18:56, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խոստովանել է, որ իր համար հայտնագործություն է, որ Ռուսաստանը մեխեր չի արտադրում, այլ ներկրում է: «Ինձ համար դա հայտնագործություն էր. մեզ մոտ մեխեր են ներկրվում, չեմ ասի երկիրը (որտեղից է գալիս ներկրումը), գլխի ընկեք երեք անգամից։ Մենք նույնիսկ մեխեր չենք արտադրում մի երկրում, որն այդքան մետաղ է արտադրում»,- ասել է Մատվիենկոն Դաշնային խորհրդի նիստում։ Խոսնակը կոչ է արել մեխերի արտադրության մեջ ներգրավել փոքր և միջին բիզնեսին:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 318 | 14.04.2022 / պատժամիջոցներ, Վալենտինա Մատվիենկո

Եվրահանձնաժողովը (ԵՀ) վերլուծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը ռուբլիով գազի վճարման մասին և նախազգուշացրել ԵՄ անդամ երկրներին, որ նա խախտում է Եվրամիության պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 274 | 14.04.2022 / Վլադիմիր Պուտին, հակապատժամիջոցներ, Ռուսաստան-Եվրամիություն

Իսպանական RIU հյուրանոցների ցանցը հրաժարվում են բնակեցնել ռուս զբոսաշրջիկներին, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Դոմինիկյան Հանրապետությունում, Մալդիվներում և Շրի Լանկայում։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 264 | 14.04.2022 / ռուսատյացություն, Իսպանիա


Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ։ «Մենք Կիև ենք մեկնում քաղաքական աջակցության և ռազմական օգնության հզոր ուղերձով: Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինայի պայքարին իր ինքնիշխանության և ազատության համար»,- գրել է Նաուսեդան։

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 281 | 13.04.2022 / Լեհաստան, Մերձբալթիկա

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության շտաբը հայտնել է Մարիուպոլում գերեվարված 1009 ուկրաինացի զինվորականների մասին։ Ըստ աղբյուրի՝ ուկրաինացի զինվորականների զենքերը վայր դնելու որոշումը՝ Մարիուպոլում ԴԺՀ ուժայինների և հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 240 | 13.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


Արևելյան Ուկրաինայի բնակիչները գիտակցում են, որ Ռուսաստանը հզոր հարձակում է նախապատրաստում։ Արբանյակային լուսանկարները կրկին ֆիքսել են դեպի արևելք շարժվող ռուսական ԶՈւ տեխնիկայի մեծ շարասյուններ։ Դոնբասում ռազմական տեխնիկա է կուտակում նաև ուկրաինական կողմը, այդ թվում ՝ զրահամեքենաներ և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր։ Սակայն դա համեմատելի չէ ռուսական ռազմական կուտակումների ծավալների հետ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 268 | 13.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Սուրբ Յարութեան տօնէն առաջ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը ստիպուած է սոյն յայտարարութ Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Մեր պահանջն է, որ ոստիկանութիւնը յարգէ այս յաձնառութիւնը եւ չեղեալ նկատէ սահմանափակումներու վերաբերեալ իր առած որոշումը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook.com | Դիտումներ՝ 322 | 13.04.2022 / Երուսաղեմի հայոց պատրիարքություն

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ամերիկյան կողմին ապատեղեկատվություն չտարածել և ակտիվացնել սեփական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: «Կոչ ենք անում Վաշինգտոնին հրաժարվել ապատեղեկատվություն տարածելուց։ Փոխարենը գործընկերները պետք է ակտիվացնեն իրենց պետության քիմիական ապառազմականացման գործընթացը»,- ասված է դիվանագիտական առաքելության Telegram-ալիքում։ Նշվում է, որ ամերիկյան զինանոցի այս տիպի սպառազինություննն իրական սպառնալիք են մարդկությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 317 | 13.04.2022 / քիմիական զենք, Ռուսաստան-ԱՄՆ


Ռուսաստանում այսօր նշում են «Անխռով ոգու հետ հաղորդակցման օրը»։ Ոգու խաղաղության համար փոքր ինչ հանգիստ գտնելու իսկական ժամանակն է։ Ասենք, հրավիրել նրան միասին հետաքրքիր գիրք կարդալու։ Կամ նստել մոմերի շուրջ: Նա սիրում է խաղալ երեխաների, կենդանիների հետ, կարողանում է խոսել թռչունների հետ և պատրաստել հրաշալի շոկոլադ: Այդ ոգուն բավականին հեշտ է կանչելը՝ պարզապես պետք է հետաձգել բոլոր անօգուտ գործերը, զբոսանքի ուղարկել բոլոր տագնապալի մտքերը և օդափոխել հոգին մռայլ վախերից։ Եվ Անխռովության բարի ոգին անպայման կգա, նույնիսկ երբ շուրթերին մոտեցնեք թարմ թեյի կամ սուրճի բաժակը:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 329 | 13.04.2022 / անսովոր տոներ, ապրիլի 13, ազգային տոներ

ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն Է սկսել Օդեսայում։ Խմբի նպատակն Է՝ թույլ չտալ ռուսական դեսանտ իջեցնել Օդեսայի մարզում և ռուսական ռազմանավերի գտնվելու վայրի նպատականշում իրականացնել ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռների նշանառության համար:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 300 | 12.04.2022 / ՆԱՏՕ, Օդեսա

Ռուսաստանը կվերսկսի լուսնային ծրագիրը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տիեզերագնացների պարգևատրման արարողության ժամանակ։
«Կշարունակենք ստեղծել նոր սերնդի տրանսպորտային տիեզերանավ, ինչպես նաև միջուկային տիեզերական էներգետիկայի տեխնոլոգիաներ։ Անկասկած այս ասպարեզում ունենք միանգամայն հստակ առավելություններ», - ընդգծել է Պուտինը։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 361 | 12.04.2022 / Վլադիմիր Պուտին, տիեզերական տեխնոլոգիաներ, «Լուսնային ծրագիր», տիեզերական ծրագրեր


Գերմանիայում մարտ ամսվա տվյալներով, տարեկան սղաճի ցուցանիշը հասնել է 7․3 տոկոսի, ինչը համարվում է պատմական ռեկորդ։ Վերջին անգամ դրան մոտ ցուցանիշ արձանագրվել է 1992 թվականի մարտ-մայիս ամիսներին, երբ սղաճը կազմել է 6․2 տոկոս։ Գերմանիայում արագացել է նաև սպառողական ապրանքների գնաճը` 5․5 տոկոսից հասնելով 7․6 տոկոսի։

Լուր / Տեսնել ավելին՝ Reactor | Դիտումներ՝ 307 | 12.04.2022 / տնտեսական ճգնաժամ, Գերմանիա

Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին: «Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերից Nokia-ի համար պարզ էր, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում անհնար է։ Վերջին շաբաթների ընթացքում մենք կասեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք բիզնեսը և գիտահետազոտական ​​գործունեությունը Ռուսաստանից դուրս ենք տեղափոխում: Այժմ մենք կարող ենք հայտարարել ռուսական շուկայից դուրս գալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 315 | 12.04.2022 / պատժամիջոցներ, Nokia

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունն ուղղված է Դոնբասի բնակչությանն օգնելուն։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ գործողութան նպատակներն ու խնդիրները անկասկած կկատարվեն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 268 | 12.04.2022 / Վլադիմիր Պուտին, «Հատուկ գործողություններ»


Բելգիան մտադիր է վերսկսել Կիևում իր դեսպանատան աշխատանքը: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Սոֆի Ուիլմսը։ Դեսպանատունն անվտանգության նկատառումներով փակվել էր մարտին, անձնակազմը տարհանվել էր՝ Ուկրաինյում ռուսական զորքերի լայնամասշտաբ օպերացիայի մեկնարկից հետո։

Լուր / Տեսնել ավելին՝ The Brussels Times | Դիտումներ՝ 294 | 12.04.2022 / Ուկրաինա, Բելգիա


Ռազմավարական հաղորդակցությունների ուկրաինական ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանը Մարիուպոլում խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ քիմիական զենք է կիրառել: Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները առայժմ չեն հաստատում Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները՝ ստուգելով դրանց իսկությունը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 269 | 12.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


Մոլդովայի «Մոլդովգազ» գազաբաշխիչ ընկերությունը դիմել է «Գազպրոմին»՝ խնդրելով ավելի շատ ժամանակ տրամադրել գազի դիմաց պարտքը մարելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովան մայիսի 1-ին կարող է զրկվել գազից մատակարարումից՝ ռուսական կողմին պարտքը չվճարելու պատճառով: «Մոլդովգազի» պարտքը գնահատվում է 709 մլն դոլար։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 288 | 12.04.2022 / Ռուսաստան-Մոլդովա, Մոլդովա, «Գազպրոմ»

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ նախօրեին «Калибр» հրթիռներով ոչնչացրել է С-300 զենիթահրթիռային դիվիզիոնի տեխնիկա, որը մատակարարվել էր Եվրոպայից։ Խերսոնի մարզում խոցվել է ուկրաինական Ми-24 ռազմական ուղղաթիռ։ Վելիկայա Նովոսյոլովկա բնակավայրի շրջանում հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ նորոգման բազա, այդ թվում նաև Бук-М1 զենիթահրթիռային համալիրներ։ Ռուսական ՀՕՊ միջոցները Իզյում բնակավայրի շրջանում խոցել են ուկրաինական երկու Су-25 ինքնաթիռ։ С-300 դիվիզիոնի տեխնիկայի խոցման ժամանակ ոչնչացվել է ուկրաինական զինուժի անձնակազմի մինչև 25 անդամ։ ՌԴ ԶՈւ բարձր ճշգրտության զենքով Դոնբասում ոչնչացվել է 9 տանկ, 5 ինքնագնաց «Акация» հաուբից, համազարկային կրակի «Град» ռեակտիվ 5 համակարգ և ավելի քան 60 ազգայնական։

Լուր / Տեսնել ավելին՝ ՌԴ ՊՆ | Դիտումներ՝ 272 | 12.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, ՌԴ ՊՆ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղրիմի արևմտյան ափի մոտ Սևծովյան ռազմածովային ուժերի կողմից Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի  ոչնչացման կադրերը: «Ծովակալ Էսսեն» անձնակազմը շարքից հանել է «Բայրաքթար» ԱԹՍ-ը՝ «Շտիլ» զենիթային հրթիռային համալիրից արձակալով երկու հրթիռ։

 
Լուր / Տեսնել ավելին՝ Газета | Դիտումներ՝ 265 | 12.04.2022 / ՌԴ ՊՆ, «Բայրաքթար», ռուս-ուկրաինական պատերազմ

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հանդիպումը համարելով «ոչ բարեկամական» և «կոշտ»: Նեհամերը առաջին արևմտյան առաջնորդն է, որը փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հանդիպել է Պուտինին: Թեև Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց որպես Եվրամիության անդամ, պաշտպանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Պուտինի մերձմոսկովյան նստավայրում նրանք խոսել են մոտ 75 րոպե: Բանակցություններից առաջ Նեհամերը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինին ասել, որ նա «բարոյապես պարտվել է պատերազմում»:

Լուր / Տեսնել ավելին՝ The Hill | Դիտումներ՝ 297 | 12.04.2022 / Ռուսաստան-Ավստրիա, Վլադիմիր Պուտին, Կառլ Նեհամեր
« 1 2 ... 12 13 14 15 16 ... 23 24 »
ԴԵՊԻ ՎԵՐ