02:11, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Էդգար Դեգայի հայտնի կտավի «Ռուս պարուհիները» այլևս ռուս չեն. Լոնդոնի ազգային պատկերասրահում նկարը վերանվանել են «Ուկրաինացի պարուհիները»: Դեգան «Ռուս պարուհիները» պաստելային ստեղծագործությունների շարքը ստեղծել է 1899 թվականին: Ենթադրվում է, որ իմպրեսիոնիստ նկարչին ոգեշնչել են Փարիզում հյուրախաղերի մեկնած՝ Ռուսական կայսրության պարախմբերը: Պատկերասրահի ներկայացուցիչներն ասել են, որ նկարի անվանումը փոխվել է ընթացիկ քաղաքական միջավայրին համապատասխան։

Լուր / Տեսնել ավելին՝ Вести.ru | Դիտումներ՝ 389 | 04.04.2022 / ռուսոֆոբիա, Էդգար Դեգա


Մեր ազատագրական պայքարը պարտությամբ վերջացավ: Եվրոպան ու Ամերիկան դավաճանեցին մեզ: Թրքահայության կեսը մորթոտված, մյուս կեսն էլ թափառական՝ քշվում է ծովից ծով: Ո՛չ որևէ երկիր է ընդունում «գաղթականներին», ո՛չ էլ՝ իրենց իսկ սեփական հայրենիքը: Կորցրեցինք նաև մեր անկախությունը, իսկ մեր ավանդական «հյուսիսի պաշտպանը» սիրաբանում է մեր դահիճի հետ ու սիրաշահում նրան՝ ի վնաս մեզ։ Զարևանդ (1926 թ.)

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 363 | 04.04.2022 / Զարևանդ, աշխարհաքաղաքականություն

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը Aydınlık թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին աջակցելու Թուրքիայի ջանքերը։  Ռուսաստանը կշարունակի հասնել այն բանին, որ Ուկրաինան դառնա բարեկամական և ապառազմականացված, դառնա պետություն, որտեղ հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք չի լինի, չի արգելվի ռուսաց լեզվի, մշակույթի, ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Որպեսզի Ուկրաինան հերթական անգամ չդառնա արևմտյան «հարձակում դեպի արևելք» (Drang nach Osten) տարածքը, որն այսօր մարմնավորվում է ՆԱՏՕ-ի գործելաոճի և ընդլայնման նկատմամբ նրա մոլուցքի տեսքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 318 | 04.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Ալեքսեյ Երխով, Ուկրաինական ճգնաժամ


Լաս Վեգասում կայացել է Արվեստի և Գիտության Ձայնագրման Ազգային Ակադեմիայի «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 64-րդ արարողությունը։ Գլխավոր անվանակարգում՝ «Տարվա երգ», հաղթել է ռեփ դուետ «Silk Sonic»-ը՝ «Leave The Door Open» երգով։ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում լավագույն ճանաչվել է  ամերիկացի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն։

Bruno Mars and Anderson .Paak bring Silk Sonic to life - Los Angeles Times

Լուր / Տեսնել ավելին՝ CBS | Դիտումներ՝ 337 | 04.04.2022 / «Գրեմմի», Օլիվիա Ռոդրիգո, Grammy


Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասում է, որ «Կիևն ավելի իրատեսական է դարձել չեզոք և ոչ միջուկային կարգավիճակի հարցում, սակայն պայմանագիրը դեռ պատրաստ չէ «վերևների հանդիպման» համար»։

Մեջբերում / Դիտումներ՝ 324 | 03.04.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ, Վլադիմիր Մեդինսկի

Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդ.

«Կոչ եմ անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Արցախի շփման գծից։ Շեշտում եմ, որ Ադրբեջանը շտապ կարգով պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելությանը մուտք գործել տարածաշրջան»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հորիզոն | Դիտումներ՝ 347 | 03.04.2022 / շփման գիծ, ԵԽ, Մարինա Կալյուրանդ

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Անկեղծորեն կուզենայի լսել, թե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ» ասողները որպես հայ-թուրքական երկխոսության այլընտրանք ինչ են առաջարկում։ Ոչ ոք թուրքին չի վստահում։ Աշխարհում, առհասարակ, ոչ մի ազգ մյուսին չի վստահում, նույնիսկ ամենամերձավոր դաշնակից երկրներն են միմյանց լրտեսում, իրար դեմ ծուղակներ լարում, տնտեսական, քարոզչական, քաղաքակրթական պատերազմ մղում։ Կյանքը մրցակցություն է, քաղաքականությունը՝ առավել ևս։ Բայց եթե «թուրքի հետ լեզու գտնել հնարավոր չէ»՝ այլընտրանքը ո՞րն է։ Թուրքի հետ պատերա՞զմը։ Երրորդ ուժի օգնությամբ թուրքին «դաս տալը» մոռացեք։ Չի եղել, չկա, չի լինելու»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 355 | 02.04.2022 / Վահրամ Աթանեսյան, facebook, Հայ-թուրքական

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ բեմում կատակերգու Քրիս Ռոքին հարվածելուց հետո ինքնակամ դուրս է եկել ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայից: «Ես չեմ արդարացրել ակադեմիայի վստահությունը: Ես դուրս եմ գալիս Կինոարվեստի և գիտության ակադեմիայից ու պատրաստ եմ կրել ցանկացած պատիժ, որը տեղին կհամարի կառավարիչների խորհուրդը»,- ասել է Սմիթը:

Ուիլ Սմիթն ինքնակամ դուրս է եկել ամերիկյան Կինոակադեմիայից

Լուր / Տեսնել ավելին՝ Variety | Դիտումներ՝ 331 | 02.04.2022 / «Օսկար 2022», Ուիլ Սմիթ

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը իրատեսական չի համարում, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարող են նաև արցախահայության իրավունքները ներառել։ 

«Եթե Հայաստանի համար արցախահայության իրավունքների ներառումը կարմիր գիծ է, իսկ Ադրբեջանն այդ հարցն ընդհանրապես բացառում է, չեմ կարծում թե հիմա իրատեսական է խոսել նման համայաձայնագրի ստորագրման մասին։

Ճիշտ հակառակը՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանը հիմա կօգտվի Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունից, կներկայացնի այնպես, որ Հայաստանն է ապակառուցողական դիրքորոշում որդեգրել, և, դրա հիման վրա, կփորձի ավելի մեծացնել ճնշումը հատկապես Արցախի ուղղությամբ, այսինքն՝ կփորձի այնտեղ ավելի ակտիվորեն իրականացնել Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը»,- ասաց Բաղդասարյանը։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Ազատություն | Դիտումներ՝ 352 | 02.04.2022 / Արմեն Բաղդասարյան, Արցախ-Հայաստան

ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնի շատ լավ վերլուծությունը. Կիևը տանուլ տվեց պատերազմը ռուսական հարձակման առաջին օրերից։ Զելենսկին միայն անիմաստ երկարացնում է ժողովրդի տառապանքները, որոնց Ստալինը ստիպել էր ապրել Ուկրաինայի կազմում։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Strat Pol | Դիտումներ՝ 389 | 01.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, ԿՎՀ, Լարի Ջոնսոնի, Վոլոդիմիր Զելենսկի


Ավանի թաղապետ Արա Դանիելյանը, պատասխանելով հարցին, թե իր տեղակալ Ներսես Պողոսյանի տանը հաշիշ հայտնաբերելը բավարար հիմք չի՞ տալիս նրան աշխատանքից հեռացելու համար՝ ասել է․ «Պողոսյանը պատերազմի մասնակից է, 40 օր գտնվել է այնտեղ։ Ինձ ասել է, որ համազգեստի գրպանում է եղել այդ թմրամիջոցը և չի հիշում, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Tert.am | Դիտումներ՝ 353 | 01.04.2022 / փոխթաղապետ, հաշիշ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ թվիթել է.

«Բոլոր տարիքի ամերիկացի տրանսգենդերներ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, թե ինչքան եք դուք համարձակ։ Դուք տեղ ունենք։ Ես ունեմ ձեր թիկունքը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 376 | 31.03.2022 / Ջո Բայդեն, տրանսգենդերներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ.

«ՆԱՏՕ-ի երկրների որևէ խմբի Ուկրաինայի հակամարտությանը միջամտելու ցանկացած գաղափար վտանգավոր է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 322 | 31.03.2022 / ՆԱՏՕ, Յենս Ստոլտենբերգ, Ուկրաինական ճգնաժամ

Ամերիկացի սիրելի դերասան Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտարարել է, որ նա հրաժարվում է շարունակել իր դերասանական կարիերային. բժիկները նրան ախտորոշել են «աֆազիա»: Աֆազիան խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստն է, որի դեպքում հիվանդները խոսակցին չեն հասկանում, քանի որ բառերը նրանց համար անհասկանալի ազդանշաններ են։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 355 | 31.03.2022 / Բրյուս Ուիլիս, աֆազիա


Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ավանի փոխթաղապետի մոտ կաթուցիչ հայտնաբերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել - ԳԱԼԱ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Առավոտ | Դիտումներ՝ 375 | 30.03.2022 / թմրանյութ, կաթուցիչ, փոխթաղապետ


10-ամյա ամերիկուհի Վիկտորիա Բրինքերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհին։ Նա ռեկորդ է սահմանել 7 տարեկան 314 օրականում, երբ Փիթսբուրգի թատրոնում երգել է «Կրակներ և լեգենդներ» օպերայում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ UPI | Դիտումներ՝ 357 | 30.03.2022 / դասական երաժշտություն, Գինեսի ռեկորդների գիրք

Այսպիսի գրառում է կատարել Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում. «4 տարվա ընդմիջումից հետո մենք պաշտոնական այց կատարեցինք մեր պատմական հայրենիք՝ Ուզբեկստան։ Ուզբեկստանի հետ մենք ունենք ընդհանուր պատմական, լեզվական, հավատալիքների և մշակութային ամուր կապեր՝ համակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակում»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 336 | 30.03.2022 / Ուզբեկստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան


Շատերն են հիանում Ռամզան Կադիրովի խիզախությամբ, ով մեկնել է Ուկրաինա և շշմելու շատ լուսանկարներ էր հրապարակել առաջնագծից։ Տեսեք. Կադիրովն աղոթում է՝ կողքին հրազենը։ Ափսոս, որ կադրի հետին պլանում երևում է մոտակա բենզալցակայանը, որի վրա գրված է՝ Pulsar։ Իսկ Pulsar բնզալցակայաններ Ուկրաինայում չկան, Ռուսաստանում են։

Изображение

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 348 | 30.03.2022 / Ռամզան Կադիրով

Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Յին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երբ խոսքը վերաբերում է անվտանգության բարդ հարցերին, հեշտ է ասել՝ թշնամի կամ դաշնակից, սև կամ սպիտակ: Պետք չէ կիրառել ավելի բարդ մոտեցում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունը»։

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 341 | 30.03.2022 / Ժոզեպ Բորել, Վան Յին


ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև.

«Ուկրաինայի իրավիճակը ԱՄՆ-ի անխոհեմ և ագրեսիվ քաղաքականության ողբերգական հետևանքներից է։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ը միտումնավոր ճնշել է անկախ պետություններին հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի, փորձել է խախտել հետպատերազմյան աշխարհակարգը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 379 | 29.03.2022 / աշխարհակարգ, Նիկոլայ Պատրուշև
« 1 2 ... 9 10 11 12 13 »
ԴԵՊԻ ՎԵՐ