Ո՞րն է «թուրքի հետ լեզու չգտնելու» այլընտրանքը

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Անկեղծորեն կուզենայի լսել, թե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ» ասողները որպես հայ-թուրքական երկխոսության այլընտրանք ինչ են առաջարկում։ Ոչ ոք թուրքին չի վստահում։ Աշխարհում, առհասարակ, ոչ մի ազգ մյուսին չի վստահում, նույնիսկ ամենամերձավոր դաշնակից երկրներն են միմյանց լրտեսում, իրար դեմ ծուղակներ լարում, տնտեսական, քարոզչական, քաղաքակրթական պատերազմ մղում։ Կյանքը մրցակցություն է, քաղաքականությունը՝ առավել ևս։ Բայց եթե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ»՝ այլընտրանքը ո՞րն է։ Թուրքի հետ պատերա՞զմը։ Երրորդ ուժի օգնությամբ թուրքին «դաս տալը» մոռացեք։ Չի եղել, չկա, չի լինելու»։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | | Դիտումներ՝ 295 | Ավելացրեց՝ armenlur | 02.04.2022 | 12:45 Վահրամ Աթանեսյան, Facebook, Հայ-թուրքական