23:30, 19.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Կանադան արգելում է պատժամիջոցների տակ հայտնված մոտ 1000 ռուսաստանցիների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր։ Այս մասին հայտարարել է Կանադայի Հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն։ «Կանադան աջակցում է Պուտինի կառավարության դաժան հարձակումից տուժած Ուկրաինային, և մենք մտադիր ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար»,- հայտնել է Մենդիչինոն։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters Դիտումներ՝ 258 | 18.05.2022 / Կանադա, Վլադիմիր Պուտին, պատժամիջոցներ


ՌԴ Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվել է կարգադրություն, որի համաձայն՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանից օգտվելու համար այլեւս հիմնավորումներ պետք չեն։ Մինչ այդ Վրաստանի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը հատելու համար պահանջվում էր հիմնավորում, որ ուղևորության նպատակը ուսուցումն է, աշխատանքը, բուժումը կամ այլ ծանրակշիռ պատճառներ։ Ըստ նոր փաստաթղթի՝ Վրաստան, ինչպես նաև ԴԺՀ եւ ԼԺՀ մտնելու համար այլեւս հիմնավորումներ պետք չեն։

 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 273 | 18.05.2022 / Ռուսաստան-Վրաստան

ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները Վենեսուելայի նավթային ոլորտի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։ «ԱՄՆ-ն լիազորել է ամերիկյան և եվրոպական նավթային ընկերություններին բանակցություններ անցկացնել և վերսկսել օպերացիաները Վենեսուելայում»,-նշել է Ռոդրիգեսը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր, որ մտադիր է մեղմացնել Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցները՝ ի պատասխան Համաշխարհային պարենային կազմակերպությանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի զիջումների և բանտից Citgo 6 ընկերության ներկայացուցիչների ազատման:

Լուր / Տեսնել ավելին՝ NbcNews Դիտումներ՝ 269 | 18.05.2022 / Վենեսուելա, ԱՄՆ, պատժամիջոցներ

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ինչպես շփման գծում, այպես էլ ուկրաինական զորքերի պաշտպանության խորքերում` Դոնեցկում և Սլովյանսկի ուղղությամբ։  ՌԴ զինված ստարաբաժանումները շարունակում են հրթիռային հարվածներ հասցնել թիրախներին Ուկրաինայի ողջ տարածքում։ Մարտերը շարունակվում են նաև Լիմանի, Սևեռոդոնեցկի, Բախմուտի, Ավդեևկայի և Կուրախովի ուղղություններում։ Մարիուպոլի շրջանում ռուսական ուժերը շարունակում են շրջափակված պահել «Ազովստալ» գործարանում գտնվող ստորաբաժանումները։ Հիշեցնենք՝ ավելի քան 260 զինվորական հանձնվել է և տեղափոխվել ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներ։

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 249 | 18.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Դմիտրի Մեդվեդև․ «ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինան սպառազինությամբ լցնելը, նրա զորքերի ուսուցումն արևմտյան տեխնիկան օգտագործելու համար, վարձկանների ուղարկումը և Դաշինքի երկրների կողմից մեր սահմանների մոտ զորավարժությունների անցկացումը մեծացնում են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ և բացահայտ հակամարտության հավանականությունը` «վստահված անձանց միջոցով պատերազմի փոխարեն»: Նման հակամարտությունը միշտ էլ լիակատար միջուկային պատերազմի վերածվելու վտանգ ունի»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Telegram Դիտումներ՝ 261 | 12.05.2022 / միջուկային պատերազմ, Դմիտրի Մեդվեդև

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարել են, որ երկիրը պետք է անհապաղ հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ «Մենք հուսով ենք՝ համապատասխան քայլերը, որոնք դեռ անհրաժեշտ են այդ որոշումն ընդունելու համար, արագ կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- ասված է նախագահի եւ վարչապետի համատեղ հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր էր, որ արդեն մայիսի 12-ին Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել:

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru Դիտումներ՝ 259 | 12.05.2022 / Ֆինլանդիա, ՆԱՏՕ

Մայիսի 11-ին նշվում է Մերի Փոփինսի՝ ամենահայտնի գրական դայակի՝ կախարդուհու, անգլիացի գրող Պամելա Թրևերսի հեքիաթի հերոսուհու սպասման օրը: Բոլոր գրքերում գրել են այդ մասին։ Իսկ թե ինչո՞ւ հենց այդ օրը պետք է սպասել Մերիին, ո՞վ է նման օր հորինել, հայտնի չէ։ Եվ նույնիսկ պետք չէ Google-ել, այլ պետք է ընդունել որպես իրականություն: Չէ՞ որ վատ օր չէ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 289 | 11.05.2022 / ազգային տոներ, Ռուսաստան, մայիսի 11

Պակիստանի հյուսիսում հանկարծակի վարարումները քանդել են գլխավոր կամուրջներից մեկը, ինչն անհանգստություն է առաջացնում երկրում ջերմաստիճանի բարձրացման պատճառով՝ սառցե լճերի հեղեղումների հաճախացման կապակցությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ AFP Դիտումներ՝ 268 | 11.05.2022 / գլոբալ տաքացում, Պակիստան, տարերքներ

Անցած հանգստյան օրերին Սև ծովի Ուկրաինային պատկանող Զմեինի կղզում փոքր բարձրությունից Bayraktar TB2 անօդաչուների գերարագ ռմբակոծման հետևանքով ջրասույզ են եղել երկու պարեկային մոտորանավակներ և զենիթահրթիռային համալիրով դեսանտային նավ: Սակայն Ռուսաստանի մտահոգությունը, թերևս, տեսանյութերում երևացող, կարծես հենց նոր կոնվեյերից իջեցված անօդաչու Bayraktar-ներն են։ Թուրքական արտադրության Bayraktar TB2-ը ժամանակակից ամենահայտնի անօդաչու սարքն է, որը կարողանում է փոխել պատերազմի ընթացքը, ինչպես դա հաջողությամբ կատարվեց Լիբիայում և Սիրիայում, և հատկապես Լեռնային Ղարաբաղում: Շատ փորձագետներ կասկածում էին, որ Bayraktar-ները կարող են օդում դիմակայել Ռուսաստանի գերազանցությանը, բայց նրանք, կարծես, սխալվում են։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes Դիտումներ՝ 261 | 11.05.2022 / բայրաքթար, ռուս-ուկրաինական պատերազմ


Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել, եթե զգա, որ պատերազմը տանուլ է տրված,- նախազգուշացրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Համաշխարհային սպառնալիքների մասին Սենատի զինված ուժերի կոմիտեին։ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայում պարտության հեռանկարը դիտարկել որպես էքզիստենցիալ սպառնալիք իր ռեժիմին, ինչը կարող է նրան հրահրել միջուկային զենքի կիրառմանը՝ փորձելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հետ պահել Ուկրաինային հետագա աջակցությունից:

Լուր / Տեսնել ավելին՝ The Guardian Դիտումներ՝ 317 | 11.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վլադիմիր Պուտին, միջուկային սպառնալիք


Պարագվայից կազմակերպված հանցավորության գծով դատախազ Մարսելո Պեչին, որը մեղրամիս էր անցկացնում Կոլումբիայում, երեքշաբթի սպանվել է այն գրոհայինների կողմից, որոնք մասնավոր լողափ են ժամանել հիդրոցիկլներով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ WSJ Դիտումներ՝ 239 | 11.05.2022 / Կոլումբիա, կազմակերպված հանցավորություն, Պարագվայ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային, Հայաստանի պետական պարտքից շուրջ 4 անգամ ավելի՝ մոտ 40 մլրդ դոլարի օգնության մասին օրինագծին։ Այժմ օրինագիծը քվեարկության է դրվելու Սենատում՝ մի քանի օրից։

Լուր / Տեսնել ավելին՝ CNN Դիտումներ՝ 245 | 11.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ, ԱՄՆ

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի ամենամեծ տնտեսական անկումն է կանխատեսում։ Այս տարի ՌԴ համախառն ներքին արդյունքը կնվազի 12%-ով։ Այս դեպքում դա կլինի ամենալուրջ անկումը 1994 թվականից ի վեր, երբ ՀՆԱ-ն ընկել էր 12,6%-ով։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ապրիլի վերջին կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 8-10%-ով։ 2023 թվականին սպասվում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 3% անկում, իսկ 2024 թվականին կանխատեսվում է 2,5-3,5% աճ։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 314 | 10.05.2022 / ֆինանսական, Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մոտ 10 օրից ստիպված կլինի դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե Կոնգրեսը չհաստատի պետության ղեկավարի 33 միլիարդ դոլարի հայցը։  Նա կոչ է արել երկրի խորհրդարանին անհապաղ ընդունել հավելյալ օգնության վերաբերյալ օրինագիծը՝ որակելով այն «հրատապ անհրաժեշտություն»։ Ըստ ԱՄՆ նախագահի, դա անհրաժեշտ է, քանի որ գրեթե սպառվել են Կիևին օգնելու համար հատկացված ռեսուրսները:

Լուր / Տեսնել ավելին՝ TASS Դիտումներ՝ 283 | 10.05.2022 / ԱՄՆ-Ուկրաինա, Ջո Բայդեն, Ուկրաինա

 Աֆղանստանում իշխանությունը զավթած ծայրահեղական «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է: Նշվում է, որ կնոջ կողմից հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտման պարագայում նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել: Պետական կառույցներում աշխատող և հիջաբի կրման օրենքը չպահպանող կանայք պետք է հեռացվեն պաշտոններից: 

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 292 | 07.05.2022 / Թալիբան, Աֆղանստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն հայտնել, որ ուկրաինական պատերազմը մոտակա շաբաթների ընթացքում կմտնի վճռական փուլ։ Ջեոանեն նաև ընդգծել է, որ դաշինքը չի ակնկալում, թե պատերազմը կսրվի, և ՆԱՏՕ-ն կներգրավվի հակամարտությանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Al Jazeera Դիտումներ՝ 221 | 07.05.2022 / ՆԱՏՕ, ռուս-ուկրաինական պատերազմ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ընդլայնել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ների ցանկը: Համապատասխան ցուցակները հայտնվել են գերատեսչության կայքում։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողների, հայտնի հասարակական ու քաղաքական գործիչների ցանկում ներառվել է նաև ռեփ կատարող Ալիշեր Մորգենշտերնը։ Ըստ հաղորդագրության՝  նա իրականացրել է հակապետական քաղաքական գործունեություն՝ ֆինանսավորվելով իսրայելական "Yoola Labs Ltd" ընկերությունից և Ուկրաինայից:

Дети хайпа. Как рэпер Моргенштерн выбился из пародистов в рейтинг Forbes - Собеседник

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 270 | 07.05.2022 / Ալիշեր Մորգենշտերն, գործակալներ


Ինքնահռչակ Լուգանսկի  հանրապետության (ԼԺՀ)  ժողովրդական միլիցիայից հայտնում են Սևերոդոնեցկի արվարձանում ընթացող մարտերի մասին։ «Մեր ստորաբաժանումները շարունակում են առաջխաղացումը Սևերոդոնեցկի ուղղությամբ: Այստեղ ակտիվորեն աշխատում են հակառակորդի դիպուկահարներն ու անօդաչու սարքերը»,-հայտնել են ԼԺՀ վարչակազմի մամուլի ծառայությունից։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 246 | 07.05.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, ԼԺՀ

«Իրականում նրանք մտահոգված են,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ ի պատասխան ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարությանը,- Չինաստանն ԱՄՆ-ի համար վերահաս մարտահրավեր է: Չինաստանը մտադիր է արմատապես փոխել միջազգային կարգը՝ հիմնված կանոնների վրա։ Նրանք այնպես են անում, որ խաթարվի ամերիկյան հեգեմոնիան, իսկ այն կանոնները, որոնք Միացյալ Նահանգները կսահմանեն այլ երկրների զսպման և ճնշելու համար, կվիճարկվեն և կմերժվեն»։

Լուր / Տեսնել ավելին՝ 人民網日本 Դիտումներ՝ 266 | 07.05.2022 / Նոր աշխարհակարգ, Չինաստան-ԱՄՆ, Չինաստան

Խերսոնի մարզը ձգտելու է դառնալ ՌԴ սուբյեկտներից մեկը։ Այս մասին հայտարարել է մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
«Մենք մտադիր ենք ապրել Ռուսաստանի Դաշնության կազմում՝ դառնալով ՌԴ սուբյեկտ, և զարգացման տեմպերով հասնել Ղրիմին», - ասել է Ստրեմոուսովը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խերսոնի մարզը կվերադարձնի Ռուսական կայսրության ժամանակների զինանշանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru Դիտումներ՝ 260 | 07.05.2022 / Խերսոն, հանրաքվե, անկախացում
« 1 2 3 4 5 ... 18 19 »
ԴԵՊԻ ՎԵՐ