Կարյակինին հնարավոր է նոր մեղադրանք առաջադրեն

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ներկայացուցիչը հայտնել է, որ եթե ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը շարունակի խախտել կազմակերպության էթիկայի կանոնները, ապա նրա դեմ կարող են նոր մեղադրանքներ առաջադրվել։ Նշենք, որ ՖԻԴԵ-ն 6 ամսով որակազրկել էր Կարյակինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը հրապարակայնորեն աջակցելու համար՝ շախմատային թագի հավակնորդին զրկելով մրցաշարում հանդես գալուց։


Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | | Դիտումներ՝ 259 | Ավելացրեց՝ Moder-003 | 06.04.2022 | 18:15 ՖԻԴԵ, Սերգեյ Կարյակին