Ուկրաինայի Խարկովի մարզի ժամանակավոր քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանիչևը հայտնել է, որ իրավիճակի կայունացումից հետո տվյալ տարածքում հնրավոր է հանրաքվե անցկացվի՝ քաղաքական ապագայի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակությունում որոշումն ընդունվում է բնակչության կողմից։
|