15:54, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Սանկտ Պետերբուրգի փողոցներում անսպասելի հայտնվել են ամբողջովին մերկ տղամարդիկ։ Ուշագրավ է, որ էպատաժային այս տեսարանը անցորդների մոտ շփոթվածություն կամ զարմանք չի առաջացրել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 406 | 29.03.2022 / էպոտաժ

Լալու աստիճան զավեշտալի անհամապատասխանություն է գտել հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքում, որի մասին արտահայտվել էր իր ֆեյբուքյան էջում։ «ՔՊ խմբակցությունից պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ առաջին գումարման ԳԽ պատգամավոր է եղել, ասում է, որ ընդունվեց Հայաստանի համար ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս նշվող փաստաթուղթն անընդունելի ճանաչվող որոշում, որից հետո պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը, և Շուշին ազատագրվեց։ Շուշին ազատագրվել է 1992թ․ մայիսի  8-ին, իր ասած որոշումը՝ ընդունվել նույն տարվա հուլիսի 8-ին։ Եթե իշխող քաղաքական ուժի ԼՂ խնդրի իմացությունը հովիկաղազարյանական է, ապա այլ իրավիճակ, քան ունենք, սպասելի չէ։ Ուստի այդ ուժը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ Սա ի՞նչ գեղցիություն է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 360 | 28.03.2022 / Հովիկ Աղազարյան, Վահրամ Աթանեսյան

ԱՄՆ-ի ազգային հավաքականը 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Պանամայի հավաքականի նկատմամբ 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո «որակավորել ենք ԱԱ-2022» գրությամբ պաստառ են տեղադրել, թեև հավաքականը դեռ չի երաշխավորել իր տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե մարտի 30-ին ամերիկացիները զիջեն կոստառիկացիներին, իսկ մեքսիկացիները ավելի ուժեղ գտնվեն սալվադորցիներից, ապա ԱՄՆ-ի ազգային հավաքականը խմբում կզբաղեցնի չորրորդ տեղը և ստիպված կլինի մասնակցել անցումային խաղերին:

Футболисты сборной США ошибочно отпраздновали выход на ЧМ-2022

Լուր / Տեսնել ավելին՝ metaratings.ru | Դիտումներ՝ 420 | 28.03.2022 /

Կրկնակի օսկարակիր դերասան Շոն Փենը պատրաստ էր հալեցնել իր «Օսկարի» արձանիկը, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոլիվուդյան երեկոյի ժամանակ ելույթ չունենար ուղիղ եթերում: Թեև «Օսկարի» հանձնման արարողությունից մի քանի ժամ առաջ լարվածությունը գագաթնակետին էր հասել, և մինչ Ուկրաինայի նախագահը, ինչպես ասում են, քննարկում էր մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձի հնարավորությունը, այդ գաղափարը համաձայնություն չգտավ ամերիկյան կինոյի ակադեմիայում:

Լուր / Դիտումներ՝ 350 | 28.03.2022 / Շոն Փեն, Վոլոդիմիր Զելենսկի

Ջեյն Քեմփիոնը ճանաչվել է «Շան ուժը» ֆիլմով լավագույն ռեժիսոր։ Նա երրորդ կինն է, ով նման պարգև է ստացել Քեթրին Բիգելոուից և Քլոե Չժաոյից հետո:

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 386 | 28.03.2022 / «Օսկար», Ջեյն Քեմփիոն


Դերասան Քրիս Ռոքը կատակել է Ջադե Փինկետ-Սմիթի մասին, որը, կարծես, դուր չի եկել նրա ամուսնուն՝ Ուիլ Սմիթին։ Վերջինս հարվածել է Քրիս Ռոքին «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

Լուր / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 381 | 28.03.2022 / «Օսկար», Ուիլ Սմիթ


Երկու նախկին անհաջողությունից հետո վերջապես 45-ամյա դերասանուհի Ջեսիկա Չեստեյնը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Նրա մրցակիցներն էին չորս ավելի հայտնի աստղեր Պենելոպա Կրուզը, Քրիսթեն Ստյուարտը,  Նիկոլ Քիդմանը և Օլիվիա Քոլմանը:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 386 | 28.03.2022 / Ջեսիկա Չեստեյն, «Օսկար»

Բիլի Այլիշն արժանացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին Ջեյմս Բոնդի «Մեռնելու ժամանակը չէ» վերջին ֆիլմի երգի համար։ Այլիշի հետ մրցանակ է շնորհվել նաև երգի համահեղինակ և նրա ավագ եղբայր Ֆինեաս Օ' Քոնելին: ​​

Американская певица Билли Айлиш - РИА Новости, 1920, 28.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 340 | 28.03.2022 / «Օսկար», Բիլի Այլիշ

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին հայտարարել է.

«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ սկսելու փոխարեն»։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 398 | 27.03.2022 / Վան Վենբի, ՆԱՏՕ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է.

«Թուրքիան ողջունում է ռուս օլիգարխներին, սակայն ցանկացած բիզնես ունենալու համար նրանք պետք է պահպանեն միջազգային իրավունքը»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 307 | 27.03.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Մևլութ Չավուշօղլու


Ջո Բայդենը Ռուսաստանին զգուշացրել է.

«Նույնիսկ մի մտածեք ոչ մի թիզ առաջ շարժվել ՆԱՏՕ-ի տարածք»։

«Մենք կրկին ներգրավված ենք ազատության համար մղվող մեծ ճակատամարտում։ Պայքար ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև։ Ազատության և բռնաճնշումների միջև: Այս ճակատամարտը մենք չենք հաղթի ոչ օրերի, ոչ էլ ամիսների ընթացքում: Մենք պետք է պատրաստվենք առաջիկա երկարատև պայքարին»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Le Mond | Դիտումներ՝ 375 | 27.03.2022 / ՆԱՏՕ, Ջո Բայդեն

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Միջուկային հակամարտության սպառնալիք մշտապես գոյություն ունի։ Ոչ ոք ոչ մի պատերազմ չի ուզում, մանավանդ միջուկային պատերազմը սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Այս իմաստով ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք ասում են, միգուցե փոքր-ինչ ցինիկ է հնչում, բայց այնուամենայնիվ,

միջուկային զենքի ստեղծումը կանխել է XX և XXI դարերի շատ հակամարտություններ:

Իրականում դա այդպես է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 371 | 26.03.2022 / միջուկային պատերազմ, Դմիտրի Մեդվեդև

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Սյուզաննա Չեկքարդի.

Изображение

«Հայկական մշակույթն ականատես է եղել իր պատմության որոշ դրվագների սիստեմատիկ ջնջմանը, ինչպես, օրինակ, 2005 թվականին, երբ ավերվեց Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է այցելել տարածաշրջան և պահպանել ժառանգությունը։ Անտարբերությունն անթույլատրելի է»։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հորիզոն | Դիտումներ՝ 362 | 25.03.2022 / Սյուզաննա Չեկքարդի, Նախիջևան, Ջուղա

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով.

Այն, ինչ այժմ կատարվում է աշխարհում «ոչ միայն և ոչ այնքան Ուկրաինայի հետ է կապված», այլ նոր աշխարհակարգ ստեղծելու փորձ է։ 

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 515 | 23.03.2022 / Նոր աշխարհակարգ, Սերգեյ Լավրով


Դավիթ Մաթևսյանն իր վերջին նամակում Նիկոլ Փաշինյանին գրում է. «Իմ [տեղեկություններով և ] վերլուծությամբ «սրբազան», «հայրենական» պատերազմը տանուլ ես տալիս։ Քանի դեռ ուշ չէ, անձամբ վերցրու պատասխանատվությունը, րոպե առաջ գնա քաղաքական լուծման։ Վստահ եղիր - ժողովուրդը քեզ կաջակցի ու կգնահատի»

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 406 | 23.03.2022 / 44-օրյա պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Դավիթ Մաթևսյան

Վահրամ Աթանեսյան (հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր)

Ցավոտ, շատ ցավոտ բան եմ ասելու․ մի ժողովուրդ, որ Վանի ողբերգության անունը «հերոսամարտ» և վասպուրականահայության աղետի պատասխանատուին Հայաստանի պետականության հիմնադիր է հռչակել, հոգեբանորեն պատրաստ է Արցախի հայազերծմանը և որևէ բթամիտ գործչի պատմական «հերոսականացմանը»։ Ոտքի՜ ողջախոհություն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 342 | 23.03.2022 / Վահրամ Աթանեսյան, facebook

«Արևմուտքը, և հատկապես Ամերիկան, ուկրաինական ճգնաժամի հիմնական պատասխանատուներն են»,- գրել է ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջոն Ջ. Մարշայմերը The Economist-ում հրապարակված վերջին հոդվածում։ «Ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչները Ուկրաինական ճգնաժամ են հրահրել՝ փորձելով Ուկրաինան ինտեգրել արևմուտք և պնդելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիակատար պատասխանատվություն է կրում ճգնաժամի համար»,- ասել է Միրշայմերը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 291 | 23.03.2022 / Ջոն Ջ. Մարշայմեր, Ուկրաինական ճգնաժամ

Սերբիայի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլին.

«Սերբիան երբեք չի միանա հակառուսական հիստերիային, որի ժամանակ խլվում է քաղաքացիների և հենց ՌԴ-ի սեփականությունը, դպրոցներից չի վռնդի ռուս երեխաներին, իսկ ռուս գրողներին ու գիտնականներին չի հանի դպրոցական դասագրքերից»:
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 377 | 23.03.2022 / պատժամիջոցներ, Ալեքսանդր Վուլին, Սերբիա


Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար, ՌԴ առաջին կարգի պետական գործող խորհրդական)

Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 369 | 23.03.2022 / Դմիտրի Պեսկով, միջուկային զենք


Քաղաքական հետազոտությունների խորհրդատու Թոգրուլ Իսկենդերլի. «Սա հրաշալի լուսանկար է շատ առումներով։ Եթե ինձ խնդրեն նկարագրել Ադրբեջանը, օգտագործելով միայն մեկ լուսանկար, ես, հավանաբար, առաջինը սա կընտրեի»:

Изображение

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 367 | 22.03.2022 / հայեր, դրկիցներ, ադրբեջանցիներ, Թոգրուլ Իսկենդերլի

« 1 2 ... 10 11 12 13 »
ԴԵՊԻ ՎԵՐ