Չինաստանում նշում են Երկնային կայսրուհի Մացզուի տոնը

Տյան-Հու Մացզուն (Երկնային կայսրուհի Մացու) ծովի աստվածուհին է ուշ չինական դիցաբանությունում: Նրա պաշտամունքն առաջացել է 10-11 դարերում: Տյան Հուն պատկերված ալիքների վրա ամպերում կամ գահին բազմած: Նա երկու օգնական ունի. մեկի ձեռքը դրված է ականջին, մյուսինը` մոտեցրած է աչքերին: Ըստ լեգենդի, Մացզուի նախատիպը 960 թվականին ձկնորսական մի գյուղակում բնակվող Լին անունով աղջնակն է, որը կարող էր նավարկել ծովով, թռչել ամպերի միջով և հասնել կղզիներին: Նա թռչում էր փրկելու ծովում նեղության մեջ գտնվող եղբայրներին: Երբ 28 տարեկան հասակում նա կրկին երկինք էր բարձրանում, ծովի ջրերն ամբողջությամբ ենթարկվում էին նրան։ Մացզունի հրամանով ջրհեղեղներն ու թայֆունները հանդարտվում են: Սակայն, եթե նրան պետք է, ջրերը կարող են կրկին ալիքվել: 1156-ին կայսեր հրամանով նրա պատվին տաճար կառուցվեց: Իշխանները նրան շքեղ տիտղոսներ շնորհեցին: 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 260 | Ավելացրեց՝ armenlur | 04.05.2022 | 10:00 Չինաստան, մայիսի 4, ազգային տոներ