Գոյություն ունի երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու իրական վտանգ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
|
Գոյություն ունի երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու իրական վտանգ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
|
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները վերջին մի քանի տարվա ընթացքում 600 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք և շքեղ իրեր են վաճառել՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ֆինանսական քաղաքականության խստացումից հետո եկամուտների նվազման պատճառով: Ոչ վաղ անցյալում որոշ արքայազներ ամսական մինչեւ 30 միլիոն դոլար էին ստանում գանձարան մտնող միջոցներից, սակայն այժմ թագաժառանգն արգելափակել է եկամտի բազմաթիվ աղբյուրներ:
|
Ռուսաստանում մեկնարկել է «Ս-500» հակաօդային պաշտպանության նորագույն համակարգի («Պրոմեթեյ») սերիական արտադրությունը։ Այս համակարգի մարտական հնարավորությունները զգալիորեն գերազանցում են նախկինում ստեղծված ՀՕՊ համակարգերի հնարավորությունները։ «Ս-500»-ն ի վիճակի է ռուսական օդատիեզերական պաշտպանության համակարգի հիմքը դառնալ։
|
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն նախօրեին Կիև կատարած չհայտարարված այցի ընթացքում հայտարարել են, որ Վաշինգտոնը 713 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի եւ Եվրոպայի եւս 15 երկրների ռազմական ֆինանսավորման համար: Այդ միջոցներից ավելի քան 322 միլիոն դոլարը կստանա Ուկրաինան, մնացած գումարը կբաշխվի Արևելյան և Կենտրոնական Եվոպայի ու Բալկանների երկրների միջև:
|
Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով.
|
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն ասել է.
Պարտված թեկնածուն ընդգծել է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ «ոչ մի ափսոսանք և չարություն» չի զգում: «Այս պարտության մեջ ես չեմ կարող հույս չզգալ. այն պետք է վկայի և ֆրանսիացի, և եվրոպացի քաղաքական գործիչներին իրենց հանդեպ ֆրանսիացի ժողովրդի մեծ անվստահության մասին, որն այլևս չի կարելի անտեսել»,- ասել է Մարին Լը Պենը:
|
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ռուս-ուկրաինական բանակցություններն ու անվտանգության երաշխիքները։ որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր օգնությունը ցուցաբերել բանակցային գործընթացում: Բացի այդ, նա հայտարարել է, որ Թուրքիան «ընդհանուր առմամբ դրական» է դիտարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամության հարցը:
|
Ռուսական խոշորագույն ՏՏ ընկերությունները դժվարանում են թվային տեխնիկա՝ սերվերներ և տվյալների պահպանման համակարգեր ձեռք բերելիս։ Պարզապես արտասահմանյան սարքավորումներ, նույնիսկ օգտագործված ձեռք բերել շուկայում արդեն անհնար է: Շուտով խնդիրներ կառաջանան նաև ռուսական սերվերների հետ՝ «Բայկալ» և «Էլբրուս» պրոցեսորների պաշարները, որոնցում նրանք աշխատում են, սպառվում են, իսկ նոր կայուն մատակարարումներ դեռ չեն նախատեսվում։
|
Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Եվրամիությունը նախապատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք կանդրադառնան Ռուսաստանից նավթի ներմուծմանը: Ռուսական նավթին վերաբերող պատժամիջոցների մանրամասները դեռ համաձայնեցված չեն։ Նա նշել է, որ դրանք կարող են ներառել ռուսական նավթից աստիճանական հրաժարում կամ արտահանման սակագների սահմանում որոշակի գնային սահմանով:
|
Աշխարհի մեծ մասը Արևմուտքի կողմից չէ, երբ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է։ Վաշինգտոնին և նրա եվրոպացի գործընկերներին չի հաջողվել 100 տոկոսով իրականացնել ՌԴ-ի մեկուսացման իր ծրագիրը։ Foreign Policy ամսագրի սյունակագիր Հովարդ Ֆրենչը հայտարարել է, որ այն երկրները, որտեղ մեծ թվով մարդիկ են ապրում, փորձում են չեզոքություն պահպանել այդ հարցում։ Օրինակ՝ Հնդկաստանն ու Չինաստանը չեն պաշտպանել հակառուսական պատժամիջոցները։ Այս երկու խոշոր տերությունները հակամարտության մեջ տեսել են Արևելքի և Արևմուտքի միջև նախկին մրցակցության արձագանքները։
|
Հետխորհրդային Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թիմակիցներն ու ընդդիմախոսները նշել են քաղաքական գործչի գլխավոր վաստակն ու սխալները: Նրանց կարծիքները ներկայացված են Lenta.ru կայքի Ելցինի մահվան 15-ամյակին նվիրված հրապարակման մեջ։
|
Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (Special Air Service - SAS) դիվերսիաների և պարտիզանական պատերազմի ընդհանուր թվով շուրջ 20 մասնագետների առնվազն երկու խումբ է ուղարկվել է Լվովի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի ավիաբրիգադի տեղակայման վայր:
|
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ Այս մասին ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ ։
|
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի ներխուժումն իր երկիր միայն սկիզբն էր, և որ Մոսկվան ծրագրում է գրավել այլ երկրներ, երբ ռուս գեներալը հայտարարել է, որ ցանկանում է լիակատար վերահսկողություն ստանալ Ուկրաինայի հարավի նկատմամբ: «Բոլոր ժողովուրդները, որոնք, ինչպես և մենք, հավատում են մահվան հանդեպ կյանքի հաղթանակին, պետք է պայքարեն մեզ հետ։ Նրանք պետք է օգնեն մեզ, քանի որ մենք առաջին հերթում ենք։ Իսկ ո՞վ կլինի հաջորդը»,- հայտարարել է Զելենսկին։
|
ՌԴ իշխանությունները թույլատրել են երկիր ներմուծել Apple-ի, Samsung-ի, Tesla-ի, Bentley-ի և այլ հեռացած բրենդների՝ առանց նրանց թույլտվության։
|
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը խորհուրդ է տվել փոխադրողներին նախապատրաստվել GPS համակարգի հնարավոր անջատմանը։ Ավիաընկերություններն իրենց հերթին պետք է օդաչուներին նախապատրաստեն նման իրավիճակին։ GPS-ի անջատման դեպքում օդաչուները պետք է կարողանան վերահսկել ինքնաթիռի վիճակը՝ ավանդական նավիգացիոն միջոցների օգնությամբ։
|
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպանությունը ծրագրելու մասին լուրերն անվանել է անհեթեթություն, սակայն խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահին փախչել, «որտեղ աչքը կկտրի»։ Ըստ Կադիրովի՝ Զելենսկին չի արդարացրել վստահությունը, և շուտով «յուրայինները նրան ցտեսություն կասեն»։
|
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է կրկին մեկնել Կիև, բայց այս այցը հնարավոր կլինի, երբ նա կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին, ասել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նման այցը կարո՞ղ է լինել առաջինը, եթե Մակրոնը վերընտրվի պետության ղեկավարի պաշտոնում։
|
ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ու ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլը։ Ազգայնականների ջոկատների մնացորդները թաքնվել են «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում։
|
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախաշեմին Մոսկվայի ամբողջ տարածքում տեղադրվել են գովազդային վահանակներ, որոնք հիշեցնում են մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության մասին: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է օբյեկտիվ և հետևողական. ազգային հիմքի վրա զանգվածային ոչնչացման արդարացում չի կարող լինել։
|