Իրաքի Էրբիլ քաղաքի նավթավերամշակման գործարանի պահեստում ուժեղ հրդեհ է բռնկվել, պատճառների մասին չի հաղորդվում: Սոցցանցերում հրապարակվում են կադրեր, ինչպես պնդում են, արտակարգ պատահարի վայրից։
|
Իրաքի Էրբիլ քաղաքի նավթավերամշակման գործարանի պահեստում ուժեղ հրդեհ է բռնկվել, պատճառների մասին չի հաղորդվում: Սոցցանցերում հրապարակվում են կադրեր, ինչպես պնդում են, արտակարգ պատահարի վայրից։
|
Ծովային անվտանգության ապահովման Բրիտանական «Embry» ընկերությունը հայտնել է Եմենի արևմուտքում նոր ծովային միջադեպի մասին: Ընկերությունը հայտնել է, որ Սոհայից 27 ծովային մղոն դեպի արևմուտք գտնվող նավի մոտակայքում երկու պայթյուն է տեղի ունեցել: Ավելի վաղ պայթյուն էր գրանցվել նաև Մոհայից 19 ծովային մղոն դեպի արևմուտք գտնվող նավի մոտակայքում:
|
Անհայտ անձը գնդակոծել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը։ Անվտանգության աշխատակիցը վիրավորվել է, ՏԱՍՍ-ին հայտնել է լիբանանյան իրավապահ մարմինների աղբյուրը: Դեսպանատան անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։
|
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Սիրիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է շեյխ Հասան Նասրուլլայի հետ: Կողմերը քննարկել են Գազայի ճգնաժամը, պաղեստինցի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործություններին վերջ տալու անհրաժեշտությունը:
|
Ավելի քան 1 մլն մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահը Իսրայելի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը։
|
Ինչպես հայտարարել Է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, ԱՄՆ-ն ակնկալում է Իսրայելի կողմից հրադադարի առաջարկի ընդունումը, եթե ՀԱՄԱՍ-ը նույնպես տա իր համաձայնությունը: Ծրագիրը ներառում է վեց շաբաթ ժամկետով հրադադար՝ որպես առաջին փուլ։
|
Չինական ընկերություններն գնալով ավելի շատ են նախրնսրում ներդրումներ կատարել Վիետնամում և Մեքսիկայում՝ ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև լարվածության աճի ֆոնին, հայտնում է Financial Times թերթը:
|
Հալեպ քաղաքի մերձակայքում սիրիացի զինվորականների դիրքերին Իսրայելի ավիահարվածի հետևանքով մի քանի մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը Facebook-ի իր էջում։ Գերատեսչության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 3-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում (ժամանակը համընկնում է Մոսկվայի հետ): Հարվածի թիրախը Հալեպի մերձակայքում գտնվող օբյեկտներն էին։ Զոհերի թիվը նախարարությունում չեն հստակեցրել։
|
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտին, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը: Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Սպահան նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի քաղաքներում թռիչքների դադարեցման մասին, հաղորդում Է Al Jazeera-ն: «Աղբյուրները հայտնում են, որ Սպահան նահանգում ուժեղ պայթյուններ են լսվում»,- հայտարարել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: FARS գործակալության տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել ռազմաօդային ուժերի բազայի մոտ, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն չի աջակցել Իրանի վրա Իսրայելի պատասխան հարձակմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
|
17:16 Մերձավոր Արևելք ► Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 15-19-ը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում: Այս մասին առաջինը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ։ Ռուսական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ մարտի 15–ին Արաբական ծովի ջրային տարածքում ՝ Իրանի Չախբեհար նավահանգստի շրջանում (գտնվում է Օմանի ծոցի ափին) մեկնարկել է «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ զորավարժությունը: Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները, որոնց անվանումը չինարենից կարելի է թարգմանել որպես «անվտանգության կապեր», կհանգեցնեն երեք երկրների ռազմածովային ուժերի գործնական համագործակցության խորացմանը և ցույց կտան ծովում անվտանգությունը պահպանելու նրանց պատրաստակամությունը: Անցկացման վայրը պատահական չէ. դա նավթի տեղափոխման հիմնական զարկերակն է։
|
Իսրայելի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև սկսվել է քառօրյա հրադադարը, որի շրջանակներում օրվա վերջում ազատ կարձակվեն պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ պաշարված Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն։ Գրեթե 7 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում սա առաջին հրադադարն է։
|
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։
|
Իսրայելի կառավարությունն ու «Համաս»-ը չորեքշաբթի օրը պայմանավորվել են քառօրյա դադարի մասին՝ ազատ արձակելու Գազայում պահվող 50 պատանդների՝ Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ կթույլատրվի նաև հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված:
|
Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելը հերքել է այս պնդումները՝ մեղադրանքներ հնչեցնելով Իրանի հասցեին։ Այս առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նավի սեփականատերը բրիտանական ընկերություն է, իսկ նավը շահագործվում է Ճապոնիայի կողմից։ Ըստ հայտարարության՝ 25-հոգանոց անձնակազմը բաղկացած է տարբեր ազգության մարդկանցից, այդ թվում՝ ուկրաինացիներից, բուլղարացիներից, ֆիլիպինցիներից և մեքսիկացիներից, սակայն դրա տախտակամածին իսրայելցիներ չկան։ Նեթանյահուի գրասենյակում նշել են, թե նավի վրա հարձակումը «իրանական ահաբեկչության գործողություն է», և նավն առևանգվել է «Եմենի հութի աշխարհազորայինների կողմից՝ Իրանի ուղղորդմամբ», - գրված է հայտարարությունում։
|
Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ-ին իրանական բանակի բարձրաստիճան սպայի վերացման մասին, ով, ենթադրաբար, պատասխանատու է իսրայելցիների և այլ երկրների քաղաքացիների սպանությունների համար: Խոսքը գնդապետ Սայադ Խոդայիի մասին է, ով զբաղեցրել է իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման փոխհրամանատարի պաշտոնը:
|
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները վերջին մի քանի տարվա ընթացքում 600 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք և շքեղ իրեր են վաճառել՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ֆինանսական քաղաքականության խստացումից հետո եկամուտների նվազման պատճառով: Ոչ վաղ անցյալում որոշ արքայազներ ամսական մինչեւ 30 միլիոն դոլար էին ստանում գանձարան մտնող միջոցներից, սակայն այժմ թագաժառանգն արգելափակել է եկամտի բազմաթիվ աղբյուրներ:
|
Իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերը երկրոդ անգամ են հարված հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտին ի պատասխան նախորդ գրոհի ժամանակ ինքնաթիռների դեմ զենիթային կրակի։ Իսրայելական բանակի վիրավորների կամ ինքնաթիռների վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել։
|
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնից հետևել է Իրաքի հյուսիսում ռազմական օպերացիայի շրջանակներում կազմակերպված ավիահարվածներին։ Հայտարարության մեջ Աքարն ասել է. «Իրաքի հյուսիսում մեր գործունեությունն իրականացվում է այնպես, որ հարգվի բարեկամ և եղբայրական Իրաքի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան իրավունքները։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են։ Այս գործողության ընթացքում մենք շարունակում ենք ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն և զգայունություն»։
|
Նավթի համաշխարհային գները կրկին բարձրացել են՝ պայմանավորված շուկայի ապագայի նկատմամբ ներդրողների մտահոգությամբ։ Ըս մասնագետների՝ էներգետիկ շուկայում ցանկացած խափանում կարող է էական ազդեցություն ունենալ հում նավթի գների վրա՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային մատակարարման չափից ավելի անկումը։ Հյուսիսային ծովի Brent նավթի գինը աճել է 1,3 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 113․16 դոլար: West Texas Intermediate-ն աճել է 1,2 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 108․21 դոլարի։
|
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում՝մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում մուսուլմանների դեմ գործողությունը։ Հիշեցնենք` նախօրեին Երուսաղեմում հրեաների և մահմեդականների սրբատեղի Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև: Ավելի քան 150 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։
|