05:00, 09.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 3-րդ լուսնային օրը խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը։ Երազները նշանակալից են։ Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 290 | 03.04.2022 / ապրիլի 3, Բոլոր գուշակությունները

Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 2-րդ լուսնային օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չարից: Պետք չէ կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 257 | 02.04.2022 / ապրիլի 2, Բոլոր գուշակությունները

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 1-ին լուսնային օրը բարենպաստ է ապագայի ծրագրեր մշակելու համար: Երազներն ի ուրախության են: Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։ Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսք։ Այս օրը տրվում այնքան, որքան արժանի ենք։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 279 | 01.04.2022 / Բոլոր գուշակությունները, ապրիլի 1

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 29 լուսնային օրը լավ է ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար: Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։ Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներս մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է սպասվում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 297 | 31.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 31

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 28 լուսնային օրը բարենպաստ է երկրային ցանկացած գործի համար։ Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է։ Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը:

Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 264 | 30.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 30

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 27-րդ լուսնային օրը բիզնեսի առումով բարենպաստ է։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 9-րդ արևային օրըկապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։ Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Ցանկացած սնունդ լավ է, բայց տաք, արագ մարսվող:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 291 | 29.03.2022 / մարտի 29, Բոլոր գուշակությունները


Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 26-րդ լուսնային օրը պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Երազները կատարվում են։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։ Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 297 | 28.03.2022 / մարտի 28, Բոլոր գուշակությունները


Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 24 լուսնային օրը մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն։ Երազները գործուն չեն։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ Արևային 6-րդ օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։ Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 267 | 26.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 26

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 23 լուսնային օրն ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել: Երազները ոչինչ են։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ Արևային 5-րդ օրը պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 266 | 25.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 25

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 22-րդ լուսնային օրը լավ է ապրածը վերագնահատելու և ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դիպվածի։ Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 267 | 24.03.2022 / մարտի 24, Բոլոր գուշակությունները

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 21-րդ լուսնային օրը նպաստավոր է ստեղծագործական և ֆիզիկական գործունեության համար: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 3-րդ արևային օրը խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 305 | 23.03.2022 / մարտի 23, Բոլոր գուշակությունները
« 1 2 ... 26 27 28
ԴԵՊԻ ՎԵՐ