03:17, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում իտալական «Նապոլին» 4-1 հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Լեհ Զելինսկիի դուբլին, կամերունցի Զամբո-Անգիսայի և արգենտինացի Սիմեոնեի գոլերին Անգլիայի փոխչեմպիոնից պատասխանեց կոլումբացի Դիասը: Խաղի 18-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Օսիմխենի 11 մետրանոց հարվածը հետ մղեց «Լիվերպուլի» դարպասապահը:

Գոլերը՝ Զելինսկի 5, 47, Զամբո-Անգիսա 31, Սիմեոնե, 44 - Դիաս 49

Լուր / Դիտումներ՝ 318 | 08.09.2022 / ՉԼ, «Լիվերպուլ», «Նապոլի», Չեմպիոնների լիգա


Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ դարձավ գերմանացի վինգեր Լերոյ Սանեն, ինքնագոլի հեղինակ դարձավ «Ինտերի» իտալացի պաշտպան Դամբրոզիոն: Իտալիայի փոխչեմպիոնի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը:

Գոլերը՝ Սանե 25, Դամբրոզիա 66 (ինքնագոլ)

Լուր / Դիտումներ՝ 313 | 08.09.2022 / «Ինտեր», Չեմպիոնների լիգա, «Բավարիա», ՉԼ


Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի դուբլի օգնությամբ 2-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»: «Մարսելը» 47-րդ րոպեից խաղում էր տասը ֆուտբոլիստներով: Դաշտից հեռացվել էր Մբեմբան:

Գոլերը՝ Ռիշարլիսոն 76, 81

Լուր / Դիտումներ՝ 322 | 08.09.2022 / ՉԼ, «Մարսել», «Տոտենհեմ», Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Կատալոնական «Բարսելոնան» 5-1 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզենին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գնդակ խփեցին կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն և իսպանացի Վինգեր Ֆերան Տորեսը:

Գոլերը՝ Կեսիե 13, Լևանդովսկի 34, 48, 67, Տորես 71 - Սիկորա 44

Լուր / Դիտումներ՝ 303 | 08.09.2022 / «Վիկտորիա Պլզեն», Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Բարսելոնա»

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրի 2-րդ խաղային օրը Ամստերդամում «Այաքսը» հյուրընկալեց Շոտլանդական «Գլազգո Ռենջեյրսին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով խոշոր՝ 4:0 հաշվով:

Գոլերը՝ Ալվարես 17, Բերգեյս 32, Կուդուս 33, Բերգվեյն 80

Լուր / Դիտումներ՝ 308 | 07.09.2022 / «Գլազգո Ռենջեյրս», Չեմպիոնների լիգա, «Այաքս», ՉԼ


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Սպորտինգը» երեք գոլերն էլ փխեց երկրորդ խաղակեսում:

Գոլերը՝ Էդվարդս 65, Տրինկան 67, Սանթուշ 82 

Լուր / Դիտումներ՝ 325 | 07.09.2022 / ՉԼ, «Սպորտինգ», Չեմպիոնների լիգա, «Այնտրախտ»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղային 1-ին  օրվա միակ ոչ ոքին գրանցվեց Ավստրիայում: Խաղի 28-րդ րոպեին հաշիվը բացեց «Զալցբուրգի» ֆուտբոլիստ Օկաֆորը, իսկ միլանցիների պատասխան գոլը 40-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը:

Գոլերը՝ Օկաֆոր 28 - Սալեմակերս 40

Լուր / Դիտումներ՝ 319 | 07.09.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա, «Զալցբուրգ», «Միլան»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Սևիլիան» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Սիթիի կազմում դուբլ ձևակերպեց թիմի նորեկ Հոլանդը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Ֆոդենը և Դիաշը:

«Սևիլիա» 0։4 «Մանչեսթեր Սիթի»

Գոլերը՝ Հոլանդ 20, Ֆոդեն 58, Հոլանդ 67, Դիաշ 92 

Լուր / Դիտումներ՝ 345 | 07.09.2022 / «Մանչեսթեր սիթի», Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Սևիլիա»


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Գերմանիայում անակնկալ պարտություն կրեց «Լայպցիգը»: Գերմանական ակումբը սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Շախտյորին»: Ուկրաինական թիմը առաջին խաղակեսում խփեց 1 գոլ, իսկ 2-րդ խաղակեսում ևս 3 գոլ խփեց բաց թողնելով 1-ը:

«Լայպսիգ» 1-4 «Շախտյոր»

Գոլերը՝ Սիմական 57 - Շվեդ 16, 58, Մուդրիկ 76, Տրաորե 85

Լուր / Դիտումներ՝ 315 | 07.09.2022 / Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Լայպցիգ», «Շախտյոր»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Մադրիդի «Ռեալը» Շոտլանդիայում 3:0 հաշվով հաղթեց «Սելթիկին»: Գոլերի հեղինակ դարձան Լուկա Մոսդրիչը, Ժունիորը և Ազարը:

«Սելթիկ» 0-3 «Ռեալ»

Գոլերը՝ Ժունիոր 56, Մոդրիչ 60, Ազար 77

Լուր / Դիտումներ՝ 273 | 07.09.2022 / «Սելթիկ», ՉԼ, Չեմպիոնների լիգա, «Ռեալ»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի խաղի առաջին կեսում երկու գոլի հեղինակ դարձավ Մբապեն, իսկ երկրորդ խաղակեսում հաշիվը կրճատեց Մաքքեյնին:

ՊՍԺ 2-1 «Յուվենտուս»

Գոլերը՝ Մբապե 5, 22 - Մաքքեյնի 53

Լուր / Դիտումներ՝ 283 | 07.09.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա, ՊՍԺ, «Յուվենտուս»


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Բենֆիկան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Մաքքաբիին»: 2-րդ խաղակեսի մեկնարկային 15 րոպեների ընթացքում աչքի ընկան Սիլվան և Գրիմալդոն:

«Բենֆիկա» 2։0 «Մաքքաբի»

Գոլերը ՝ Սիլվա 50, Գրիմալդո 54

Լուր / Դիտումներ՝ 288 | 07.09.2022 / Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Բենֆիկա», «Մաքքաբի»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»: Առաջին խաղակեսում աչքի ընկան Ռոյսը և Գերեյրուն, իսկ երկրորդ կեսում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բելինգհեմը:

«Բորուսիա» 3 - 0 «Կոպենհագեն»

Գոլերը՝ Ռոյս 35, Գերեյրու 42, Բելինգհեմ 83

Լուր / Դիտումներ՝ 256 | 06.09.2022 / «Բորուսիա» Դ., «Կոպենհագեն», Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Խաղի միակ և հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Օրշիչը:

«Դինամո» Զ. 1։0 «Չելսի»

Գոլը՝ Օրշիչ 13

Լուր / Դիտումներ՝ 278 | 06.09.2022 / Չեմպիոնների լիգա, «Դինամո» Զ., «Չելսի»


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեծ ներդրում է ունեցել, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երկարաձգի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ և չհեռանա «Ռեալ»։ «ՊՍԺ-ի հետ չես հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ Մադրիդի «Ռեալը» 13 անգամ հաղթել է այս մրցաշարում։ Թող սա լինի քո ամենամեծ մարտահրավերը»,- ասել է Սարկոզին ֆուտբոլիստին։ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 46 խաղ, դարձել 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։

PSG : Nicolas Sarkozy est intervenu pour la prolongation de Kylian Mbappé

Լուր / Տեսնել ավելին՝ bfmtv.com Դիտումներ՝ 320 | 25.05.2022 / «Ռեալ», Նիկոլա Սարկոզի, ՊՍԺ, Կիլիան Մբապե

Կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը Անի Գրանդ հյուրանոցում, որտեղ հանգրվանել են մասնակից պետությունների ներկայացուցիչները։ Առաջնության մարտերը տեղի կունենան մայիսի 23֊ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Լուր / Տեսնել ավելին՝ Armsport.am Դիտումներ՝ 270 | 23.05.2022 / Եվրոպայի առաջնություն


«Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը։ Մխիթարյանի տրանսֆերին հավակնում են նաև Պրեմիեր լիգայի թիմերը՝ «Ասթոն Վիլլան» և «Տոտենհեմը», ինչպես նաև Ա սերիայի ներկայացուցիչ «Նապոլին»: Իր հերթին «Ռոման» երկու տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին։

Լուր / Տեսնել ավելին՝ Shantnews.am Դիտումներ՝ 295 | 19.05.2022 / «Նապոլի», «Տոտենհեմ», Հենրիխ Մխիթարյան, «Ինտեր», «Ասթոն Վիլլա»


Տոկիոյի ամառային մրցաշարում Տոչինոշին անունով հանդես եկող վրացի սումոիստ Լևան Գորգաձեն վեցերորդ հաղթանակն է տարել։ Այժմ Տոչինոշինը հանդես է գալիս Արևմուտքի իններորդ մաեգաշիրայի շարքում։ Վարկանիշային աղյուսակում առաջխաղացման համար նրան անհրաժեշտ է նվազագույն դրական հաշվեկշիռ սահմանել՝ ութ հաղթանակ: Այժմ, տասնօրյա մրցումներից հետո, Գորգաձեն ունի չորս պարտություն և վեց հաղթանակ։ Natsu Basho ամառային մրցաշարը կշարունակվի մինչև մայիսի 22-ը:

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media Դիտումներ՝ 248 | 18.05.2022 / վրացի, սումո, ըմբշամարտ

Հրապարակվել են եվրոպական առաջնությունների ապրիլ ամսվա 50 լավագույն գոլերը:

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Home of Football Դիտումներ՝ 278 | 06.05.2022 / լավագույն գոլեր

Մայիսի 4-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ Դիտումներ՝ 298 | 03.05.2022 / Չեմպիոնների լիգա, Արթուր Ազարյան, «Մանչեսթեր սիթի», ՈւԵՖԱ, «Ռեալ» Մադրիդ
« 1 2 3 4 »
ԴԵՊԻ ՎԵՐ