05:55, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: Գործունեություն ծավալելու քայլերը լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Երազները պետք է գաղտնի պահել։ Լուսինը Կշեռքում՝ չարժե գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել։ 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։ Խորհուրդ է տրվում մաքրվել, բուժվել, հավաքել դեղաբույսեր, լվանալ տունը։ Արժե վստահել կանանց ինտուիցիային. կանանց հետ վեճեր անախորժության նշան են։ Հնում սա համարվել է հարսանիքի, տուն ստեղծելու օր։ Դրական նախանշանները կապված են ջրի և էներգիայի հետ՝ անձրև, ծիածան, ամպրոպ, կայծակ։ Սննդակարգում խորհուրդ է տրվում գործածել մեղր, հյութեր, մրգեր: Ուժ ու եռանդ կհաղորդեն շղթան կամ պսակը: Օրվա դրական գույներն են արծաթափայլն ու նարնջագույնը, լավ չէ վառ կանաչը։

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 396 | 02.08.2022 / օգոստոսի 2, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն 5-րդ լուսնային օրը հիմքերը դնելու օրն է: Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած ողջամիտ գործի համար: 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։ Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարար, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։ Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։ Նախանշաններին պետք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի: Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը:

Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 331 | 01.08.2022 / Հորոսկոպների համադրություն, օգոստոսի 1, Բոլոր գուշակությունները

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 4-րդ լուսնային օրը գործում են դիվանագիտական հակումները։ Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած ողջամիտ գործի համար: 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար աչքից: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։ Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։ Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել։ Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա քարը ջեսպիլիտն է։ Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 330 | 31.07.2022 / Բոլոր գուշակությունները, հուլիսի 31, Հորոսկոպների համադրություն


Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 3-րդ լուսնային օրը խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը։ Երազները նշանակալից են։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնությունների համար։ 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։ Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսի։ Այս օրը տրվում այնքան, որքանի արժանի ենք։ Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը: Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 334 | 30.07.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, հուլիսի 30

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 2-րդ լուսնային օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։ Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։ Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 369 | 29.07.2022 / հուլիսի 29, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։ Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը: Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը: Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ: Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է: Օրվա թիվը՝ 20, 41:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 311 | 28.07.2022 / Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, հուլիսի 28


Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 28 լուսնային օրը բարենպաստ է երկրային ցանկացած գործի համար։ Լուսինը Լուսինը Խեցգետնում՝ զգուշավորության օր է: 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։ Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Վատ է, եթե կրակը մարվում է, լինում են հրդեհներ, ինքնաբուխ այրվածքներ, խանձվածք, ծուխ։ Ցանկացած սնունդը լավ է, բայց տաք, արագ մարսվող: Այս օրը խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել։ Լավ է ծոմ պահելը։ Ուժի հաղորդակներն են՝ օջախը, բուրվառը, տապական: Օրվա գույներն «առյուծային» են, այսինքն հագուստի մեջ լավ փայլող, շագանակագույն, դեղին: Վատ է կապույտ հագնելը։ Բախտի քարերը՝ կրակոտ նռնաքարը, ռուբինը։ Օրվա թվերը՝ 81, 27, 68:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 269 | 27.07.2022 / Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, հուլիսի 27

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 27-րդ լուսնային օրը բիզնեսի առումով բարենպաստ է։ Երազներն իրականանում են։ Լուսինը Լուսինը Խեցգետնում՝ զգուշավորության օր է: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։ Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 304 | 26.07.2022 / հուլիսի 26, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 26-րդ լուսնային օրը պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Երազները կատարվում են։ Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է: Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։ Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝ լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 308 | 25.07.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, հուլիսի 25


Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 25 լուսնային օրը հաջող է առևտրական գործերի համար: Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում։ Չի կարելի պղծել ջուրը։ Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։ Խմելու օր է։ Ուժի հաղորդակներն են կուժը, գավաթը։ Օրվա գույներն են արծաթափայլ կապույտը, մարգարիտը: Ոչ ներդաշնակ գույներն են կանաչը, կարմիրը, սևը։ Օրվա քարը սպիտակ նեֆրիտ է, խորհուրդ չի տրվում կրել բյուրեղներ: Օրվա թվերն են՝ 6, 20, 51:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 331 | 24.07.2022 / հուլիսի 24, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 24 լուսնային օրը մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն։ Երազները գործուն չեն։ Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ Արևային 5-րդ օրը հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը: Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմատաբույսեր։ Ցանկալի չէ պաս պահելը: Ուժի հաղորդակներ են՝ պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 313 | 23.07.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, հուլիսի 23

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 23 լուսնային օրն ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել: Երազները ոչինչ են։ Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։ Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ է, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։ Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է: Ուժի հաղորդակներ են խոցող իրերն ու ձեռնոցները: Օրվա գույներն են մուգ կարմիրն ու կաթնավարդագույնը։ Աններդաշնակ են կանաչի բոլոր երանգները։ Հաջողության քարեր են՝ ռուբին, կարմիր կորունդը, կարմիրերկաթաքարը: Թվերն են՝ 15, 39, 40, 46։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 334 | 22.07.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, հուլիսի 22


Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 22-րդ լուսնային օրը լավ է ապրածը վերագնահատելու և ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։ Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում: Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։ Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը: Հագուստի համար նախընտրելի են բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։ Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը: Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 300 | 21.07.2022 / Հորոսկոպների համադրություն, հուլիսի 214, Բոլոր գուշակությունները

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 21-րդ լուսնային օրը նպաստավոր է ստեղծագործական և ֆիզիկական գործունեության համար: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 2-րդ արևային օրը համարվում է գիտելիքի, շփման, ճանապարհորդության օր: Դա գաղափար ձեռք բերելու, մտքերը մաքրելու, գիտակցելու և ըմբռնման օրն է։ Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից և կապերից։ Լավ է, եթե կարողանանք տարբերակել բարին ու չարը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ է ձեռք բերել նոր հագուստ, քանի որ հինը նորով փոխելու օր է։ Օրվա լավ նախանշաններ են քամին, տերևները, հեռու տեղից հյուրերը, բարի կապերի վերականգնումը: Շատ լավ է լսել ձեր անունը ամբոխում, բայց վատ է, եթե մեզ այլ անունով դիմելը: Անբարենպաստ նախանշանները կապված են կրակի, մետաղի հետ։ Սնունդ. Լավ է ցամաք կերակուրը։ Անցանկալի է ալկոհոլը։ Ուժի հաղորդակներն են գավազանը որպես արդարության և փրկության նշան: Օրվա գույնը՝ դեղին, կանաչ-կապտավուն, կապույտ: Օրվա քարը՝ կատվաչք: Օրվա թվերը են՝ 17 (Ջրհոս թիվը), 31, 48: Լավ է նրանց հանդիպել հեռախոսի, մեքենայի, տան և այլն համարների տեսեքով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 334 | 20.07.2022 / հուլիսի 20, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 20-րդ լուսնային օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Երազներն անվստահելի են։ Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ: Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն: Լավ նախանշան է տեսնել կրակ, կայծակ, դա լավ ձեռնարկումների նշան է։ Լավ է, երբ առավոտից լսվում են թռչունների դայլայը։ Բացասական նախանշաններ են մարած կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները: Սնունդ. խորհուրդ է տրվում կարկանդակներ պատրաստել, վայելել և հյուրասիրել: Կարելի է գինի խմել։ Ուժի հաղորդակներ են լամպը, լուսավորված լամպ, մոմը։ Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը. լավ է, երբ բոլոր գույները փայլում են: Օրվան աններդաշնակ են բոլոր մութ ու խամրած երանգները։ Օրվա քարը. լավ է նռնաքարը։ Օրվա թվերը՝ 21 և 72:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 331 | 19.07.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, Հուլիսի 19


Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Երազներն իրականանում են առաջիկայում: Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ Արևային 30-րդ օրը շնորհի, անվերջ փայլատակման, ժամանակի հաղթահարման օր է։ Արևային ամսվա վերջին օրը խորհուրդ է տրվում ամփոփել արդյունքները, մաքրազերծ մտքերը, օրը նվիրել ուսմանն ու ուսուցչին: Ցանկալի է ամեն ինչ անել մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։ Օրվա համար նպաստավոր է կրակը: Լավ է այցելել եկեղեցի, հիշել հանգուցյալներին, աղոթել, մտածել (կրակի մոտ, հայելու առաջ): Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությամբ զբաղվելը, լվացք անելը և այլն: Լավ նախանշանները կապված են ռիթմերի, ժամացույցի թիկ-թակի, զանգի ղողանջելու հետ։ Լավ է ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ, արևածագ տեսնելը, ակնեղեն գտնելը, կոճակ կորցնելն ու հագուստի պատռվելը։ Լավ է ժամացույց և հայելի ձեռք բերելը, բայց ոչ կոտրելը։ Վատ նաշանշաններն են մռայլ օրը, խավարը, զարդերից դուրս ընկած քարը, կոտրված ժամացույցը կամ սպասքը: Սնունդ. 30-րդ օրը պետք է ուտել սառը սնունդ՝ կաթ, կաթնաթթվային մթերքներ, հաց: Շատ լավ է պաս պահելը։ Գույն. սպիտակ գույնի օրն է, ուստի ներդաշնակ են բոլոր գույները, բացի սևից: Նախընտրելի են ոսկեգույն, բծավոր, փայլուն և զարդանախշ։ Քարերից բարենպաստ է ոսկե ավենտուրինը, վարդագույն տուրմալինը։ Թվեր. օրվա հետ կապված են բոլոր հոբելյանական ամսաթվերը, որոնք ավարտվում են հինգով ' 15, 25, 35-ով և այլն: Իսկ 40, 85-ը օրվա առեղծվածային թվերն են:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 322 | 18.07.2022 / հուլիսի 18, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 18-րդ լուսնային օրը պահանջում է առավելագույն զսպվածություն: Երազներն իրականանում են: Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ Արևային 29-րդ օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։ Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 340 | 17.07.2022 / հուլիսի 17, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 17 լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Երազներն իրականանում են 3 օրից։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Տագնապալից օրերից է։ Պետք է քրտնաջան աշխատել։ Նոր բան պետք չէ ձեռնարկել, սակայն կարելի է պարտավորություններ ստանձնել։ Կարելի է հետևել արտաքինին՝ չենթարկվելով գայթակղություններին։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։ Լավ է մաքրել շուրջ բոլորը՝ բնակարանը, մարմինը, հոգին, պայքարել մակաբույծների դեմ և այլն։ Անբարենպաստ է աղտոտել հողը, բայց կարելի է աշխատել դրա վրա։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։ Նախանշանները կապված են հողի հետ, լավ է մետաղադրամ գտնելը, լսել սեփական անունը։ Վատ նախանշաններն են արյունը, կոտրված հատակը, սանդուղքը, կոշիկը, մաքրող սարքերի անսարքությունները, կապարով լեցուն ամպերը։ Սննդում խորհուրդ է տրվում խառնուրդներ չօգտագործել, չի կարելի արյուն պարունակող կերակուր ուտել։ Լավ է թարմ հացը։ Ուժի հաղորդակներ են բահը, թիակը, սանրը: Հագուստի նախընտրելի գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողի գույները, աշխատանքային համազգեստը: Բացասական են դեղինն ու կարմիրը։ Օրվա քարը լաբրադորն է (ագռավ աչք): Օրվա թվերն են՝ 28, 82, 93:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 344 | 16.07.2022 / հուլիսի 16, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները


Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 16-րդ լուսնային օրը հավասարակշռության օր է: Երազները ճշմարտացի են։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: Արևային 28-րդ օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը: Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։ Օրվա բարենպաստ նախանշանները կապված են երկնքի և էլեկտրաէներգիայի հետ, ինչպես նաև ծիածանը, արևոտ անձրևը, բանալի գտնելը: Վատ նախանշաններն են հրդեհները, կոտրվածքները, խառնաշփոթը, վայր ընկնելը։ Սնունդը պետք է լինի թեթև և բազմազան, հեղուկ և ոչ քաղցր: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային արտադրանքները։ Հագուստի գույներից հաջողակ են երկնագույն-կապույտը, թեթև կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնն այսօր բացասական են։ Քարերից լավ է կրել լազուրիտ։ Օրվա թվերը են՝ 27, 89, 68:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 334 | 15.07.2022 / Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, հուլիսի 15

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 15-րդ լուսնային օրը գայթակղությունների օր է: Երազները հավանական են։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։ Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։ Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։ Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Նյութական կորուստներն ու վնասները լավ նշան չեն: Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։ Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։ Ուժի հաղորդակներ են դրամապանակ, պայուսակը: Օրվա գույները են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա քարը՝ սպիտակ ագաթ, իսկական քաղկեդոն: Օրվա թվերը՝ 26, 52, 93:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 340 | 14.07.2022 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, հուլիսի 14
« 1 2 ... 23 24 25 26 27 ... 30 31 »
ԴԵՊԻ ՎԵՐ