Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ռուսական Հակաօդային ուժերը խոցել են Ուկրաինայի երկու ՄիԳ-29 և մեկ Սու-25 կործանիչներ։
|
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ռուսական Հակաօդային ուժերը խոցել են Ուկրաինայի երկու ՄիԳ-29 և մեկ Սու-25 կործանիչներ։
|
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով պատասխանատվություն է սահմանվում Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի դերի հրապարակային նույնացման վերաբերյալ ավելի վաղ հաստատված արգելքի խախտման համար: Փաստաթղթի համաձայն ՝ քաղաքացիների պատիժը կտատանվի հազար ռուբլուց՝ առաջին խախտման համար մինչև 15 օրյա կալանքը: Իրավաբանական անձանց համար պատասխանատվությունը կկազմի 10 հազարից մինչև 100 հազար ռուբլի տուգանք, ընդ որում կրկնակի խախտման դեպքում հնարավոր է գործունեության կասեցում 90 օր ժամկետով:
|
Վերջերս անցկացված հարցման արդյունքներով, յուրաքանչյուր երրորդ գերմանացին կարծում է, որ ապրում է կեղծ ժողովրդավարության պայմաններում։ Der Spiegel հանդեսի մեկնաբանը նշում է, որ կրկին տարաձայնություններ են առաջացել երկրի արևելքի և Արևմուտքի միջև. արևմտյան գերմանացիների շրջանում Գերմանիայում միայն երևակայական ժողովրդավարության գոյության հարցում վստահ է 18 տոկոսը, մինչդեռ Արևելյան գերմանացիների շրջանում ՝ 45 տոկոսը:
|
Ռուսաստանի ԶՈՒ-ն Օդեսայի շրջանում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռ է խոցել, հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
|
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ից հրաժարվելու և Ղրիմի կարգավիճակի հարցեր, բայց միայն ռուսասկան զորքերի դուրսբերումից հետո։
|
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դիմել Ուկրաինայի դեմ մարտավարական կամ ցածր արդյունավետության միջուկային զենքի կիրառմանը։ Սա կնշանակի ագրեսոր երկրի լիակատար հուսահատություն ռազմական անհաջողությունների լույսի ներքո»,- նման կարծիք է հայտնել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն անլուրջ չի վերաբերվում նման սպառնալիքին։
|
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում՝մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում մուսուլմանների դեմ գործողությունը։ Հիշեցնենք` նախօրեին Երուսաղեմում հրեաների և մահմեդականների սրբատեղի Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև: Ավելի քան 150 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։
|
Ռուսաստանն, ի պատասխան Եվրամիությունում մշտական ներկայացուցչությունից իր աշխատակիցների հեռացմանը, պերսոնա նոն գրատա է հայտարարում Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների։ «Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի հայտարարվում է պերսոնա նոն գրատա, որոնք մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի տարածքը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
|
Այս գիշեր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանների օբյեկտները ենթարկվել են իսրայելական օդուժի հարձակմանն ու հրթիռակոծությանը։ Հարձակումը կատարվել է Գոլանի բարձունքի կողմից։ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել մի քանի հրթիռ։
|
Չինաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) համարում է ԱՊՀ-ում ռազմական անվտանգության առաջատար ուժ և պատրաստ է նպաստել նրա հետ համագործակցությանը՝ ասել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չհանշուն։ «Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը ԱՊՀ-ում ռազմական անվտանգության առաջատար մեխանիզմն է, որը նշանակալի դեր է խաղում տարածաշրջանային կայունության և անվտանգության խթանման և ապահովման գործում: Մենք պատրաստ ենք շարունակել և զարգացնել համագործակցությունն այդ կազմակերպության հետ»,- ասել է Լի Չհանշուն ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ առցանց հանդիպման ժամանակ։
|
Ռուսաստանն Ի պատասխան Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի ԶՈւ սադրանքներին՝ ՌԴ-ն կպատասխանի նոր հրթիռային հարվածներով Կիևի օբյեկտներին, հայտարարել է ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Կիևում օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբը կավելանան Ուկրաինայի ազգայնական վարչակարգի՝ Ռուսաստանի տարածքում ցանկացած ահաբեկչական հարձակումներին կամ դիվերսիային ի պատասխան»,- ասել է Կոնաշենկովը։
|
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալների՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանն ունի 20 000 զոհ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատերզմական գործողությունների ընթացքում Ռուսաստանը կորցրել է 163 ինքնաթիռ, 144 ուղղաթիռ, 756 տանկ, 1976 զրահամեքենա, 366 հրետանային համակարգ, 66 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 122 ռեակտիվ համակարգ, 76 ավտոցիստերն, 1443 միավոր ավտոտեխնիկա, 8 նավ/ մոտորանավակ, 25 ԱԹՍ:
|
Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զինել Ուկրաինային՝ սպառնալով «անկանխատեսելի հետևանքներով».
|
Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից գերեվարվածների թվում կան ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներ։ «Մենք արդեն ունենք գերիներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներ են։ Այդ ամենը ցույց կտանք, երբ կմեկնարկեն դատական գործընթացները, և ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչ է եղել իրականում», - ասել է ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
|
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջո Կիրբին մամուլի ասուլիսին հայտնել է, որ Պենտագոնի կարծիքով ՝ Ռուսաստանը կարող է հրթիռակոծել Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքները։ Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը սկսեց հետ քաշել իր զորքերը Ուկրաինայի մայրաքաղաքի մատույցներից, ԱՄՆ-ում հակված չէին այն տեսակետին, որ Կիևը խուսափել է ռազմական սպառնալիքներից, հատկապես՝ օդային հարվածներից:
|
ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը հայտարարել է, որ ազգայնականներն ականապատել են Դոնեցկի մարզի Ուգլեգորսկի ՋԷԿ-ի ջրամբարի ամբարտակը։ «Պայթյունի դեպքում հնարավոր ջրհեղեղի գոտում կհայտնվեն Սվետլոդարսկ քաղաքը, Միրոնովսկի, Լուգանսկոյե և մի շարք այլ բնակավայրեր, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 15 հազար մարդ»,- ասել է Միզինցևը։
|
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարիկից ի վեր ամեն օր ներկայացվում են պատերազմի ահասրսուռ հետևանքները։ Պատերազմն օր առաջ պետք է կանգնեցվի։ Դա են փաստում նաև «Մեդուզայի» ներկայացված կադրերը։
|
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Կա-52 ուղղաթիռներով ուկրաինական ռազմական տեխնիկայի ոչնչացման կադրերը։ Ռուս օդաչուները գործել են զույգերով և կառավարվող ավիացիոն հրթիռներով հարվածներ են հասցրել ուկրաինական հրետանային դիվիզիոնի կրակային դիրքերին: «Բոլոր թիրախները հարվածային ուղղաթիռներով ոչնչացվել են», - հայտնել են նախարարությունից։
|
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Մոսկվա» հածանավի շարքից դուրս գալու մասին լուրերը։ Մասնավորապես հաղորդվում է, որ Սև ծովում հերթապահող «Մոսկվա» հածանավի վրա հրդեհ է բռնկվել, նավի անձնակազմն էվակուացվել է։ Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտնել էին նավի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։
|
Ռուսաստանն ընդլայնել է սև ցուցակը՝ ընդգրկելով գրեթե չորս հարյուր ամերիկացի կոնգրեսականների։ Դա արձագանք է դարձել հակառուսական պատժամիջոցների հերթական ալիքին, որոնք մարտի 24-ին սահմանել էր ԱՄՆ-ն Պետդումայի 328 պատգամավորների դեմ: «Հայելային պատժամիջոցները սահմանափակումներ են մտցվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 398 անդամների նկատմամբ»,- հայտարարել են ԱԳՆ-ում:
|