03:50, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան (ադրբեջանցիներն այն անվանում են Խոջալու) բնակավայր, որտեղ տեղի ունեցավ վերաբնակվող ադրբեջանցիների բնակարանների հանձնման արարողությունը։ Բանալիները հանձնեց Ալիևը՝ հընթացս խոսելով «Խոջալուի ցեղասպանության հուշարձանի կառուցման» մասին (կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սկզբին): 

Ադրբեջանի նախագահն ընդգծեց՝ Հայաստանի ներողությունը «Խոջալուի ցեղասպանության» համար կլինի շուտով: 

Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել՝ այստեղ։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 106 | 05.06.2024 / Խոջալուի ողբերգություն, Հայաստան-Ադրբեջան, Իլհամ Ալիև


Նախօրեին «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հարցազրույց է տվել Соловьёв LIVE ալիքին, որը տեղադրվել էր YouTube-յան հարթակում։ Սակայն, այսօր առավոտյան YouTube-ը հեռացրել է Արշակ Կարապետյանի հարցազրույցը։ «Համահայկական ճակատ» կուսակցության պաշտոնական կայքում այն տեղադրվել է RuTube հարթակի հղումով։

Լուր / Տեսնել ավելին՝ HChakat Դիտումներ՝ 125 | 30.05.2024 / HChakat, ՀՃԿ, RuTube, Соловьёв LIVE, Արշակ Կարապետյան

Այսօր՝ Սարդարապատի հերոսամարտի տարելիցին ոստիկանները փորձում էին խոչնդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։  Հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների, Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը հեռացվել էր, սակայն «Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի նախաձեռնությամբ Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը վերադարձվեց իր պատշաճ տեղը։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 143 | 28.05.2024 / Գարեգին Բ, ՀՃԿ, Հովհաննես Շահինյան

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում է սպասվող հանրահավաքում փակագծեր բացել։ «Կիմանան՝ ով է վարչապետի թեկնածուն երևի, կիմանան՝ ինչ ծրագիր կա, կիմանան՝ ինչպես ենք առաջ գնալու, ինչպես է իշխանությունը փոխանցվելու»:

Լուր / Տեսնել ավելին՝ Azatutyun Դիտումներ՝ 110 | 24.05.2024 / Բագրատ Սրբազան

Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում է հայրենադարձների հետ

Լուր / Տեսնել ավելին՝ BlogNews Դիտումներ՝ 117 | 23.05.2024 / Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պապաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։ Կարևոր դիվանագիտական քայլ Բագրատ սրբազանի կողմից: 

Լուր / Տեսնել ավելին՝ Sputnik Armenia Դիտումներ՝ 119 | 23.05.2024 / Բագրատ Սրբազան

«Համահայկական ճակատ կուսակցության» գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը կուսակցության վարչության խորհրդի անդամների հետ՝ կուսակցության առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, կուսակցության անդամնների անունից ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։Կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանը նաև ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ դեսպանատանը բացված սգո մատյանում։

Լուր / Դիտումներ՝ 109 | 22.05.2024 / Հովհաննես Շահինյան, Արշակ Կարապետյան, ՀՃԿ


Այս պահին Բագրատ Սրբազանը հանդիպում  է տնտեսագետների հետ

Լուր / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 128 | 22.05.2024 / Բագրատ Սրբազան

Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղեկացրել է, որ նա հացադուլը սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին: Հացադուլը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

Լուր / Տեսնել ավելին՝ ilur Դիտումներ՝ 188 | 21.04.2024 / հայ ռազմագերիներ, Ռուբեն Վարդանյան


Ապրիլի 13-ին՝ Գյումրիում կայացավ Հայոց Համազգային Միասնություն (ՀՀՄ) կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության գրասենյակի բացումը։

ՀՀՄ Գյումրիի տարածքային կազմակերպությունն այսուհետ կգործի Ռուսթավելի 47 հասցեում։

Հնարավոր է սա text նկարն է

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 190 | 13.04.2024 / Հայոց Համազգային Միասնություն, ՀՀՄ


Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 322 | 29.11.2023 / Երևան, Հայկ Կոստանյան

Interbrand Corp խորհրդատվական ընկերությունը կազմել է աշխարհի 100 ամենաթանկարժեք ընկերությունների ցանկը։ Ըստ հետազոտության՝ Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը․ ապրանքանիշը գնահատվում է 502,6 միլիարդ դոլար: Ամբողջական ցանկը՝ այստեղ:

Լուր / Դիտումներ՝ 353 | 23.11.2023 /

«Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կամ, այսպես կոչված «Սորոսի գրասենյակի» կողմից ֆինանսավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հարթակը (ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյան) «ՀԱՊԿ-ը՝ թշնամի կառույց» վերնագրով 1.23 րոպեանոց տեսանյութ է պատրաստել և սկսել տարածել։

Լուր / Տեսնել ավելին՝ YouTube Դիտումներ՝ 314 | 01.12.2022 / Սորոսի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», ՀԱՊԿ, Դանիել Իոաննիսյան, «Բաց հասարակության հիմնադրամներ»


Այն, ինչ իր բառապաշարով անում է Վարդան Ղուկասյանը նիկոլականներին ու քոչարյանականներին։ Լուծեք օնլայն։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 479 | 16.08.2022 / Խաչբառեր, Ժամանց, Արմեն Գևորգյան


Քիչ առաջ հայտնի  դարձավ, որ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը։  Սեյրան Սարոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 400 | 13.08.2022 / Սեյրան Սարոյան

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 328 | 19.05.2022 / հանցագործություն, պատահարներ


Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալներով՝ երիտասարդությունը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 15.3 տոկոսը: Երիտասարդ տարիքային խմբում են դասակարգվում 15-24 տարեկան քաղաքացիները: 2021 թվականի դրությամբ  Թուրքիայում ապրում է 12 մլն 971.289 երիտասարդ: Նրանց  51.3 տոկոսն արական սեռի են, 48.7 տոկոսը` իգական:

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber.am Դիտումներ՝ 391 | 18.05.2022 / ժողովրդագրություն, Թուրքիա


Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է: Այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դները բաց են, և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 319 | 18.05.2022 / մետրոպոլիտեն, մետրո, ցուցարարներ

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Լուր / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 324 | 18.05.2022 / հայտարարություն, Ոստիկանություն

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 333 | 18.05.2022 / մետրոպոլիտեն, ոստիկաններ
1 2 3 4 »
ԴԵՊԻ ՎԵՐ