23:50, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 4. Մադրիդյան սկզբունքները ձևավորվեցին ետՔիՎեստյան բանակցային կոնտեքստում, որում արդեն ոչնչացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյեկտայնությունը, ընդ որում` «շնորհիվ» Ռոբերտ Քոչարյան - Վարդան Օսկանյան զույգի փառապանծ դիվանագիտական ջանքերի։ Այդ իրավասուբյեկտայնությունը ձևավորվել էր շնորհիվ Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի, իսկ այնուհետև ռազմական հաղթանակների, որոնք ստիպեցին միջազգային հանրությանը արձանագրել Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն միավորի գործոն դառնալը։ 1994 թվականին ԵԱՀԿ–ի Բուդապեշտյան գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղին ճանաչեց որպես ղարաբաղյան հակամարտության իրավահավասար և լիիրավ կողմ, իսկ 1997 թվականին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից Փաթեթային առաջարկի մերժումից հետո, Մինսկի խմբի համանախագահությունը պաշտոնապես առաջարկեց Փուլային տարբերակը, որում այլևս որևէ հիշատակում չկար հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա լուծելու մասին, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իրավահավասար բանակցություններով։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ–ի հետ համաձայնեցված և նրանց հավանությունը ստացած այդ փաստաթուղթը եթե ստորագրվեր, նոր մակարդակի վրա կբարձրացներ Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը և մեզ ավելի կմոտեցներ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 355 | 20.04.2022 / ԼՂՀ կարգավորում, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Լևոն Զուրաբյան

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 3. Քի Վեստի հարցում Օսկանյանի ստախոսությունը, առաջին հայացքից, շատ ավելի բարդ է բացահայտել, քանի որ Ղարաբաղն այդ առաջարկով պետք է իսկապես դառնար Հայաստանի մաս։ Օսկանյանը, սակայն, լռում է մի քանի «նրբությունների» մասին, որոնք այդ կարծեցյալ նվաճումն ուղղակի զրոյացնում են։ Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք նման պաշտոնական առաջարկ չի արել հակամարտության կողմերին։ Բան այն է, որ Քի Վեստում շրջանառող փաստաթուղթն ունեցել է «non-paper»-ի կարգավիճակ։ Դիվանագիտության մեջ անգլերեն non-paper արտահայտությունը նշանակում է աշխատանքային փատաթուղթ, որը որևէ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում, իսկ, տվյալ դեպքում, ընդամենը ներկայացնում էր աշխատանքային մի սևագիր, որը կոչված էր օգնելու կողմերին` համաձայնության գալ իրենց նախնական երկկողմանի խոսակցությունների հիման վրա։ Համաձայնությունը ենթադրում էր տարածքային փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև (Ղարաբաղը Մեղրու դիմաց կամ, ինչպես վերջում առաջարկել էր հայկական կողմը, Մեղրու վրայով «ինքնիշխան միջանցքի» դիմաց, ինչը, բնականաբար, մերժվեց Ադրբեջանի կողմից)։ Եվ, վերջապես, ամենակարևորը. Քի-Վեստյան բանակցությունների միակ շոշափելի արդյունքը եղավ բանակցային ձևաչափից Լեռնային Ղարաբաղի հեռացումը, քանի որ բանակցությունների հիմքում ընկած էր Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային փոխանակումը, և Երևանը ստիպեց Ստեփանակերտին` անշրջելիորեն հրաժարվել բանակցային կողմի իր լիազորություններից։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 342 | 20.04.2022 / ԼՂՀ կարգավորում, Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան


ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 2. Օսկանյանը նաև փորձում է համոզել, որ, մերժելով փուլային տարբերակը, հնարավոր դարձավ հետագայում ստանալ կարգավորման պլաններ, որոնցում չի ամրագրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես, նա գրում է. «Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»։ Այստեղ մի նախադասության մեջ Օսկանյանը միանգամից երեք սուտ է ասում։ Սկսենք «Ընդհանուր պետության» առաջարկից։ Այդ պլանով նախատեսված էր, որ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Պայմանագրի հետագա 12 կետերը պարզորեն բացահայտում են այն իրողությունը, որ այդ «Ընդհանուր պետությունը» կոչվելու էր Ադրբեջան, և Լեռնային Ղարաբաղը լինելու էր այդ ընդհանուր պետության՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն, թեև շատ լայն լիազորություններով։ Ավելորդ չեմ համարում նշել, որ Տեր-Պետրոսյանը 1997 թվականին մերժել էր, այսպես կոչված, Փաթեթային պլանը, որում ավելի հզոր իրավասություններ ու արտոնություններ էին առաջարկված Լեռնային Ղարաբաղի համար, սակայն Ղարաբաղը նույնպես ճանաչվում էր Ադրբեջանի կազմում։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 352 | 20.04.2022 / ԼՂՀ կարգավորում, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 1. Խոսելով Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998 թվականի հունվարի 8-ի հայտնի նիստի մասին` նա գրում է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար», իսկ այնուհետև փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը՝ Օսկանյանը, իբր, դեմ է արտահայտվել այդ տարբերակին։ Որպես նիստի մասնակից մերժում եմ այս կեղծիքը։ Իրականում դեմ էին, այո, Քոչարյանը, երկու Սարգսյանները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության բոլոր ներկա անդամները, ինչպես նաև` Հայոց Համազգային Շարժումից Հովհաննես Իգիթյանը։ Մնացածը, այդ թվում` Վարդան Օսկանյանը, կողմ արտահայտվեցին (Օսկանյանը՝ մի քանի անգամ) փուլային տարբերակին։ Վերջինիս դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Օսկանյանը ոչ միայն արտգործնախարարի տեղակալն էր, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով գլխավոր բանակցողը։ Դա իր բանակցած փաստաթուղթն էր նաև, և արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին` նրանք պարտաճանաչորեն աջակցեցին այդ փաստաթղթին, ներկայացնելով արտաքին գործերի նախարարության տեսակետը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 396 | 20.04.2022 / Սերժ Սարգսյան, ԼՂՀ կարգավորում, Վարդան Օսկանյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Զուրաբյան, Լևոն Տեր-Պետրոսյան

Կարեն Շահնազարով․ Կարծում եմ՝ վերջին 30 տարիների ընթացքում մենք կորցրել ենք ազգային ինքնությունը։ Դա լրջագույն խնդիր է։ Ու չի բացառվում, որ ներկայիս ժամանակաշրջանը՝ հնարավորոււթյուն է վերադառնալ սեփական ինքնությանը։ Պետք է օգտվել դրանից․ վերջին 30 տարիներին ես տեսնում եմ ՝ Ռուսաստանը գնալով ավելի քիչ է հիշեցնում Ռուսաստանին, այլ անհասկանալի ինչ-որ բան։ Եվ ինձ թվում է, այսօր շատ նպաստավոր ժամանակ է հենց մշակույթի զարգացման համար։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 307 | 19.04.2022 / Կարեն Շահնազարով


Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պահանջել է արգելել հանրահայտ մանկական Roblox խաղը։ Նրա որդին՝ Սեյնթը, Roblox խաղալիս, պատահաբար հանդիպել է սերվերին, որտեղ Քարդաշյանների լուսանկարի տակ մակագրությամբ առաջարկվում էր դիտել 2007 թվականին նկարահանված պոռնո տեսանյութ: Քարդաշյանը զանգահարել է խաղի կառավարման կենտրոն և պահանջել հեռացնել լուսանկարներն ու տեսանյութերը։ Քիմի խոսքով՝ իր որդին դեռ կարդալ չգիտի և հույս ունի, որ տղան ոչինչ չի հասկացել։

The Kardashians: Sobbing Kim is consoled by Kanye West over 'unreleased' sex tape with Ray J | Daily Mail Online 

Լուր / Տեսնել ավելին՝ MobileSyrup | Դիտումներ՝ 352 | 19.04.2022 / Քիմ Քարդաշյան


Իրականությունն այն է, որ թե´ 1998 թվականին ներկայացված «Ընդհանուր պետություն», թե´ 2007-ին ներկայացված «Մադրիդյան» փաստաթղթերում բառացիորեն ամրագրված է «տարածքային ամբողջականություն» ձևակերպումը: Ավելին, «Ընդհանուր պետություն» կոչվող փաստաթղթում Արցախի կարգավիճակը, որպես պետական և տարածքային կազմավորում, սահմանվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ինչ վերաբերում է դեռևս չհրապարակված «Քի Վեսթյան» տարբերակին, ապա դա Մեղրին Արցախի հետ փոխանակելու հայտնի առաջարկի ելևէջն է: Մամուլում հրապարակված նյութերի համաձայն, դրանում խոսք էր գնում Մեղրիի սահմանի երկայնքով Ադրբեջանին «սուվերեն միջանցք» տրամադրելու վերաբերյալ:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 333 | 19.04.2022 / Հարութ Ուլոյան, ԼՂ կարգավորում, Վարդան Օսկանյան


Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին մահացել է: «Մեծագույն ցավ է, որը կզգա ուրաքանչյուր ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է, որ ուժ է տալիս հաղթահարելու այս դժվարին պահը»,-գրել է ֆուտբոլիստը: Ռոնալդուն և Ջորջինան ունեցել են երկվորյակների՝ տղա և աղջիկ։

У Криштиану Роналду умер новорожденный сын, дочка выжила

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 335 | 19.04.2022 / Կրիշտիանու Ռոնալդու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»: Այդ առումով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածած հայտարարությամբ հերքել է Փաշինյանին. «Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 311 | 18.04.2022 / Նիկոլ Փաշինյան, բանակ, Դավիթ Տոնոյան

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրում է․ «Եթե իրապես ուզում ենք ունենալ ինքնիշխան Հայաստան ու հայկական Արցախ, երկիրը դուրս պետք է բերենք Նիկոլ- Ռոբերտ\Սերժ կեղծ հակադրության ճահիճից։ Նրանք «դաշնակիցներ» են` Հայաստանի ինքնիշխանության ու Արցախի հայկականության դեմ։ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է քաղաքական նոր կոնսոլիդացիա` Հայաստանի ինքնիշխանության, արժանապատիվ խաղաղության օրակարգով»։

Մեջբերում / Դիտումներ՝ 428 | 18.04.2022 / Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան


Արման Թաթոյան«‎Բոլոր այն պաշտոնական հայտարարությունները կամ քայլերը` ՀՀ կառավարության ղեկավարից սկսած, որոնք վնասել են Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, սեփական քաղաքական շահերի համար նպաստել են մեր ժողովրդի իրավունքների խախտումներին, այդ թվում` տարածքային իրավազորությունը զիջել են Ադրբեջանին, ապoրինի են և որևէ իրավական ուժ ունենալ չեն կարող: Բոլոր այդ պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 330 | 15.04.2022 / պաշտոնյաներ, Արման Թաթոյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել։ Ներկայացվող տեսանյութում երևում է՝ ինչպես է 79-ամյա նախագահը ամբիոնի մոտ միայնակ կանգած ելույթ ունենալուց հետո շրջվում ու փորձում օդի մեջ սեղմել «ինչ-որ մեկի» ձեռքը՝ չնայած, որ նա մեն-մենակ է:

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 316 | 15.04.2022 / Ջո Բայդեն

Արման Թաթոյան․ «ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Հայաստանի անվտանգության համակարգն ուղղակի ավերվում է նման հայտարարություններով, որոնք պայմանավորված են քաղաքական նեղ շահերով և չունեն մասնագիտական հիմքեր: «Խաղաղությունը» մնաց միայն մեզ վրա և ստացվեց այնպես, որ դա պետք է իրականացվի մեր իրավունքների ու արժանապատվության, Հայրենիքի հաշվին՝ ինչ է, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք իրենց քաղաքական շահերն ու պաշտոնների պահպանումը երկրի անվտանգությունից ավելի են գերադասում: ՀՀ կառավարության ղեկավարի ու, առհասարակ, որևէ այլ պաշտոնյայի կամ պետական մարմնի նման որևէ հայտարարություն չունի լեգիտիմություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 297 | 14.04.2022 / Արման Թաթոյան, Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նախկին՝ զրահապատ մեքենայի միայն անվադողերը փոխելու համար անհրաժեշտ էր ֏30 մլն։ Մինչդեռ նախորդ տարեվերջին, երբ հանրությունն ակտիվ քննարկում էր ԱԺ նախագահի համար ձեռք բերվող մեքենայի թեման, Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ մեքենայի վրա կատարվող ծախսերն այնքան են ավելացել, որ միայն անվադողերը փոխելու համար անհրաժեշտ է վճարել ֏17 մլն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ FIP | Դիտումներ՝ 308 | 14.04.2022 / Ալեն Սիմոնյան


44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն, անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ գրել է․ «Փաշինյան Նիկոլ, ասում ես կարող էիր կանխել պատերազմը, բա կանխեիր, թե արյան ծարավ էիր, մեր լույս տղաներն էին քեզ խանգարում, հիմա դու ով էս ...., քեզ ներում չկա դու ինքդ ասեցիր, որ դու ես համար մեկ մեղավորն ու պատասխանատուն: Գոնե հասկանում ես, որ զավակ կորցրած ծնողների թշնամին ես դարձել, բոլոր զոհված տղերքի արյունը քո ձեռքերին է»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 310 | 14.04.2022 / Ալբերտ Հովհաննիսյան, զոհված տղերքի

Արմեն Խաչատրյան. «Այսօր Նիկոլը ևս մեկ անգամ, արդեն առանց մեր միջամտության ապացուցեց, որ որևէ կապ չունի Տեր-Պետրոսյանի, նրա քաղաքական ուժի, մեր գաղափարների ու ծրարգրերի հետ։ Ապացուցեց, որովհետև թե Տեր-Պետրոսյանը, թե Կոնգրեսը (ՀՀՇ), երբեք չեն դավանել ու ծրագրավորել նմանատիպ նվաստատցուցիչ պլան, երբեք չեն գնացել կործանման` հանուն սեփական իշխանության պահպանման։ Նման գիծ որդեգրել են 98-ին իշխանության եկած անձինք ու ուժերը` առանց բացառության։ Որովհետև Տեր-Պետրոսյանը ու Կոնգրեսը առաջարկում էին արժանապատիվ խաղաղություն, իսկ այն խաղաղությունը, որ այսօր մեզ են առաջարկում, ավելի է մշուշում ապագան»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 369 | 14.04.2022 / Արմեն Խաչատրյան, Լևոն-Տեր Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, արժանապատիվ խաղաղություն

Հարութ Ուլոյան. «Ո՞ւր է Փաշինյանի կողմից բանակցված տարբերակը: Չկա: Ու չի էլ կարող լինել, քանի որ Փաշինյանը ոչ թե կողմ է եղել բովանդակային առումով հարցի լուծման «փուլային» կամ «փաթեթային» մոտեցմանը, այլ ինքնավստահորեն կողմ է եղել պատերազմին: Արդյունքում Փաշինյանը ոչ թե «փուլային» կամ «փաթեթային» լուծում, այլ «փուլային» մոտեցմամբ «փաթեթային» կապիտուլյացիա է իրականացնում: Աշխարհակարգը մեղավոր է, մեր հեռու ու մոտիկ բարեկամները մեղավոր են, նախկինները մեղավոր են, նախկինների նախկինները մեղավոր են, նախկիններից ժառանգված կադրերը մեղավոր են, Բանակը մեղավոր է, և այլն, և այլն... իրեն էլ մոլորեցրել են: Սա է: Խայտառակագույն ցինիզմի դրսևորումներ, ուրիշ ոչինչ»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 333 | 14.04.2022 / Հարութ Ուլոյան, Նիկոլ Փաշինյան, Ազգակործան պատուհաս

Սուրեն Սուրենյանց. «Ո՞նց հավատամ, որ մի օր, հանուն PR-ի, չի զոհաբերվի խաղաղության օրակարգը։ «Կարող էինք կանխել պատերազմը ու կունենայինք նույն այս վիճակը՝ առանց զոհերի»․ Նիկոլ Փաշինյան։ Միայն այս խոսքերի համար Նիկոլ Փաշինյանին կարելի է պաշտոնանկ անել, նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել։ Ուղիղ խոստովանություն, որ կարող էր, բայց չի կանխել 4.000 մարդու մահ։ Ո՞ւր է հասարակության արձագանքը, երբ առաջնորդը խոստովանում է, որ հանուն սեփական «հերոսացման» PR-ի` զոհաբերել է չորս հազար կյանքեր... Ո՞նց հավատամ, որ մի օր, հանուն PR-ի, չի զոհաբերվի խաղաղության օրակարգը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 351 | 14.04.2022 / քաղաքակրթական ճգնաժամ, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց, վտանգավոր քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրման նպատակահարմարության 3 փաստարկ։ Ըստ այդմ՝ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, խնդիրը։ Երկրորդ՝ Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթանիչ։ Երրորդ՝ Հայաստանի ո´ր անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 346 | 14.04.2022 / Գագիկ Ծառուկյան, Քրիստոսի արձան


Քաղաքագետ, Լիհայի Lամալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն ֆեյսբույան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի» ԱԺ-ում արտահայտած մտքին. «Եթե պատերազմում պարտված երկրի ղեկավարը կարող է որպես սեփական որոշումների արդարացում իր ժողովրդին ասել` բանակցային արդյունքը պատերազմի արդյունքից չէր տարբերվելու, պարզապես 5.000 երիտասարդ չէր զոհվի, ու վստահ լինել, որ դա շատերի կողմից ընկալվելու է որպես օրինակարգ արդարացում, ուրեմն էդ ժողովուրդն ինքն իրեն շատ ծանր հարցեր ունի տալու»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 323 | 14.04.2022 / Արման Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, քաղաքակրթական ճգնաժամ

« 1 2 ... 7 8 9 10 11 12 13 »
ԴԵՊԻ ՎԵՐ