14:15, 09.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

«Դիմադրություն» շարժման աջակիցները շրջափակել են Արտաքին գործերի նախարարության շենքը։ «Այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»,-հայտարարել են բողոքի ակցիայի կազմակերպիչները։

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 276 | 24.05.2022 / քաղաքական թատրոն

Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 291 | 19.05.2022 / ԱԳՆ, սահմանազատման հանձնաժողով

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին չի դիմել ընդդիմության ցույցերը ճնշելու համար։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 260 | 19.05.2022 / ՀԱՊԿ, ԱԽ քարտուղար, Արմեն Գրիգորյան

Ըստ՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի՝ Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ ու կայուն կարգավորումը: «Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված», - վերահաստատել է ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 266 | 19.05.2022 / ԼՂ կարգավիճակ, Լին Թրեյսի

Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: Հրապարակումներում կարծիքներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։ «Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.)»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 249 | 19.05.2022 / Ֆինլանդիա, Շվեդիա, Ռեջեպ Թայիփ Էրդողան, ՆԱՏՕ

ՀՀ կառավարությունը նիստ  հրավիրել․ օրակարգում 36 հարց է։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 281 | 19.05.2022 / կառավարության նիստ, ՀՀ կառավարություն


Տեսանյութ / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 269 | 19.05.2022 / Ազգակին ժողով, արտահերթ նիստ, Խորհրդարան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 251 | 18.05.2022 / արտահերթ նիստ, Ազգային ժողով

Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 280 | 18.05.2022 / քաղաքական թատրոն, Իշխան Սաղաթելյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Министры ИД РА, РФ и Азербайджана обсудили вопросы, касающиеся нагорно-карабахского конфликта | Newsinfo.am

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 238 | 12.05.2022 / Ջեյհուն Բայրամով, ԱՊՀ, Արարարատ Միրզոյան


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ռուսաստանցի խաղաղապահները Արցախում տեղակայված են եռակողմ հայտարարության հիման վրա։ հայտարարել է։ «Խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում և այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը։ Նրանք կատարում են իրենց գործառույթները։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցեր են ծագում, և այդ հարցերը հիմնականում կապված են Ղարաբաղի շրջանում հայկական զինվորական կազմավորումների ներկայության և այդ տարածքներ անօրինական այցելությունների հետ»,-ասել է Բայրամովը։

Լուր / Տեսնել ավելին՝ Day.az Դիտումներ՝ 293 | 10.05.2022 / Ջեյհուն Բայրամով, Ղարաբաղ, խաղաղապահներ

Նրանք, ովքեր Հայաստանում կազմակերպում և ղեկավարում են բողոքի ակցիաները, պատրանքներով են ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, այս մարդիկ սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքներով ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»,-հայտարարել է Բայրամովը։

Организаторы акций протеста в Армении живут иллюзиями - Джейхун Байрамов

Լուր / Տեսնել ավելին՝ Trend Դիտումներ՝ 267 | 10.05.2022 / Ջեյհուն Բայրամով, խաղաղության դարաշրջան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր  Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաժանված է խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, սորոսականներ, նեյտրալներ։ Թիմի ներսում խմբերը՝ Ալենի թիմը, Արարատի թիմը և այլ խմբեր իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում: «Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով նրանց կառավարում է»,- ասել է Ջուլֆալակյանը։

Պարում է Փաշինյանը. Ինչպես սփյուռքահայ երեխաները դիմավորեցին վարչապետին - YouTube

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 247 | 10.05.2022 / Արսեն Ջուլֆալակյան, Նիկոլ Փաշինյան

Թուրք վերլուծաբան Ռամազան Յաշարը հոդված է հրապարակել` անդրադառնալով հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը։ «Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը, չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։ Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Յաշարը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 292 | 07.05.2022 / հրեաներ, Հայ-թուրքական, Ռամազան Յաշար, թուրքեր, հայեր


ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Այսպիսով՝ այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամի:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 254 | 06.05.2022 / Ազգային ժողով, ՔՊ

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, թե «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը խոչընդոտում է Աբխազիայի արտաքին շփումներին։ «Աբխազիայի Հանրապետությունում տիրող իրավիճակը չի համապատասխանում օկուպացիայի միջազգայնորեն ճանաչված չափանիշներից որևէ մեկին։  Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որտեղ օրինականորեն ընտրված պետական ​​մարմիններն իրականացնում են արդյունավետ կառավարում և վերահսկողություն՝ առանց արտաքին միջամտության»,- ասված է Վրաստանի կողմից անջատված Աբխազիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media Դիտումներ՝ 265 | 06.05.2022 / Վրաստան, Աբխազիա


Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր  ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի  նախագիծը։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազգային ժողով Դիտումներ՝ 283 | 06.05.2022 / Ազգային ժողով, ԱԺ, նիստեր

Օրերս «armdaily.am» լրատվական կայքի աշխատակիցներից մեկից տեղեկացանք, որ շաբաթներ առաջ Բևեռի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն, ԱՄՆ-ում իր խամաճիկ Հայկ Մարտիրոսյանի միջոցով գնել է այդ կայքը, բայց դա թաքուն է պահում նույնիսկ իր կուսակցական ընկերներից: Նման կայքերի շուկայական արժեքը տատանվում է 300.000 դոլարի սահմաններում, ինչից հարց առաջացավ, թե հարգարժան պարոն Սեֆիլյանին, ով մշտական աշխատանք չունի, որտեղի՞ց այդքան գումար: Եվ ինչ պարզվեց… Պարզվեց որ Սեֆիլյանը իզուր չի ներկայանում արևմտամետ-ազգայնական: Նրա համար դա միջոց է սփյուռքի մեր հայրենակիցների աչքերին թոզ փչելով սեփական բարօրությունը ապահովելու համար: Եվ ահա, Սեֆիլյանը ստանալով մեր հայրենակիցների հանգանակությունները, մի «կլորիկ» գումար է հետ քցել և գնել «armdaily.am»-ը, ինչը նույնիսկ թաքցնում է «Բևեռի» խորհրդի անդամներից: Խոսքերի վառ ապացույցն է վերջին օրերին «armdaily.am» լրատվականի հաղորդաշարերին Բևեռի անդամների մասնակցության աննախադեպ աճը:

Լուր / Տեսնել ավելին՝ New Armenia Blog Դիտումներ՝ 214 | 06.05.2022 / Ժիրայր Սեֆիլյան, Հայկ Մարտիրոսյան, ԱԺԲ, քաղաքական առևտրականներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ։ Հանդիմանը մասնակցել է նաև հանձնաժողովի անդամ սենատոր Ջիմ Ռիչը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ Այս համատեքստում շեշտվել է Ադրբեջանի կողմից լարվածության հրահրման անթույլատրելիությունը։ 

Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ 
հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 223 | 06.05.2022 / ԼՂ կարգավորում, Հայաստան-ԱՄՆ, Բոբ Մենենդես, Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի միջանցքում իրարանցում սկսվեց այն բանից հետո, երբ  ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը և ԱԺ-կառավարություն հարցպատասխանն ընդմիջվեց: Ընդդիմադիր պատգամավորները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան»:

Լուր / Տեսնել ավելին՝ Factor Դիտումներ՝ 252 | 04.05.2022 / Ազգային ժողով, քաղաքական թատրոն

« 1 2 3 4 5 »
ԴԵՊԻ ՎԵՐ