Լևոն Տեր-Պետրոսյան. Ողորմելի մանիֆեստ

Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է մի շարք պաշտոնաթող դիվանագետների և այլ գործիչների՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունը: «...ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երևան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» և Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային և մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 381 | Ավելացրեց՝ armenlur | 28.04.2022 | 17:43 «Մտավոր ճգնաժամ», «Կարկառուն մտավորականություն», Լևոն Տեր-Պետրոսյան