Պատմության հայկական օրը, օգոստոսի 28

 Պատմություն  28.08.2021   09:00    168
Պատմության հայկական օրը, օգոստոսի 28

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայ Առաքելական եկեղեցի - Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրը 

  • Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-27, 2023-08-26,  2024-08-31, 2025-08-30, 2026-08-29, 2027-08-28, 2028-08-26, 2029-08-25, 2030-08-31։

Հայ Առաքելական եկեղեցի - Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրը 

  • Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան և Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է:
  • Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի` Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև Կանանացի անունով, որ նշանակում է նախանձահույզ: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որն առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար` հռոմեական լուծը թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-27, 2023-09-02, 2024-08-31, 2025-08-30, 2026-08-29, 2027-08-28, 2028-09-02, 2029-08-25, 2030-08-31։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2008 - ԲՀԿ նախագահի մամլո գրասենյակը հերքում է այն տեղեկատվությունը, թե Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որևէ մեկը մասնակցություն է ունեցել մարտի 1-ի դեպքերին: 
2001 - Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Ռոբերտ Քոչարյանն այցելում են Երևանի նորակառույց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ 

  • Կաթողիկոսը Քոչարյանին տեղեկացնում է, որ եկեղեցու հատակը տաքացվող է։ 

2001 - Հանրապետությունը պատրաստվում է սեպտեմբերի 7-ից 9-ը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցող ցլամարտին։ 

  • Կենդանապաշտպան միջազգային կազմակերպություննները մեր իշխանություններին կոչ են անում Քրիստոնեության 1700 ամյակ նշող տարում հայկական հողի վրա նման գազանություն չկազմակերպել։ 

2000 - Ռուսաստանցի գործարար Արկադի Վարդանյանը Արտաշատում խորհրդակցում է ազգային մտավորականության հետ։

  • Հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը նրա մասին ասում է՝ մտավորականները սպասում էին առաջնորդի և առաջնորդը եկավ։ 

2000 - Ավարտվում է սպանության կազմակերպման մեջ մեղադրվող ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի և նրա խմբի դատավարությունը։

  • Վերջինս դատապարտվում է 6 տարվա ազատազրկման։ 5 մեղադրյալ համաներումով ազատ է արձակում դատարանի դահլիճից։
  • Եվս 6 մեղադրյալ դատապարտվում է 8-ից 15 տարվա ազատազրկման։

1998 - Երևանում սկսում է գործել հայ ինտելեկտուալների և գործարարների ակումբ։

  • Կամերային երաժշտության տանը նրանք ոսկեղենիկ ռուսերենով քննարկում են հայ ժողովրդի փրկության հարցերը։

1997 - Արտգործնախարարի տեղակալ Վարդան Օսկանյանն ընտրվում է 20-ից ավելի հայ գործարարներից կազմված Ազգային կոմիտեի նախագահ։

  • Այս կոմիտեն պիտի միանա Վիենայի խորհրդին, որը միմյանց է կապում աշխարհի գործարարներին։ 

1993 - Ադրբեջանի քաղաքացիները անվստահություն հայտնեցին Էլչիբեյին՝ ազգային հանրաքվեի ժամանակ։
1990 - ՀԱԲ-ի դեպքերի ժամանակ զոհվեցին հասարակական կար­գի պահպանման ջոկատի անդամ Գեղազնիկ Միքայելյանը և ԳԽ պատգամավոր Վիտյա Այվազյանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Արման Փաշիկյան, հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի չեմպիոն (2009)
1982 - Կարո Փարիզյան, խառը մենամարտերի հայ ամերիկացի մարտիկ

  • 2006 թվականին Wrestling Observer Newslette-ը Դիեգո Սանչեսի դեմ  նրա մենամարտը ճանաչեց տարվա մենամարտ։

1973 - Արմեն Շահգելդյան, խորհրդային և հայ ֆուտբոլիստ, հարձակվող

  • Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ' 1993, 2006:

1965 - Սմբատ Բունիաթյան, արձակագիր, թարգմանիչ

  • «Տարվա լավագույն թարգմանություն» մրցանակ (Վսեվոլոդ Գորոշինի «Չորս օր» պատմվածքի թարգմանության համար, 1997):

1945 - Ալյոշա Աբրահամյան, հայկական ֆուտբոլի լեգենդներից, դարպասապահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967):

  • Ֆուրման Աբրահամյանի եղբայրն է, ԽՍՀՄ չեմպիոն (1973)։
  • Աբրահամյանն ընդգրկվել է Լև Յաշինի խորհրդանշական ակումբում (որպես դարպասապահ, որն դարպասն անառիկ է պահել 100 և ավելի խաղերում): Աբրահամյանը 138 «չոր» հանդիպում է անցկացրել։

1944 - Պյոտր Փիրումով, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ
1937 - Վիլեն Սաֆարյան, գիտնական երկրաբան, շումերական տեքստերի ընթերցանության տեսության հեղինակ
1932 - Արտաշես Յավրյան, բանաստեղծ, թարգմանիչ
1931 - Իոսիֆ Հակոբյան, կոնստրուկտոր, զգալի ներդրում է ունեցել «Մակերևույթ-Երկինք» և «Երկինք-Երկինք» դասի հրթիռների համար ինքնանշանավորման ռադիոլոկացիոն գլխիկների ստեղծման տեսության և պրակտիկայի մշակման գործում
1925 - Յակով Բազելյան, ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ

  • Դերասանական աշխատանքներից է «Անապատի սպիտակ արևը»։

1924 - Կոնստանտին Շիրինյան, ֆուտբոլիստ, հոկեյիստ (գնդակով), քանդակագործ, Ռուսաստանի վաստակավոր քանդակագործ
1919 - Բեն Աղաջանյան - ամերիկյան ֆուտբոլի լեգենդ, համարվում է պատմության մեջ ամենամեծ քիքերը

  • Նրա հայրը հովիվ էր, ԱՄՆ էր եկել Հայաստանից։

1917 - Զավեն Միրզոյան - հրթիռատիեզերական տեխնիկայի կառավարման համակարգերի մասնագետ, կիրառական մեխանիկայի ԳՀԻ գլխավոր ինժեների տեղակալ, հրթիռների, ուղեծրային կայանների և տիեզերական ապարատների կառավարման համակարգերի վիդեո սարքավորումների մշակող
1917 - Սերգեյ Նաջարով, Ինտուրիստի ղեկավար աշխատակից

  • Կինը Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանի աշջիկն է։

1910 - Կիրա Սարաջևա, Հարփեր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1958)
1906 - Ասատուր Մարգարյան, հայ խորհրդային պտղաբույծ
1905 - Սարգիս Սալտիկով, խորհրդային հայ ինժեներ և գիտնական-մետալուրգ, պրոֆեսոր
1904 - Վեներա Հակոբյան, դերասանուհի
1895 - Պավել Աբամելիք, կոռնետ, իշխան, հին հայկական ազնվական-մելիքական տոհմից
1888 - Գուիդո Արա, նախկին իտալացի ֆուտբոլիստ
1885 - Եկատերինա Դուրյան-Արմենյան, դերասանուհի
1877 - Պյոտր Արգուտինսկի-Դոլգորուկով, փոխգնդապետ, իշխան, հին հայկական իշխանական տոհմի ներկայացուցիչ
1864 - Ալեքսանդր Քալանթարով, կապիտան, ազնվական, հին հայկական ազնվական տոհմից
1833 - Ավգուստին Մինասովիչ, վարշավահայ առևտրական, շրջանային և Վարշավայի մագիստրատ, Մազովեցկի վոյեվոդության առևտրային տրիբունալի փոխնախագահ, Վարշավայի մունիցիպալ խորհրդի նախագահ
1828 - Պավել Աբամելեք, կամեր-жունկեր, իշխան  հին հայկական ազնվական-մելիքական ցեղից