02:12, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ամերիկյան Monotype ընկերությունը, որը տիրապետում է Times New Roman և Arial տառատեսակների իրավունքներին, փակ է Ռուսաստանից օգտվողների համար: Monotype-ին են պատկանում նաև Verdana, Tahoma և Helvetica տառատեսակները:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 343 | 14.04.2022 / ռուսատյացություն

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ ասել է. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ (Դետեք 25։00 րոպեից)։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ YouTube | Դիտումներ՝ 352 | 13.04.2022 / Էշ լուրեր, վտանգավոր քաղաքականություն, Նիկոլ Փաշինյան, հակապետական

Արտակ Հարությունյան. «Մի պահ, ընդամենը մի պահ լսեցի Նիկոլին։ Ասում է. «Կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք։ Բայց կունենայինք էս նույն վիճակն, իհարկե առանց զոհերի»։ Սուտ է ասում։ Այդ դեպքում Շուշին ու Հադրութը մերը կլինեին։ Լաչինի միջանցքը մեր հսկողության տակ կլիներ։ Քարվաճառը կարող էր մեր հսկողության տակ լինել։ Խաղաղության պայմանագիրը արդեն կնքված կլիներ՝ մեր համար արժանապատիվ տարբերակով։ Չէին լինի սահմանային անընդհատ լարվածությունները։ Սահմանազատման գործընթացը մեր համար էսքան ցավոտ տարբերակով չէր լինի։ Բանակը ջախջախված չէր լինի... Սուտ է ասում։ Բայց այդ ստի մեջ անգամ ինչքա՜ն ցինիզմ ու անմարդկայնություն կա։ Որովհետև եթե նույնիսկ ճիշտ է ասում, եթե կունենայինք նույն վիճակը, ԻՀԱՐԿԵ (իր ձևակերպումն է) ԱՌԱՆՑ ԶՈՀԵՐԻ (հազարավոր), հավելեմ առանց այդքան վիրավորների, առանց այդքան խեղված ընտանիքների, ուրեմն ընտրվել է, ըստ Ի՛Ր ԱՍԱԾԻ, 2 տարբերակներից վատթարագույնը, անմարդկայինը, ազգակործանը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 321 | 13.04.2022 / Ազգակործան պատուհաս, Արտակ Հարությունյան, «կռուտիտներ», Նիկոլ Փաշինյան


Հայտնի դռրասանուհի Պամելա Անդերսոնն առաջին անգամ ելույթ է ունեցել Բրոդվեյում՝ հանդես գալով «Չիկագո» մյուզիքլում։ Դերասանուհին մարմնավորել է եկել Ռոքսի Հարթ աղվեսին։ Ըստ սյուժեի, Անդերսոնի մարմնավորած կերպարը՝ անհավատարիմ կին է, որը սպանել է իր սիրեկանին, բայց կարողացել ապացուցել իր անմեղությունը:

Pamela Anderson will play the role of Roxie Hart in Broadway's "Chicago" for eight weeks.

Լուր / Տեսնել ավելին՝ New York Post | Դիտումներ՝ 336 | 13.04.2022 / Պամելա Անդերսոն, հայտնիներ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Այովայում ունեցած ելույթի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայում իրականացվող ցեղասպանության համար։ «Ձեր ընտանեկան բյուջեն, բենզաբաքը լցնելու ձեր կարողությունը, այս ամենը չպետք է կախված լինի այն բանից, որ սարերի հետևում գտնվող բռնապետը պատերազմ է հայտարարել ևցեղասպանություն է կատարում»,- ասել է Բայդենը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 302 | 13.04.2022 / Ջո Բայդեն, ցեղասպանություն

Սև ծովի ափամերձ հատվածը պարեկելու ընթացքում ուկրաինացի զինվորականները անսովոր գտածո են նկատել։ Հենց լողափին նրանք «պատահաբար» հայտնաբերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տապանաքարը։

Надгробие Путина

Fake news / Տեսնել ավելին՝ 24Канал | Դիտումներ՝ 306 | 13.04.2022 / Էշ լուրեր

Կարեն Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ոչ մի իշխանության օրոք Արցախին նման աջակցություն չի եղել: Երևի «աջակցություն» ասելով նկատի ունի միայն ֆինանսականը, որովհետև որևէ այլ աջակցություն չկա: Սա թերևս նման է այն պատմություններին, երբ որոշ երեխաներ, իրենց ծնողներին տարիներ շարունակ տանում են անտերուդուրս թողնում ծերանոցում, բայց մահանալուց հետո ճոխ թաղում են անում, որ շրջապատը տեսնի, թե ոնց են իրենց ծնողին հարգում»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 295 | 13.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Քոչարյան Կարեն

Դավիթ Հարությունյան. «Ռուս խաղաղապահները Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ: Ավելի լավ կլիներ, որ ռուս խաղաղապահները թույլ տային բոլոր պատգամավորներին և կառավարության անդամերին մտնել Արցախ, բայց թույլ չտային դուրս գալ Արցախից դեպի Հայաստան և ելքի միակ ուղի թողնեին Արցախից դեպի Ադրբեջան ճանապարհը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 320 | 13.04.2022 / Դավիթ Հարությունյան, ռուս խաղաղապահներ


Սկանդալային միջադեպ է գրանցվել Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության «Նովա Վենեցիա» - «Դեսպորտիվա Ֆերրովիարիա» թիմերի հանդիպման ժամանակ։ Դեսպորտիվա Ֆերրովիարիա» ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Սորիանոն վազելով մտել է խաղադաշտ և գլխով հարվածել է կողային կին մրցավար Մարսիելա Նետտոյի դեմքին։

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 333 | 13.04.2022 / Բրազիլիա, ֆուտբոլ, սկանդալներ


Այսօր լրագրողների հետ զրուցում, արձագանքելով դրոշը խորհրդանիշ է դիտարկմանը, ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը նյարդայնացած արձագանքել է․ «Խորհրդանիշ է՝ բերեք գլխիս տնկեք։ Խորհրդանիշը խորհրդանիշների տեղում են տնկում, ոչ թե՝ որտեղ հասնում է»։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 327 | 12.04.2022 / Հակոբ Ասլանյան, անմեղսունակ քաղաքականություն, ՔՊ-ականներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը  Նիկոլ Փաշինյանից և գործադիր իշխանությունից պահանջում է Հայաստանի ու Արցախի հարաբերություններում վերանայել աշխատանքային գործիքակազմը։ «Պահանջում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության հետևանքների համար։ Պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները, ԱԱԾ-ից պահանջում եմ հասկանալ, թե ինչ են անում ու ուր են տանում այս գործողությունները», - հայտարարել է Արսենյանը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Panorama.am | Դիտումներ՝ 319 | 12.04.2022 / ԱԺ, Հայաստան-Արցախ, Գուրգեն Արսենյան

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրառել է.

Ես Նիկոլ Փաշինյանին պատասխանատու ու մեղավոր եմ համարում ոչ թե 44-օրյա պատերազմում պարտության, այլ արժանապատիվ խաղաղության օրակարգը վիժեցնելու ու պատերազմը չկանխելու համար։
Ես Փաշինյանի հրաժարականը կպահանջեմ ոչ թե հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական դիալոգին գնալու, այլ խաղաղության օրակարգը տապալելու դեպքում։

Մեջբերում / Դիտումներ՝ 346 | 08.04.2022 / խաղաղության դարաշրջան, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց

Բրիտանական լեգենդար «Pink Floyd» ռոք խումբը 28 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ թողարկել է "Hey Hey Rise Up" երգը։ Այն կատարել են Նիկ Մեյսոնն ու Դևիդ Գիլմորը։ Ռոջեր Ուոթերսը, որին համարում են խմբի գաղափարական ոգեշնչողը, չի մասնակցել երգի ստեղծմանը։ 

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 300 | 08.04.2022 / ռոք, Pink Floyd

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ: Վճռաբեկը ճանաչեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ Վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube | Դիտումներ՝ 311 | 08.04.2022 / «Մարտի 1-ի» գործ, Նիկոլ Փաշինյան

Բռնապետի առաջին խնդիրը քաղաքացիներին մշտապես ինչ-որ պատերազմի մեջ ներքաշելն է, որպեսզի ժողովուրդը առաջնորդի կարիք ունենա։ Իսկ եթե նա որևէ մեկին կասկածի ազատ մտածելու և իր իշխանությունը մերժելու համար, ապա կոչնչացնի նման մարդկանց՝ պատրվակով, թե իբր նրանք դավաճանել են հայրենիքին՝ անցնելով թշնամու կողմը։ Պլատոն. «Պետություն»

In conversation: Verity Harte on a decade-long project devoted to reading Plato's 'Republic' | YaleNews

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Classics | Դիտումներ՝ 334 | 07.04.2022 / բռնապետ, Պլատոն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառել է. «Նախկինում, աշխարհակարգի քաղաքական և տնտեսական վերափոխումների ընթացքում, մեր երկրին միշտ կարողացել են այդ գործընթացներից տարբեր սցենարներով, խաղերով ու ծուղակներով զերծ պահել։ Հուսով եմ, որ այս անգամ մենք նույն սյուժեում չենք հայտնվի։ Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան բաց թողնի այս պատմական հնարավորությունը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 309 | 07.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, Նոր աշխարհակարգ


Երգիչ The Weeknd (Էյբել Տեսֆայե) ցանկանում է հրաժարվել իր ազգանունից, ինչը ժամանակին արել են Մադոննան, Շերը և Փրինսը: Երաժիշտը նշել է, որ իր ներկայիս կեղծանունը նույնպես կարող է փոփոխության ենթարկվել։

The Weeknd | Biography, Songs, Albums, & Facts | Britannica

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 306 | 06.04.2022 / երգիչ, The Weeknd

Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը: Լեո

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 316 | 05.04.2022 / Լեո, Ավետիք Իսահակյան


Երևանի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո Վանո Սիրադեղյանի առաջին կարգադրություններից մեկը եղավ ՄՐԳԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ (դիտավորյալ մեծատառերով եմ գրում) բացօթյա առևտուրը քաղաքի ցանկացած վայրում թույատրելու որոշումը: Քաղաքապետը պնդում էր՝ ինչի հայկական մրգերից և բանջարեղենից ավելի գեղեցիկ բան կա՞: Շատ արագ հենց այդ վաճառողների օգնությամբ վերացավ հացի, ձկան, մսի և այլ ապրանքների [բացօթյա] վաճառքը, պայմանը այդպիսին էր»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 442 | 05.04.2022 / բացօթյա առևտուր, Վանո Սիրադեղյան, Ռուբեն Հովհաննիսյան

5165 շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր պահանջագիր են հանձնելու ԱԺ-ին՝ կապված ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Շարժումը պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 406 | 04.04.2022 / 5165, ոչմիթիզականություն, վտանգավոր քաղաքականություն
« 1 2 ... 8 9 10 11 12 13 »
ԴԵՊԻ ՎԵՐ