00:32, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ռուսաստանի ներխուժումից մեկ ամիս անց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջ աշխարհի մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց և պահանջել դադարեցնել պատերազմը։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 251 | 24.03.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինա, Ուկրաինական ճգնաժամ

Կնեսետի պատգամավոր Շլոմո Կարխին, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիու օգնության խնդրանքին, հայտարարել է, որ Իսրայելը չի աջակցի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում։ «Զելենսկու ելույթը վկայում է այն ամենի, ինչ մենք ասում էինք ի սկզբանե՝ Իսրայելին ներքաշեցին ուրիշի պատերազմում։ Ուկրաինացի առաջնորդի նկատմամբ համակրանք կա, բայց Հոլոքոստի օգտագործումն տեղին չէ։ Եվ Ուկրաինայի նախագահը, ով ՄԱԿ-ում տասնյակ անգամներ մեզ դեմ է քվեարկել, նույնպես վերջինն է, ով կարող է մեզ քարոզել»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Լուր / Տեսնել ավելին՝ ura.news | Դիտումներ՝ 222 | 23.03.2022 / Իսրայել-Ուկրաինա, Վոլոդիմիր Զելենսկի, Շլոմո Կարխի


⚡️ Անատոլի Չուբայսը լքել է կայուն զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել երկիրից, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու անձի։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 250 | 23.03.2022 / Անատոլի Չուբայս

Եվրամիությունը հավանության է արժանացրել Ուկրաինայի հետ համաձայնագիրը՝ ԵՄ-ի կողմից պահվող գաղտնի տվյալները Կիևին փոխանցելու վերաբերյալ։ Համաձայնագիրը Եվրամիությանը թույլ կտա արբանյակային պատկերներ փոխանցել ուկրաինական կողմին։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 203 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ


Չինաստանի արտգործնախարարություն հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող Ռուսաստանին դուրս թողնել G20-ի խմբից։ Հիշեցնենք, որ G20-ը ամենազարգացած և զարգացող տնտեսություններ ունեցող պետությունների կառավարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների ակումբ է։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 228 | 23.03.2022 / Ռուսաստան-Չինաստան

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավը «‎Կալիբր» տիպի ութ հրթիռների համազարկով հարվածել է Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 225 | 23.03.2022 / ռազմածովային ուժեր, ռուս-ուկրաինական պատերազմ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն երկու գերիների փոխանակում են իրականացրել։

Լուր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 229 | 23.03.2022 / Մարիա Զախարովա, Ուկրաինական ճգնաժամ


Մարտի 23-25-ը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը։ Այն անց է կացվելու Դաշինքի անդամ երկրների նախագահների մակարդակով։ Օրակարգային թեման՝ ռուս-ուկրաինական պատերազմն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Politico | Դիտումներ՝ 215 | 23.03.2022 / ՆԱՏՕ

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։ Դրանում  նշվում է, որ նախկինում Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրանի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Իսկ այժմ Էրդողանն ու Մակրոնը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի հաստատումն ու մարդասիրական միջանցքի ստեղծումը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 259 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցում հայտել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը այժմ մարտեր են մղում Նովոմիխայլովկայի համար: «Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումները։ Ներկայում նրանք պայքարում են Նովոմիխայլովկա բնակավայրը վերցնելու համար»,- ասել է նա։ 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 241 | 23.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կհանգեցնի ուղիղ բախման Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և դաշինքի միջև։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 229 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ուկրաինական ճգնաժամ

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով.

Այն, ինչ այժմ կատարվում է աշխարհում «ոչ միայն և ոչ այնքան Ուկրաինայի հետ է կապված», այլ նոր աշխարհակարգ ստեղծելու փորձ է։ 

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 449 | 23.03.2022 / Նոր աշխարհակարգ, Սերգեյ Լավրով


Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ դուրս է գալիս Դատախազների միջազգային ասոցիացիայից։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 274 | 23.03.2022 / հակասանկցիակներ


Երեկ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահների միջև։ ☝️ Շարունակվել է մտքերի հանգամանալից փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 246 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վլադիմիր Պուտին, Էմանյուել Մակրոն

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բլոգեր Կիրիլ Ֆեդորովին կալանավորած լատվիացի պաշտոնյաների դեմ։ Նա YouTube-ի «Զենքերի պատմություն» ալիքի հեղինակն է։ Բլոգերին դավաճանության կասկածանքով բերման են ենթարկել իր տեսանյութերի ռուսամետ ուղղվածության պատճառով։

Լուր / Տեսնել ավելին՝ Newspaper.ru | Դիտումներ՝ 312 | 23.03.2022 / Կիրիլ Ֆյոդորով, բլոգերներ, Լատվիա

Լատվիայում «Յանդեքս․ Տաքսի»-ի վարորդները դիմել են երկրի իշախանություններին ծառայությունը չփակելու խնդրանքով։ Կառավարությանն ուղղված նամակում  ասված է, որ «Յանդեքս․ Տաքսի»-ի  արգելափակումը «կհարվածի և՛ տաքսիստներին, և՛ նրանց հաճախորդներին»: Ավելի վաղ Լատվիայի իշխանությունները որոշել են չեղյալ հայտարարել «Յանդեքս․ Տաքսի»-ի լիցենզիան և արգելափակել հավելվածը։

Լուր / Տեսնել ավելին՝ Yandex.ru | Դիտումներ՝ 290 | 23.03.2022 / «Յանդեքս․ Տաքսի», Yandex taxi, Yandex

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) զգուշացնում է, որ ռուսներն օգտագործում են գաղտարժույթները՝ պատժամիջոցներից խուսափելու համար: ԵԿԲ-ի նախագահ Քրիստին Լագարդը գաղտնարժույթների ընկերություններին նախազգուշացնում է հանցակցության մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 281 | 23.03.2022 / պատժամիջոցներ, Քրիստին Լագարդ

Ռուսաստանի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որն առաջին անգամ օգտագործվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, գործնականում անկասելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հիպերձայնային այս հրթիռին նմանատիպ գնահատակ են տվել նաև ՆԱՏՕ-ում։

Լուր / Տեսնել ավելին՝ Die Welt | Դիտումներ՝ 322 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ջո Բայդեն, նորագույն զենքեր

«Մոտ 100 հազար մարդ մնում է Մարիուպոլում «լիակատար շրջափակման պայմաններում, առանց ուտելիքի, առանց ջրի, առանց դեղորայքի, մշտական գնդակոծությունների տակ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 297 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վոլոդիմիր Զելենսկի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ինդոնեզիայում այս տարվա վերջին, հայտարարել է Ջակարտայում Ռուսաստանի դեսպանը՝ երկիրը խմբից հեռացնելու մասին որոշ անդամների կոչերից հետո:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 285 | 23.03.2022 / Վլադիմիր Պուտին, G20
« 1 2 ... 16 17 18 19 »
ԴԵՊԻ ՎԵՐ