նախանշանները կապված են մետաղի և ծայրահեղ իրավիճակների հետ, բայց վատ է որևէ բանի կոտրվելը՝ դռան, կահույքի և այլն: Օրվա լավագույն նվերը սուրն է կամ մարտական կացինը։ Սննդից նախընտրելի է կծուն, դառը, արմատապտուղիները։ Ցանկալի չէ ալկոհոլը: Չարժե ուտել խոզի միս, ճարպ և քաղցր: Ուժի հաղորդակ է երկսայր սուրը: Հագուստի գույները են վառ կարմիրը, դեղինը։ Խորհուրդ չի տրվում կապույտ և շուտ կեղտոտվող գույները:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 329 | 05.11.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 5 նոյեմբեր

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 10-րդ լուսնային օրը կնքված պայմանագրերը մեծ շահույթ են բերում: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Ձկներում ՝ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց բարդությունների: 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։ Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։ Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։ Անհաճո նշաններն են եղունգի, ատամի կոտրվելը, քորը, օղակի կորուստը։ Սնունդում ցանկալի է պահքը։ Ուժի հաղորդակը բանալին է: Հագուստի գույնը՝ կանաչ: Դեղինը, սևը, նարնջագույնը բացասական են: Քարերից լավ են քրիզոպրազը, կանաչ հասպիսը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 4 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 310 | 04.11.2022 / Բոլոր գուշակությունները, 4 նոյեմբեր, Հորոսկոպների համադրություն


Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 9-րդ լուսնային օրը հնարավոր են վախեր և մռայլ մտքեր: Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Լուսինը Ձկներում ՝ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց բարդությունների: 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։ Լավ է նվերներ տալը, բայց գնումներն անցանկալի են։ Օրը նպաստավոր է դատական որոշումների բողոքարկման համար։ Առողջությունն ամրապնդելու և բուժումներ կատարելու օր է։ Խորհուրդ չի տրվում սափրվել: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել: Նախանշաններից լավ են ծիածանը և ամառային եղանակը։ Տան մերձակայքում մետաղադրամ գտնելը սիրո հաջողության նշան է։ Անբարենպաստ են ուշացումները, կտրվածքները, մազերի թափելը։ Օգտակար է թեթև, կաթնային սնունդը։ Ուտել պետք է հաճախ և քիչ-քիչ։ Ուժի հաղորդիչներ են մուգ անձրևանոցն ու սպիտակ ձեռնոցները: Օրվա գույները խիստ ու մուգ են։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 309 | 03.11.2022 / Բոլոր գուշակությունները, 3 նոյեմբեր, Հորոսկոպների համադրություն

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 8-րդ լուսնային օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Երազներն իրականանում են։ Լուսինը Ջրհոսում՝ լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը: 17 արևային օրը կապված է հզոր, լուրջ և ծայրահեղական պայքարի հետ։ Դա վախերից և անպետքություններից ազատման ժամանակն է։ Արդարության պաշտպանության օրն է։ Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, լվացվել, կերակրել թռչուններին։ Լավ է սովորել, ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Այսօր պետք է շատ զգույշ լինել բառերի և անունների հետ։ Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, պլանավորել և ավարտել գործերը։ Ամուսնության համար ցանկալի օր չէ։ Օրվա բարի նախանշաններն են հանդիպակաց քամին և թռչունները, հատկապես աքաղաղը: Բացասական նախանշաններն են մռայլ առավոտը, կեղտը, աղբը, սայթաքելը, բանալի կորցնելը։ Սնվել բոլոր կլոր ուտելիքներով՝ բլիթներ, խինկալի և այլն: Ուժ են հաղորդում փայտը, սրածայր փայտե առարկաները։ Հագուստի գույները՝ մուգ կարմիր, ոսկեդեղին, նարնջագույն, սպիտակ: Բացասական են կապույտը, սևը, մոխրագույնը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 315 | 02.11.2022 / 2 նոյեմբեր, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները


Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ջրհոսում՝ լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը: 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։ Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ Ցանկալի չէ խախտել խոստումները։ Լավ նախանշան է պայտ գտնելը, տարբեր տարողությունների հանդիպելը, գունավոր թելերը։ Վատ է, եթե մազերը թափվում են, կոտրվում է սպասքը, հայելին, փչանում են չափիչ սարքերը: Սնվելու համար լավ է հումը, դառը, աղին, կծուն, ավելի քիչ հեղուկ: Միս խորհուրդ չի տրվում. Ուժ հաղորդող է գոտին: Հագուստի գույները պետք է խիստ լինեն, դրական է կապույտը: Բացասական են դեղինն ու կանաչը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 367 | 01.11.2022 / Հորոսկոպների համադրություն, 1 նոյեմբեր, Բոլոր գուշակությունները

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ Գործունեություն ծավալելու քայլերը լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Երազները պետք է գաղտնի պահել։ Լուսինը Այծեղջյուրում՝ կարող եք սառը թվալ։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։ Խորհուրդ է տրվում մաքրվել, բուժվել, հավաքել դեղաբույսեր, լվանալ տունը։ Արժե վստահել կանանց ինտուիցիային. կանանց հետ վեճեր անախորժության նշան են։ Հնում սա համարվել է հարսանիքի, տուն ստեղծելու օր։Դրական նախանշանները կապված են ջրի և էներգիայի հետ՝ անձրև, ծիածան, ամպրոպ, կայծակ։ Սննդակարգում խորհուրդ է տրվում գործածել մեղր, հյութեր, մրգեր: Ուժ ու եռանդ կհաղորդեն շղթան կամ պսակը: Օրվա դրական գույներն են արծաթափայլն ու նարնջագույնը, լավ չէ վառ կանաչը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 312 | 31.10.2022 / Բոլոր գուշակությունները, 31 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն 5-րդ լուսնային օրը հիմքերը դնելու օրն է: Լուսինը Այծեղջյուրում՝ կարող ենք սառը և անզգացմունքային թվալ։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 313 | 30.10.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 30 հոկտեմբեր

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն 5-րդ լուսնային օրը հիմքերը դնելու օրն է: Լուսինը Աղեղնավորում՝  գործուղումները կհաջողեն։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար աչքից: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։ Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել։ Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա քարը ջեսպիլիտն է։ Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 374 | 29.10.2022 / 29 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները


Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 4-րդ լուսնային օրը գործում են դիվանագիտական հակումները։ Լավ երազները կատարվում են։ Լուսինը Աղեղնավորում՝  գործուղումները կհաջողեն։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։ Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսի։ Այս օրը տրվում այնքան, որքանի արժանի ենք։ Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը: Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 323 | 28.10.2022 / Բոլոր գուշակությունները, 28 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 3-րդ լուսնային օրը խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը։ Երազները նշանակալից են։ Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումների ժամանակն է։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։ Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։ Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 4 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ NewsArmRu Դիտումներ՝ 338 | 27.10.2022 / 27 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 2-րդ լուսնային օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումների ժամանակն է։ Լուսնի Առաջին փուլում ծրագրած գործերը լիցք են ստանում։ 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։ Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը: Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 339 | 26.10.2022 / Հորոսկոպների համադրություն, 26 հոկտեմբեր, Բոլոր գուշակությունները


Երեքշաբթին ուժեղ մարդկանց կողմն է: 30-րդ լուսնային օրը գործերի ավարտման և ամփոփման օր է։ Երազներն ուրախություն կբերեն։ Լուսինը Կարիճում՝ պատասխանատու որոշումների ժամանակն է։ Նորալուսինն ազդում է բոլոր կենդանի էակների վրա հատուկ էներգետիկ ազդակներով: 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։ Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։ Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։ Ուժի հաղորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական: Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։ Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։ Օրվա թվերը՝ 81, 27, 68:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 327 | 25.10.2022 / 25 հոկտեմբեր, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Լուսինը Կշեռքում՝ արգասաբեր է բիզնես համագործակցության համար։ 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։ Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 385 | 24.10.2022 / Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, 24 հոկտեմբեր

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 28 լուսնային օրը բարենպաստ է երկրային ցանկացած գործի համար։ Լուսինը Կշեռքում՝ արգասաբեր է բիզնես համագործակցության համար։ 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է: Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։ Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝ լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 322 | 23.10.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 23 հոկտեմբեր

« 1 2 ... 18 19 20 21 22 ... 30 31 »
ԴԵՊԻ ՎԵՐ