Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը։ «Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում, թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ:


Լուր | Տեսնել ավելին՝ facebook | | Դիտումներ՝ 306 | Ավելացրեց՝ Moder-003 | 03.04.2022 | 14:52 Արայիկ Հարությունյան, Լևոն Տեր-Պետրոսյան