17:35, 09.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 220 | 04.05.2022 / Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, նիստեր

«Հայաստան» խմբակցության պատգամավորները տևական դադարից հետո մտան Ազգային ժողով, որտեղ այսօր՝ 16։30-ին նախատեսված է կառավարություն-ԱԺ հարցուպատասխան։ Ոստիկանությունը շարունակում է մեծ ուժեր կուտակել Բաղրամյանում։

Լուր / Տեսնել ավելին՝ Hraparak Դիտումներ՝ 238 | 04.05.2022 / պատգամավորներ, Ազգային ժողով, ընդդիմադդիմություն

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարություն է տարածել, որում Եվրամիությանը կոչ է անում Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային անդամակցության կարգավիճակ տալ։ Գախարիայի խոսքով՝ եվրաինտեգրումը պատմական ընտրություն է Վրաստանի համար և անկախության գրավականը, և այսօր, երբ երկիրը իրական հնարավորություն ունի անդամակցել Եվրամիությանը, կարևոր է, որ բոլորը միասին կանգնեն երկրի շահերի համար:

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media Դիտումներ՝ 282 | 04.05.2022 / Գիորգի Գախարիա, Եվրամիություն


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լենա Նազարյանին ներողություն խնդրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ «իդիոտկա» արտահայտության համար։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա հուլիսի 3-ին ԱԺ-ի  պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթին Լենա Նազարյանը  կիսաձայն արձագանքել էր, ասելով՝ «իդիոտկա»։

Եթե Լենա Նազարյանը ներողություն չխնդրի, չեմ նախանձելու նրան. Թագուհի Թովմասյան - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ «Դատալեքս» Դիտումներ՝ 242 | 04.05.2022 / «Դատալեքս», Լենա Նազարյան, Թագուհի Թովմասյան

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 259 | 04.05.2022 / Արարատ Միրզոյան, Հայաստան-ԱՄՆ


Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Դավթյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 226 | 04.05.2022 / Հոկտեմբեր 27, Արթուր Դավթյան

Ազգային ժողովում այսօր շարունկվում են երրորդ նստաշրջանի հերթական քառօրյայի նիստերը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 263 | 04.05.2022 / Ազգասյին ժողով, Խորհրդարան, ԱԺ, նիստեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։ «Անչափ հպարտ եմ Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար»,- ասել է Վայսհաարը։
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՄՆ դեսպանատուն Դիտումներ՝ 259 | 03.05.2022 / Պենտագոն, Հայաստան-ԱՄՆ


ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր բացակայում էր խորհրդարանի հերթական նիստից: Նա մեկնել է Վիեննա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի ներկայացուցչ Սերդար Քըլըչի հետ հանդիպելու համար: Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ն Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում։

ԲԱՆԱՎԵՃ․ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման առաջին համաձայնությունը․ ի՞նչ է սպասվում․ ՈւՂԻՂ - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 286 | 03.05.2022 / Հայ-թուրքական, Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ

«Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ խորհրդարանը չի լուծարվի»։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 268 | 03.05.2022 / Ազգային ժողով, Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում։ Ըստ նրա՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով հստակ որևիցե առաջարկ ՀՀ քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել։ «Մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»,- նկատեց Սիմոնյանն՝ հավելելով, որ ներքաղաքական լարում ևս չի տեսնում։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 266 | 03.05.2022 / Ալեն Սիմոնյան, ներքաղաքական

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Հարց ու պատասխան» ձևաչափով հանդիպում է կազմակերպել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ:

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 238 | 03.05.2022 / Քրիստիննե Գրիգորյան, ասուլիսներ, ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ: Կողմերը անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: 

Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ 
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 278 | 03.05.2022 / Արարատ Միրզոյան, ԱԳՆ, Հայաստան-ԱՄՆ, Էնթոնի Բլինքեն


Ազգային ժողովում մեկնարկեց երրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է 23 հարց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 265 | 03.05.2022 / նիստեր, Ազգասյին ժողով

 Ուրուգվայի խորհրդարանում տեղի է ունեցել շուրջ 20 տարի ավանդաբար անցկացվող Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Խորհրդարանի նախագահ Օբե Բասգեթը, անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «գորշ գայլերի» նշանի ցուցադրմանը, խստորեն դատապարտեց այն՝ հայտարարելով․ «Մենք այդ ժեստը համարում ենք վիրավորանք՝ ուղղված ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Ուրուգվայի ժողովրդին»։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 276 | 28.04.2022 / Ուրուգվայ, Հայոց ցեղասպանություն

Ընդդիմադիր ուժերի երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարբեր ձևաչափերով իրազեկման ակցիաներ իրականացնել։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 266 | 27.04.2022 / քաղաքական թատրոն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 270 | 27.04.2022 / Հայաստան-Հնդկաստան, Արարատ Միրզոյան, Նարենդրա Մոդի


«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ բարձր է գնահատում ապրիլի 25-ին անցկացրած բողոքի ակցիաների արդյունքները: Նա հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ:

Լուր / Տեսնել ավելին՝ | Դիտումներ՝ 280 | 26.04.2022 / քաղաքական թատրոն, Արթուր Վանեցյան

Հայաստանի անկախացումից հետո պետականաշինության տարբեր ոլորտներում իրենց երկարատև ավանդն ունեցած մի խումբ անհատներ հանդես են եկել նախաձեռնությամբ և դիմել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտահոգ շրջանակներին` միանալու իրենց «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագրված հայտարարությանը։ Նախաձեռնող խումբը հայտնել է, որ «զերծ է որևէ կուսակցական կապակցվածությունից»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Mediamax | Դիտումներ՝ 318 | 25.04.2022 / քաղաքական թատրոն, ներքաղաքական

Ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Մինսկի խմբի շրջանակում կան որոշակի տարաձայնություններ ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով, բայց գլոբալ հաշվով այս գործընթացի առաջնային պատասխանատուները բնականաբար Երևանն են և Բաքուն, և մենք ենք փորձում լուծումներ գտնել: Նա ընդգծել է, որ Հայաստան–Ադրբեջան ուղիղ երկխոսությունը լինելու է շարունակական։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հ1 | Դիտումներ՝ 253 | 22.04.2022 / Արմեն Գրիգորյան, ԱԽՔ, Հայաստան–Ադրբեջան

« 1 2 3 4 5 »
ԴԵՊԻ ՎԵՐ