10:18, 02.07.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Մեդվեդևը հոդված է հրապաևակել «Ռոսիյսկայա գազետա»- ում` «Մարդկությունը պետք է վերջնականապես ձերբազատվի գաղութային համակարգի ժառանգությունից։ Մետրոպոլիաների ժամանակը սպառվել է»: 

Մի քանի հատված այնտեղից․

1. Նախկին մետրոպոլիաները ցանկանում են նույն կերպ մակաբուծել իրենցից կախված երկրների վրա, միայն ավելի հնարամիտ մեթոդներով։

2. Հայաստանին «ոսկե սարեր» են խոստանում լիակատար հավատարմության դիմաց, բայց «ընտրյալների ակումբի» դռները Երևանի դիմաց չեն բացի։

3. Արևմուտքն արհեստականորեն ստեղծում է տնտեսական ճգնաժամեր, «կանաչ» օրակարգն օգտագործում էլիտարիզմը պահպանելու համար, իսկ IT-կորպորացիաների մենաշնորհի միջոցով լռեցնում է նրանց, ում կարծիքը հակասում է իրենց դրույթներին։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 54 | 14.06.2024 / Դմիտրի Մեդվեդև

Անհայտ անձը կրակ է բացել Կալուգայի մոտակայքում գտնվող Օպտինա անապատի վանքի մոտ, տուժել է մի կին: Կրակողին փնտրում են, հայտնում է տարածաշրջանի կառավարությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 26 | 13.06.2024 / Ռուսաստան, կրակոցներ

Եվգենի Պրիգոժինը մինչև վերջ ազնիվ չի եղել՝ պնդելով, որ Բախմութի հարձակման ժամանակ մահացել են հավասարապես «Վագներ» ՄՌԸ-ի և սովորական վարձկանները, և հավաքագրված բանտարկյալները, պարզել են BBC-ն և Mediazon-ը:

Իրականում մահացած վագներցիների գրեթե 90%-ը բանտարկյալներ են եղել։

Լուր / Տեսնել ավելին՝ bbcrussian Դիտումներ՝ 50 | 10.06.2024 / Վագներ, Ռուսաստան, Եվգենի Պրիգոժին

Ռուսաստանում «ժողովրդագրական հոր» է առաջ գալիս, ՊՄԷՖ-ի շրջանակներում Սբեր-ի բիզնես նախաճաշի ժամանակ ասաց փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն:

Չեռնիշենկոն հստակեցրեց, որ դա պարզ է դառնում դպրոցների շրջանավարտների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների թվի կրճատմամբ: Աշխատանքի նախարարությունը հայտնում է աշխատողների պակասի մասին, մինչև 2030 թվականը այն կարող է կազմել 2,4 միլիոն մարդ:

 

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости Դիտումներ՝ 60 | 07.06.2024 / Ռուսաստան, Դմիտրի Չեռնիշենկո

Մտադրություն կա «Կրոկուս Սիթի Հոլի» տեղում հիշատակի պուրակ կառուցել, քննարկումներն արդեն ընթանում են։ Այս մասին հայտարարել Է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը ՊՄՏՖ-ի ժամանակ։

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости Դիտումներ՝ 48 | 07.06.2024 / Ռուսաստան, ՊՄՏՖ, Անդրեյ Վորոբյով, Կրոկուս Սիթի Հոլ

Մոսկվայում ձերբակալվել Է Ֆրանսիայի քաղաքացի, ով կասկածվում է Ռուսաստանի ռազմական գործունեության մասին տեղեկություններ հավաքելու մեջ, հայտնել է ՔԿ-ն:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 52 | 06.06.2024 / Ֆրանսիա, Ռուսաստան

«Սա հոլիվուդյան հերոսի վերջն է, նա այլևս գույություն չունի։ Մենք ունենք մեր հերոսները և նրանց հետ հաղթելու ենք»

«Գազպրոմ-մեդիա հոլդինգը» և Ռուսաստանի առաջատար կինեմատոգրաֆիստները միասին ուսումնասիրում են ժամանակակից կինոյում հերոսի կերպարը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ժարովը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 40 | 06.06.2024 / Ալեքսանդր Ժարով

Պուտինը բանակցություններ է վարում Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեի հետ: ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունը դեռ փոքր է, բայց աճի միտումներ կան:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 58 | 06.06.2024 / Լուիս Արսե, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան-Բոլիվիա

Մոսկվայի արևմուտքում 34-ամյա տղամարդու սպանության վայրում հայտնաբերվել է 6 պարկուճ, հայտնել են դատախազությունից: Զինված հանցագործին ձերբակալել են, նա վիրավոր է։

Լուր / Տեսնել ավելին՝ RT на русском Դիտումներ՝ 51 | 06.06.2024 / Ռուսաստան


Մոսկվայի Տագանսկի դատարանի նախկին դատավոր Նատալյա Լարինան, ով, ի թիվս այլոց, դատել է նկարիչ Պյոտր Պավլենսկուն, մահացել է՝ ընկնելով Մեքենաշինության 1-ին փողոցում գտնվող մոսկովյան բնակարանի պատուհանից, հայտնում են ՏԱՍՍ գործակալությունը և Baza տելեգրամ ալիքը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունների աղբյուրներին:

Լուր / Տեսնել ավելին՝ bbcrussian Դիտումներ՝ 48 | 06.06.2024 / Նատալյա Լարինա, Ռուսաստան


Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ Արևմուտքի երկրներն «իրենք իրենց ոտքին են կրակում», ՊՄՏՀ-ի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«Ինձ թվում է՝ ամեն ինչիմեղավորը պատժամիջոցներն են։ Նրանք հաճույքով սահմանում են պատժամիջոցներ և իրենք իրենց ոտքին կրակում։ Տնտեսությունը նրանց մոտ լճանում է, մեզ մոտ՝ աճում։ Այդ պատճառով այդ գործընթացը (Ռուսաստանի տնտեսության աճը) արագացել է», - ասել է նա։

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости Դիտումներ՝ 47 | 06.06.2024 / Ռուսաստան, Անտոն Սիլուանով

Հրաձգություն Մոսկվայի արևմուտքում։ Նախնական տվյալներով՝ տղամարդը հրացանից կրակ է բացել Ֆիլի-Դավիդկովո շրջանում, մեկ մարդ զոհվել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 52 | 06.06.2024 / Հրաձգություն, Ռուսաստան

Կեմերովոյում երկու տրամվայների բախման հետևանքով տուժել է հարյուրից ավելի մարդ, մեկը զոհվել է:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 45 | 06.06.2024 / վթար, Կեմերովո

Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել են 13 Ուկրաինական ԱԹՍ Ղրիմի երկնքում, 6 ԱԹՍ Բելգորոդի մարզում և մեկ «Նեպտուն» հրթիռ Ռոստովի մարզում, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 60 | 06.06.2024 / Ռուսաստան-Ուկրաինա

Ռուսաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել սոցիոլոգ և քաղաքագետ Բորիս Կագարլիցկու դատավճիռը, ով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման ահաբեկչության արդարացման գործով:

Անցյալ տարվա դեկտեմբերին Կագարլիցկին մեղավոր է ճանաչվել «ահաբեկչությունն արդարացնելու» հոդվածով՝ Ղրիմի կամրջի պայթյունի մասին իր գրառման պատճառով:

Լուր / Տեսնել ավելին՝ bbcrussian Դիտումներ՝ 46 | 05.06.2024 / Բորիս Կագարլիցկիյ


Բելգորոդի շրջանի զորանոցում նռնակ պայթեցրած զինվորականը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Նրա գործողությունների հետևանքով 7 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 50 | 05.06.2024 / Ռուսաստան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին հավանություն տալու որոշման մասին Telegram-ի իր ալիքում գրել է՝

«Կա հռոմեական իրավունք, կա սովորական իրավունք։ Իսկ կա նաև ամերիկյան իրավունք՝ դեկադանսային արտհաուս, որը վերածվում է երկբևեռության լիբերալ պոստմոդեռնի»։

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости Դիտումներ՝ 47 | 05.06.2024 / Մարիա Զախարովա


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստվում են նոր ռուս-հայկական բանակցություններ երկու երկրների միջև առաջ եկած խնդիրների լուծման նպատակով։

Հայաստանի, ինչպես նաև այլ մերձավոր գործընկերների հետ երկկողմ շփումները մեզ մոտ չեն ընդհատվել։ Վերջերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանգամանալից զրույցը:

Առավել էական արդյունքներ ունենք առևտրատնտեսական ոլորտում։ Համագործակցում ենք հայ գործընկերների հետ նաև մշակութային-հումանիտար ոլորտում։

Ցավոք, նույնը չեմ կարող ասել մեր հարաբերությունների մասին քաղաքական հարթակում։ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպում չի անցկացվել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկությանը՝ մշակելու և կնքելու միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Թուլացել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք արևմտականների ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС Դիտումներ՝ 50 | 05.06.2024 / Միխաիլ Գալուզին, Ռուսաստան-Հնդկաստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտնել է, որ Անկարան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Թուրքիայի և այլ երկրների ցանկությունը։

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости Դիտումներ՝ 54 | 04.06.2024 / Հաքան Ֆիդան, ԲՐԻՔՍ, Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անդրեյ Տուրչակին, որը 2017 թվականից եղել է «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի քարտուղար և Դաշնության խորհրդի փոխխոսնակ, գլխավորել Ալթայի Հանրապետությունը: Տուրչակը կմասնակցի ընտրություններին, իսկ առայժմ կլինի ժամանակավոր պաշտոնակատար։

Լուր / Տեսնել ավելին՝ bbcrussian Դիտումներ՝ 50 | 04.06.2024 / Անդրեյ Տուրչակ
1 2 3 ... 7 8 »
ԴԵՊԻ ՎԵՐ