Հինգշաբթի. 21 սեպտեմբեր

Տարվա 264-րդ օրն է, 38-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 101 օր։ Հինգշաբթի օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ: 7-րդ լուսնային օրը կարելի է հաշվարկել ապագա եկամուտները: Երազներն իրականանում են։ Հիվանդությունները վտանգավոր չեն։ Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում։ Չի կարելի պղծել ջուրը։

Արևածագ՝ 6:47, արևամուտ՝ 19:02։ Ճիշտ կեսօրը՝ 12։54։ Օրվա տևողությունը՝ 12:15 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 224 | Ավելացրեց՝ armenlur | 21.09.2023 | 08:00 Հորոսկոպների համադրություն, 21 սեպտեմբեր, Բոլոր գուշակությունները