20:42, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Շոումեն, КВН-ի նախկին մասնակից Միխայիլ Գալուստյանը հարցազրույցում նշել է, որը իր դստրերին՝ 11-ամյա Էստելային և 10-ամյա Էլինային, գրպանի ծախսերի համար շաբաթը մեկ անգամ տրամադրում է 500-ական ռուբլի։ «Ուզում եք՝ ծախսեք, ուզում եք՝ կուտակեք»,- ասել է Գալուստյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 266 | 27.04.2022 / Միխայիլ Գալուստյան, Ընտանիք

Կարեն Քոչարյան․ ««Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպից: Այսինքն այս ռադիոկայանին ֆինանսավորում են ԱՄՆ հարկատուները՝ այդ թվում մեր հայրենակից հարկատուները: Իսկ տեղյակ են արդյոք ԱՄՆ պետդեպն ու հարկատուները, որ «Ազատություն» ռադիոկայանը դարձել է մեկ անձին սպասարկող լրատվամիջոց: Եթե չեք հավատում նայեք երեկվա վրաերթի մասին այս ԶԼՄ կոչվածի նյութը և կհամոզվեք»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 234 | 27.04.2022 / Կարեն Քոչարյան, «Ազատություն» ռադիոկայան

Նաիրա Զոհրաբյան․ «Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Քիչ մնաց։ Սպասեք։ Հաշվեհարդար չի լինելու։ Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 280 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Նիկոլ Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան

Սուրեն Սուրենյանց. «Շեֆին» արագ պետք է տեղ հասցնել, ուրեմն` մեքենաները պետք է խելահեղ արագությամբ վարել` թքած ունենալով հանրային անվտանգության վրա։ Այս «բեդպրեդելը», ոչ թե «մարդ սպանելու» հրամանը երեկ խլեց երիտասարդ կնոջ կյանքը։ Նույն կերպ համոզված եմ, որ շուրջ երկու տասնամյակ առաջ նախագահ Քոչարյանը իր թիկնապահ Կուկույին չէր հրահանգել «Պապկավոկի» զուգարանում սպանել քաղաքացուն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 260 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Սուրեն Սուրենյանց


MTV-ի «Making The Band» երաժշտական իրապատում-շոուի մասնակից Չոպերը ձերբակալվել է մարդկանց առևտրի և կավատության մեղադրանքով։ Աստղին մեղադրանք է առաջադրվել, երբ իրավապահ մարմինների աշխատակցուհին ներկայացել է որպես սեքս աշխատող և Չոպերին առաջարկել իր թեկնածությունն ինտիմ ծառայությունների մատուցման համար։ Նրա խոսքով՝ Չորպերն իր նկատմամբ ագրեսիվ է եղել, պահանջել է անմիջապես իր մոտ գնալ և 2 հազար դոլար վճարել։

Former MTV 'Making The Band' Star Chopper Arrested For Sex Trafficking

Լուր / Տեսնել ավելին՝ TMZ | Դիտումներ՝ 271 | 26.04.2022 / կավատություն, Չոպեր, շոու-բիզնես

Էդգար Ղազարյան․ «Պաշտոնապես հաստատվել է այն տեղեկատվությունը, համաձայն որի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսին կմեկնի Բաքու՝ մասնակցելու 2022 թվականի ապրիլի 27-ից 28-ը կայանալիք ԱՄՆ-ի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարը, առաքելության ընթացքում պարտավոր է հաշվի նստել դեսպանընկալ երկրում տիրող իրավիճակի հետ՝ հարգել նրա շահերը։ Եթե  Թրեյսին չվերանայի Բաքու մեկնելու իր ծրագրերը, ապա վերադարձից հետո նա պետք է Հայաստանի կողմից «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչվի»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 307 | 26.04.2022 / Բաքու, ԱՄՆ դեսպան, Լին Թրեյսի


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց. Նիկոլի «էստի համեցեք»-ից ու Ռոբերտի ռևանշիզմից անդին 
Որևէ մեկը չփորձի որոշել, թե ով է իրական ընդդիմությունը։ Նիկոլին մեր քրֆելը կամ թուրքի դրոշ այրելն իրական ընդդիմություն լինելու հատկանիշ չէ։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ իշխանության կարգավիճակում խաղաղության օրակարգի մասին խոսում են մարդիկ, որոնց անիրատեսությունը հանգեցրել է մահաբեր պատերազմի։ Նրանց հռչակած խաղաղությունից խեղճություն է ծորում։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ ընդդիմության դիրքերից հանդես է գալիս մեկը, ում իշխանության տարիներին պետության ողնաշարն է կոտրվել` խորհրդարանում ու Երևանի փողոցներում` պետական այրերի ու քաղաքացիների գնդակահարությամբ։ Նրանց հռչակած ընդդիմությունից արյան հոտ է գալիս։ Արժանապատիվ խաղաղության օրակարգը իմ քաղաքական կրեդոն է, որը հակադրում եմ Նիկոլի «էստի համեցեք» խղճահարություն-խեղկատակությանը ու քոչարյանական պրիմիտիվ ռևանշիզմին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 397 | 26.04.2022 / քաղաքական թատրոն, Սուրեն Սուրենյանց, խաղաղության դարաշրջան, Նիկոլ Փաշինյան

Սեյրան Օհանյան․ «Այո, փաստերը վկայում են, որ Արցախի և Հայաստանի դեմ այսօր աշխարհի խոշոր ուժերից են խաղում։ Սակայն որքան էլ «տպավորիչ»  լինի հակամարտող կողմերի հարաբերությունը, մենք իրավունք չունենք հուսահատվելու կամ համակերպվելու մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ։ Եվ կարո ՛ղ ենք բեկել հայ ժողովրդի դեմ ծրագրված հերթական դավադրության ընթացքը, եթե անձնական շահերը մի կողմ թողնելու քաջություն ունենանք ու նորի՛ց համախմբվենք»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 270 | 25.04.2022 / քաղաքական թատրոն, Սեյրան Օհանյան


Սուրեն Սուրենյանց․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման հարցում գոյություն ունի գրեթե 100%-ոց քաղաքական կոնսենսուս։ Բայց բացակայում է կոնսենսուսը հետնիկոլական Հայաստանի վերաբերյալ։ Այդ կոնսենսուսի ձեւավորմանը խանգարում է Քոչարյան- Սարգսյան զույգի «ակտիվությունը»: Կարճ ասած, ժողովուրդն ուզում է երաշխիքներ ունենալ, որ` Նիկոլի հետ միասին, հեռանալու են նաև Ռոբերտն ու Սերժը։ Հենց նման երաշխիքներ եղան` Փաշինյանի հրաժարականը կպահանջի ամբողջ հասարակությունը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 275 | 25.04.2022 / Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, ներքաղաքական

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերի իր էջերում գրառում է արել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: «Լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Եկեք բոլորս միասին հիշենք 1.5 միլիոն զոհերին, որոնք սպանվել են: Ես շատ հպարտ եմ, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 301 | 25.04.2022 / Քիմ Քարդաշյան, Հայոց ցեղասպանություն

Արման Թաթոյան․ «ԳՀՀ գործող իշխանության այսօրվա քաղաքականությունը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ և ձևավորել իշխանություն: Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 269 | 22.04.2022 / Արման Թաթոյան, վտանգավոր քաղաքականություն

Այսօր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ծննդյան 96-րդ տարեդարձին, սոցիալական ցանցերում հայտնվել է թագուհու հազվագյուտ արխիվային լուսանկարը։ Լուսանկարում երբ Եղիսաբեթ II-ը 2 տարեկան է։ Լուսանկարն ուղեկցվում են Նորին Մեծությանն ուղղված շնորհավորանքներով և պատմություն այն մասին, թե ինչպես է նա դարձել Մեծ Բրիտանիայի թագուհի։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 295 | 21.04.2022 / Մեծ Բրիտանիա, Եղիսաբեթ II


Ջոն Փաուլզ․ «- Մարդկային ցեղը՝ անհեթեթություն է։ Գլխավորը ՝ չդավաճանել ինքդ քեզ։ - Բայց, օրինակ, Հիտլերը ինքն իրեն չդավաճանեց։ - Ճիշտ է։ Չի դավաճանել. բայց միլիոնավոր գերմանացիներ դա արեցին՝ դավաճանեցին իրենք իրենց։ Սա է ողբերգությունը, ոչ թե այն, որ ոմն մեկը համարձակվեց դառնալ չարի ուղեկցորդը։ Փոխարենը միլիոնավոր մարդիկ չհամարձակվեցին անցնել բարու կողմը»։

История одной фотографии

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 256 | 21.04.2022 / Ադոլֆ Հիտլեր, դավաճանություն


Ստեփան Դանիելյան․ «Արևմուտքը գեներացնելով Ադրբեջանի հետ խախաղության պայմանագրի կնքման ու Արցախի հարցի վերջնական լուծման, այսինքն այն Ադրբեջանի կազմում թողնելը, հայերին այլ ելք չի թողնում ու քշում է Ռուսաստանի գիրկը: Հիմա դրանում ով է մեղավոր: Իհարկե, Հայաստանի արևմտամետներն այդքան ուղեղ չունեին, որ գիտակցեին իրենց ամենօրյա քայլերի հետևանքները, սակայն իրենք նույնպես մեղավոր են դրանում ու կոկորդիլոսի արցունքներ թող չթափեն»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 259 | 21.04.2022 / Ստեփան Դանիելյան, արևմտամետներ

Խաղաղության, կարեկցանքի, համընդահանուր սիրո մասին Բուդդայի գաղափարները  սովորեցնում են ապրել բաց սրտով՝ անկեղծ ընդունելով բնությունն ու նրա ամեն ստեղծածը։ Բուդդայի 14 պատվիրաններին ծանթացեք ArmenLur-ի «Մտորման համար» խորագրում։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 245 | 20.04.2022 / պատվիրաններ, Բուդդա

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 4. Մադրիդյան սկզբունքները ձևավորվեցին ետՔիՎեստյան բանակցային կոնտեքստում, որում արդեն ոչնչացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյեկտայնությունը, ընդ որում` «շնորհիվ» Ռոբերտ Քոչարյան - Վարդան Օսկանյան զույգի փառապանծ դիվանագիտական ջանքերի։ Այդ իրավասուբյեկտայնությունը ձևավորվել էր շնորհիվ Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի, իսկ այնուհետև ռազմական հաղթանակների, որոնք ստիպեցին միջազգային հանրությանը արձանագրել Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն միավորի գործոն դառնալը։ 1994 թվականին ԵԱՀԿ–ի Բուդապեշտյան գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղին ճանաչեց որպես ղարաբաղյան հակամարտության իրավահավասար և լիիրավ կողմ, իսկ 1997 թվականին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից Փաթեթային առաջարկի մերժումից հետո, Մինսկի խմբի համանախագահությունը պաշտոնապես առաջարկեց Փուլային տարբերակը, որում այլևս որևէ հիշատակում չկար հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա լուծելու մասին, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իրավահավասար բանակցություններով։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ–ի հետ համաձայնեցված և նրանց հավանությունը ստացած այդ փաստաթուղթը եթե ստորագրվեր, նոր մակարդակի վրա կբարձրացներ Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը և մեզ ավելի կմոտեցներ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 282 | 20.04.2022 / ԼՂՀ կարգավորում, Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Լևոն Զուրաբյան

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 3. Քի Վեստի հարցում Օսկանյանի ստախոսությունը, առաջին հայացքից, շատ ավելի բարդ է բացահայտել, քանի որ Ղարաբաղն այդ առաջարկով պետք է իսկապես դառնար Հայաստանի մաս։ Օսկանյանը, սակայն, լռում է մի քանի «նրբությունների» մասին, որոնք այդ կարծեցյալ նվաճումն ուղղակի զրոյացնում են։ Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք նման պաշտոնական առաջարկ չի արել հակամարտության կողմերին։ Բան այն է, որ Քի Վեստում շրջանառող փաստաթուղթն ունեցել է «non-paper»-ի կարգավիճակ։ Դիվանագիտության մեջ անգլերեն non-paper արտահայտությունը նշանակում է աշխատանքային փատաթուղթ, որը որևէ պաշտոնական դիրքորոշում չի արտահայտում, իսկ, տվյալ դեպքում, ընդամենը ներկայացնում էր աշխատանքային մի սևագիր, որը կոչված էր օգնելու կողմերին` համաձայնության գալ իրենց նախնական երկկողմանի խոսակցությունների հիման վրա։ Համաձայնությունը ենթադրում էր տարածքային փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև (Ղարաբաղը Մեղրու դիմաց կամ, ինչպես վերջում առաջարկել էր հայկական կողմը, Մեղրու վրայով «ինքնիշխան միջանցքի» դիմաց, ինչը, բնականաբար, մերժվեց Ադրբեջանի կողմից)։ Եվ, վերջապես, ամենակարևորը. Քի-Վեստյան բանակցությունների միակ շոշափելի արդյունքը եղավ բանակցային ձևաչափից Լեռնային Ղարաբաղի հեռացումը, քանի որ բանակցությունների հիմքում ընկած էր Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային փոխանակումը, և Երևանը ստիպեց Ստեփանակերտին` անշրջելիորեն հրաժարվել բանակցային կողմի իր լիազորություններից։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 267 | 20.04.2022 / ԼՂՀ կարգավորում, Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան


ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 2. Օսկանյանը նաև փորձում է համոզել, որ, մերժելով փուլային տարբերակը, հնարավոր դարձավ հետագայում ստանալ կարգավորման պլաններ, որոնցում չի ամրագրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես, նա գրում է. «Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»։ Այստեղ մի նախադասության մեջ Օսկանյանը միանգամից երեք սուտ է ասում։ Սկսենք «Ընդհանուր պետության» առաջարկից։ Այդ պլանով նախատեսված էր, որ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Պայմանագրի հետագա 12 կետերը պարզորեն բացահայտում են այն իրողությունը, որ այդ «Ընդհանուր պետությունը» կոչվելու էր Ադրբեջան, և Լեռնային Ղարաբաղը լինելու էր այդ ընդհանուր պետության՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն, թեև շատ լայն լիազորություններով։ Ավելորդ չեմ համարում նշել, որ Տեր-Պետրոսյանը 1997 թվականին մերժել էր, այսպես կոչված, Փաթեթային պլանը, որում ավելի հզոր իրավասություններ ու արտոնություններ էին առաջարկված Լեռնային Ղարաբաղի համար, սակայն Ղարաբաղը նույնպես ճանաչվում էր Ադրբեջանի կազմում։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 277 | 20.04.2022 / ԼՂՀ կարգավորում, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան

ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 1. Խոսելով Հայաստանի Անվտանգության խորհրդի 1998 թվականի հունվարի 8-ի հայտնի նիստի մասին` նա գրում է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար», իսկ այնուհետև փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը՝ Օսկանյանը, իբր, դեմ է արտահայտվել այդ տարբերակին։ Որպես նիստի մասնակից մերժում եմ այս կեղծիքը։ Իրականում դեմ էին, այո, Քոչարյանը, երկու Սարգսյանները, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության բոլոր ներկա անդամները, ինչպես նաև` Հայոց Համազգային Շարժումից Հովհաննես Իգիթյանը։ Մնացածը, այդ թվում` Վարդան Օսկանյանը, կողմ արտահայտվեցին (Օսկանյանը՝ մի քանի անգամ) փուլային տարբերակին։ Վերջինիս դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Օսկանյանը ոչ միայն արտգործնախարարի տեղակալն էր, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով գլխավոր բանակցողը։ Դա իր բանակցած փաստաթուղթն էր նաև, և արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ միասին` նրանք պարտաճանաչորեն աջակցեցին այդ փաստաթղթին, ներկայացնելով արտաքին գործերի նախարարության տեսակետը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 315 | 20.04.2022 / Սերժ Սարգսյան, ԼՂՀ կարգավորում, Վարդան Օսկանյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Զուրաբյան, Լևոն Տեր-Պետրոսյան

Կարեն Շահնազարով․ Կարծում եմ՝ վերջին 30 տարիների ընթացքում մենք կորցրել ենք ազգային ինքնությունը։ Դա լրջագույն խնդիր է։ Ու չի բացառվում, որ ներկայիս ժամանակաշրջանը՝ հնարավորոււթյուն է վերադառնալ սեփական ինքնությանը։ Պետք է օգտվել դրանից․ վերջին 30 տարիներին ես տեսնում եմ ՝ Ռուսաստանը գնալով ավելի քիչ է հիշեցնում Ռուսաստանին, այլ անհասկանալի ինչ-որ բան։ Եվ ինձ թվում է, այսօր շատ նպաստավոր ժամանակ է հենց մշակույթի զարգացման համար։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 244 | 19.04.2022 / Կարեն Շահնազարով

« 1 2 3 4 5 6 7 8 »
ԴԵՊԻ ՎԵՐ