10:16, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Իրաքի Էրբիլ քաղաքի նավթավերամշակման գործարանի պահեստում ուժեղ հրդեհ է բռնկվել, պատճառների մասին չի հաղորդվում: Սոցցանցերում հրապարակվում են կադրեր, ինչպես պնդում են, արտակարգ պատահարի վայրից։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 97 | 13.06.2024 / նավթավերամշակման գործարան, Իրաք, հրդեհ

Ծովային անվտանգության ապահովման Բրիտանական «Embry» ընկերությունը հայտնել է Եմենի արևմուտքում նոր ծովային միջադեպի մասին:

Ընկերությունը հայտնել է, որ Սոհայից 27 ծովային մղոն դեպի արևմուտք գտնվող նավի մոտակայքում երկու պայթյուն է տեղի ունեցել:

Ավելի վաղ պայթյուն էր գրանցվել նաև Մոհայից 19 ծովային մղոն դեպի արևմուտք գտնվող նավի մոտակայքում:

Լուր / Տեսնել ավելին՝ IRNA НА РУССКОМ Դիտումներ՝ 114 | 07.06.2024 / Յեմեն, ծովային միջադեպ


Անհայտ անձը գնդակոծել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը։ Անվտանգության աշխատակիցը վիրավորվել է, ՏԱՍՍ-ին հայտնել է լիբանանյան իրավապահ մարմինների աղբյուրը: Դեսպանատան անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС Դիտումներ՝ 100 | 05.06.2024 / ԱՄՆ, Լիբանա

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Սիրիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է շեյխ Հասան Նասրուլլայի հետ: Կողմերը քննարկել են Գազայի ճգնաժամը, պաղեստինցի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործություններին վերջ տալու անհրաժեշտությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ IRNA НА РУССКОМ Դիտումներ՝ 96 | 04.06.2024 / Ալի Բաղերի Քանի, շեյխ Հասան Նասրուլլա

Ավելի քան 1 մլն մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահը Իսրայելի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնում է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը։

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости Դիտումներ՝ 109 | 03.06.2024 / Իսրայել-Պաղեստին

Ինչպես հայտարարել Է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, ԱՄՆ-ն ակնկալում է Իսրայելի կողմից հրադադարի առաջարկի ընդունումը, եթե ՀԱՄԱՍ-ը նույնպես տա իր համաձայնությունը: Ծրագիրը ներառում է վեց շաբաթ ժամկետով հրադադար՝ որպես առաջին փուլ։

Լուր / Տեսնել ավելին՝ bbcrussian Դիտումներ՝ 108 | 03.06.2024 / Իսրայել-Պաղեստին, ԱՄՆ, ՀԱՄԱՍ

Չինական ընկերություններն գնալով ավելի շատ են նախրնսրում ներդրումներ կատարել Վիետնամում և Մեքսիկայում՝ ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև լարվածության աճի ֆոնին, հայտնում է Financial Times թերթը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ведемости Դիտումներ՝ 100 | 03.06.2024 / Չինաստան, Մեքսիկա, Վիետնամ

Հալեպ քաղաքի մերձակայքում սիրիացի զինվորականների դիրքերին Իսրայելի ավիահարվածի հետևանքով մի քանի մարդ Է զոհվել: Այս մասին հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը Facebook-ի իր էջում։ Գերատեսչության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հունիսի 3-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում (ժամանակը համընկնում է Մոսկվայի հետ): Հարվածի թիրախը Հալեպի մերձակայքում գտնվող օբյեկտներն էին։ Զոհերի թիվը նախարարությունում չեն հստակեցրել։

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости Դիտումներ՝ 101 | 03.06.2024 / Սիրիա, Իսրայել


Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտին, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը: Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Սպահան նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի քաղաքներում թռիչքների դադարեցման մասին, հաղորդում Է Al Jazeera-ն:

«Աղբյուրները հայտնում են, որ Սպահան նահանգում ուժեղ պայթյուններ են լսվում»,- հայտարարել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:

FARS գործակալության տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել ռազմաօդային ուժերի բազայի մոտ, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն չի աջակցել Իրանի վրա Իսրայելի պատասխան հարձակմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Լուր / Տեսնել ավելին՝ ABC News Դիտումներ՝ 208 | 19.04.2024 / ABC News, Al Jazeera, Իսրայել, CNN, ԱՄՆ, Իրան


Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 15-19-ը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում: Այս մասին առաջինը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ։

Ռուսական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ մարտի 15–ին Արաբական ծովի ջրային տարածքում ՝ Իրանի Չախբեհար նավահանգստի շրջանում (գտնվում է Օմանի ծոցի ափին) մեկնարկել է «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ զորավարժությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները, որոնց անվանումը չինարենից կարելի է թարգմանել որպես «անվտանգության կապեր», կհանգեցնեն երեք երկրների ռազմածովային ուժերի գործնական համագործակցության խորացմանը և ցույց կտան ծովում անվտանգությունը պահպանելու նրանց պատրաստակամությունը:

Անցկացման վայրը պատահական չէ. դա նավթի տեղափոխման հիմնական զարկերակն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 251 | 15.03.2024 / Ռուսաստան, Իրան, Չինաստան

Իսրայելի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև սկսվել է քառօրյա հրադադարը, որի շրջանակներում օրվա վերջում ազատ կարձակվեն պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ պաշարված Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն։ Գրեթե 7 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում սա առաջին հրադադարն է։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 368 | 24.11.2023 / Պաղեստին, Իսրայել, ՀԱՄԱՍ


Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։

Լուր / Դիտումներ՝ 390 | 23.11.2023 / Պաղեստին, Իսրայել, ՀԱՄԱՍ


Իսրայելի կառավարությունն ու «Համաս»-ը չորեքշաբթի օրը պայմանավորվել են քառօրյա դադարի մասին՝ ազատ արձակելու Գազայում պահվող 50 պատանդների՝ Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ կթույլատրվի նաև հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված:

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 347 | 22.11.2023 / ՀԱՄԱՍ, Իսրայել, Պաղեստին


Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելը հերքել է այս պնդումները՝ մեղադրանքներ հնչեցնելով Իրանի հասցեին։ Այս առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նավի սեփականատերը բրիտանական ընկերություն է, իսկ նավը շահագործվում է Ճապոնիայի կողմից։ Ըստ հայտարարության՝ 25-հոգանոց անձնակազմը բաղկացած է տարբեր ազգության մարդկանցից, այդ թվում՝ ուկրաինացիներից, բուլղարացիներից, ֆիլիպինցիներից և մեքսիկացիներից, սակայն դրա տախտակամածին իսրայելցիներ չկան։

Նեթանյահուի գրասենյակում նշել են, թե նավի վրա հարձակումը «իրանական ահաբեկչության գործողություն է», և նավն առևանգվել է «Եմենի հութի աշխարհազորայինների կողմից՝ Իրանի ուղղորդմամբ», - գրված է հայտարարությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 342 | 20.11.2023 / Եմեն, Իսրայել, Պաղեստին

Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ-ին իրանական բանակի բարձրաստիճան սպայի վերացման մասին, ով, ենթադրաբար, պատասխանատու է իսրայելցիների և այլ երկրների քաղաքացիների սպանությունների համար: Խոսքը գնդապետ Սայադ Խոդայիի մասին է, ով զբաղեցրել է իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման փոխհրամանատարի պաշտոնը:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times Դիտումներ՝ 356 | 26.05.2022 / Իսրայել, Իրան


Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները վերջին մի քանի տարվա ընթացքում 600 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք և շքեղ իրեր են վաճառել՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ֆինանսական քաղաքականության խստացումից հետո եկամուտների նվազման պատճառով: Ոչ վաղ անցյալում  որոշ արքայազներ ամսական մինչեւ 30 միլիոն դոլար էին ստանում գանձարան մտնող միջոցներից, սակայն այժմ թագաժառանգն արգելափակել է եկամտի բազմաթիվ աղբյուրներ:

Լուր / Տեսնել ավելին՝ The Wall Street Journal | Դիտումներ՝ 322 | 25.04.2022 / Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի, Սաուդյան Արաբիա


Իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերը երկրոդ անգամ են հարված հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտին ի պատասխան նախորդ գրոհի ժամանակ ինքնաթիռների դեմ զենիթային կրակի։ Իսրայելական բանակի վիրավորների կամ ինքնաթիռների վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 327 | 21.04.2022 / Իսրայել, ՀԱՄԱՍ, Պաղեստին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնից  հետևել է Իրաքի հյուսիսում ռազմական օպերացիայի շրջանակներում կազմակերպված ավիահարվածներին։ Հայտարարության մեջ Աքարն ասել է. «Իրաքի հյուսիսում մեր գործունեությունն իրականացվում է այնպես, որ հարգվի բարեկամ և եղբայրական Իրաքի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան իրավունքները։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են։ Այս գործողության ընթացքում մենք շարունակում ենք ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն և զգայունություն»։

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 337 | 19.04.2022 / Հուլուսի Աքար, Իրաք, Թուրքիա

Նավթի համաշխարհային գները կրկին բարձրացել են՝ պայմանավորված շուկայի ապագայի նկատմամբ ներդրողների մտահոգությամբ։ Ըս մասնագետների՝ էներգետիկ շուկայում ցանկացած խափանում կարող է էական ազդեցություն ունենալ հում նավթի գների վրա՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային մատակարարման չափից ավելի անկումը։ Հյուսիսային ծովի Brent նավթի գինը աճել է 1,3 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 113․16 դոլար: West Texas Intermediate-ն աճել է 1,2 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 108․21 դոլարի։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 341 | 19.04.2022 / նավթի գներ, նավթ


Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում՝մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում մուսուլմանների դեմ գործողությունը։ Հիշեցնենք` նախօրեին Երուսաղեմում հրեաների և մահմեդականների սրբատեղի Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև: Ավելի քան 150 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։

                                                              Мировые знаменитости осудили насилие Израиля против палестинцев

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 322 | 15.04.2022 / Իսրայել, Պաղեստին, Թուրքիա
1 2 »
ԴԵՊԻ ՎԵՐ