Կրկնակի օսկարակիր դերասան Շոն Փենը պատրաստ էր հալեցնել իր «Օսկարի» արձանիկը, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոլիվուդյան երեկոյի ժամանակ ելույթ չունենար ուղիղ եթերում: Թեև «Օսկարի» հանձնման արարողությունից մի քանի ժամ առաջ լարվածությունը գագաթնակետին էր հասել, և մինչ Ուկրաինայի նախագահը, ինչպես ասում են, քննարկում էր մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձի հնարավորությունը, այդ գաղափարը համաձայնություն չգտավ ամերիկյան կինոյի ակադեմիայում:
|