07:05, 09.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է մի շարք պաշտոնաթող դիվանագետների և այլ գործիչների՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունը: «...ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երևան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» և Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային և մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 379 | 28.04.2022 / «Մտավոր ճգնաժամ», «Կարկառուն մտավորականություն», Լևոն Տեր-Պետրոսյան

Թուրքական «Türkiyegazetesi» լրատվամիջոցում «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով հրապարակում է արվել: Դրանում նշվել է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգ է եկել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը: Ըստ հրապարակաման՝ Էրդողանն այս թեմայով ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի և խնդիրներն էլ կլուծվեն:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Türkiyegazetesi Դիտումներ՝ 279 | 28.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, Հայ-թուրքական


Միջուկային պատերազմի վտանգը իրական է, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Լուր / Դիտումներ՝ 266 | 26.04.2022 / միջուկային պատերազմ, Սերգեյ Լավրով

Գոյություն ունի երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու իրական վտանգ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 231 | 26.04.2022 / Սերգեյ Լավրով, Երրորդ համաշխարհային պատերազմ

Սուրեն Սուրենյանց․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման հարցում գոյություն ունի գրեթե 100%-ոց քաղաքական կոնսենսուս։ Բայց բացակայում է կոնսենսուսը հետնիկոլական Հայաստանի վերաբերյալ։ Այդ կոնսենսուսի ձեւավորմանը խանգարում է Քոչարյան- Սարգսյան զույգի «ակտիվությունը»: Կարճ ասած, ժողովուրդն ուզում է երաշխիքներ ունենալ, որ` Նիկոլի հետ միասին, հեռանալու են նաև Ռոբերտն ու Սերժը։ Հենց նման երաշխիքներ եղան` Փաշինյանի հրաժարականը կպահանջի ամբողջ հասարակությունը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 278 | 25.04.2022 / Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, ներքաղաքական

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ | Դիտումներ՝ 246 | 25.04.2022 / սահմանազատման հանձնաժողով, Հայաստան-Ադրբեջան, Արարատ Միրզոյան, Ջեյհուն Բայրամով


Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ ՊՆ | Դիտումներ՝ 278 | 25.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, սահման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման հարցերին, այդ թվում ՝ հաշվի առնելով նրանց շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Վերահաստատվել է Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարման սկզբունքային կարևորությունը: Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկման և խաղաղ պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների քայլերի մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 256 | 23.04.2022 / ԼՂ հիմնախնդիր, Վլադիմիր Պուտին, Շառլ Միշել

Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային լիցքով նոր միջմայրցամաքային հրթիռ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ քայլը պետք է ստիպի յուրաքանչյուրին, ով սպառնում Է Ռուսաստանին, «մտածել երկու անգամ»:

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 276 | 21.04.2022 / Վլադիմիր Պուտին, Ռուսաստան-Արևմուտք


Բաքուն ԵՄ-ի հետ մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա ընդգծել է, թե Հայաստանի վարչապետը բացեիբաց խոսել է կարգավորման գործընթացի և Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Ըստ Ալիևի՝ սա գործընթացի ևս մեկ շրջադարձային կետ է:

Լուր / Տեսնել ավելին՝ Haqqin.az | Դիտումներ՝ 261 | 19.04.2022 / Իլհամ Ալիև, խաղաղության պայմանագիր


Զոհված զինծառայողների ծնողների համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսել։ «Իմ տղան դավաճանության և ստի զոհ դարձավ, բայց ես հավատում էի իմ հայրենիքին, հավատում էի, որ իմ տղան տուն է գալու։ 1 տարի 6 ամիս իմ տղայի վերադարձին սպասելուց հետո, էսօր նա չկա։ Հիմա ես ակնկալում եմ, որ բոլոր պատասխանատուները, սկսած երկրի ղեկավարից և մյուս հրամանատարներից, պատասխան տան»,- ասում է Անուշ Մելիքյանը՝ զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի մայրը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 199 | 19.04.2022 / Զոհված զինծառայողների ծնողներ, Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է. «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»։ Բացի այդ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնում է, որ «փոխպետքարտուղար Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում Կովկասում խաղաղ բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին՝ քննարկելու, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները լավագույնս աջակցել գործընթացին»:

Լուր / Տեսնել ավելին՝ «Ամերիկայի ձայն» | Դիտումներ՝ 191 | 19.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Էնդրյու Շոֆեր, Հայաստան-ԱՄՆ

ՀՀ վարչապետը և ԵՄ խորհրդի նախագահը քննարկել են  ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին: Փաշինյանը և Միշելը  քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման  ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ  իրագործման կարևորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է  Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը և ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 246 | 19.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել, Հայաստան-ԵՄ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ապրիլի 17-ին արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է՝ հայկական կողմն է խախտել այս անգամ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 250 | 18.04.2022 / խաղաղապահներ, սահման

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը մուտք է գործել Ստեփանակերտում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և իր «АК-74» տիպի ինքնաձիգով սպանել ոստիկանության ավագ տեսուչին: Այնուհետև Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ հերթապահին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախ Press | Դիտումներ՝ 261 | 17.04.2022 / սպանություններ, Արցախ


Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 255 | 16.04.2022 / խաղաղապահներ, Արցախ-Ադրբեջան

Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում

Լուր / Տեսնել ավելին՝ ՌԴ ՊՆ | Դիտումներ՝ 271 | 15.04.2022 / Մարտակերտ, Ադրբեջան, ՌԴ ՊՆ, շփման գիծ


Ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև։ Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մտքեր փոխանակել հումանիտար հարցերի շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Minval.az | Դիտումներ՝ 251 | 12.04.2022 / խաղաղության համաձայնագիր, Հայաստան-Ադրբեջան
« 1 2
ԴԵՊԻ ՎԵՐ