18:03, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

«Հայաստանը Արցախ է և վերջ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։ Սա  փանջունիականության նոու-հաու չէ՝ ինչպես կարող է թվալ։ Սա Հայաստանի և Արցախի ոչ թե քաղաքակրթական-ինքնութենական, այլ՝  կարգավիճակային նույնականացում է, քարոզչություն, որի մի երեսն էլ «Առանց Արցախի չկա Հայաստան» նենգախոսությունն է։ Սա Հայաստանի՝ որպես սուվերեն պետության, լուծարման քաղաքականության քարոզչական ապահովում է։ Ինչպես շուրջ մեկուկես տասնամյակ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության քարոզն է հանրային լայն շրջանակներից սքողել Արցախում պետականության ապամոնտաժումը, անցումը համայնքային կյանքի։

Վահրամ Աթանեսյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 390 | 04.09.2022 / Իշխան Սաղաթելյան, Վահրամ Աթանեսյան

Հայաստանում մահապատժի արգելքը դրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը իշխանության գալուց հետո։ Առաջին նախագահը պաշտոնապես կասեցրել է մահապատիժն ի կատար ածելը։ Այն չի կիրառվել մինչև Եվրոպայի խորհրդին անդամակցելը։ Սա շատ կարևոր քայլ էր երկիրը մարդկային ուղիով տանելու։ Եվ 30 տարի անց միջնադար վերադառնալու դատախազության առաջարկը խոսում է միայն մեր երկրում անմարդկային բարքերի, դաժանության և հետադիմական ընթացքի մասին։ Եվ մի մոռացեք, որ այն ժամանակ էլ պատերազմական իրավիճակում էինք։

Ժաննա Ալեքսանյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 390 | 02.09.2022 / Ժաննա Ալեքսանյան, Լևոն Տեր Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ նրան միացված է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անունով «արհեստական շնչառության» սարքը: Բանաձևը պարզ է. եթե ուզում ենք իշխանությունից հեռացնել Փաշինյանին, ապա նախ քաղաքականությունից պետք է հեռացվի Քոչարյան-Սարգսյան զույգը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 373 | 27.08.2022 / Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, ԴԱԿ


Որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Երբ հաղթանակի տարիներն անվանում ես մութ և ցուրտ, Արցախն ազատագրած հերոսներին էլ մերժում, ստանում ես արժանի պատիժ՝ կորցնելով պետականություն», դա, ըստ էության նշանակում է, որ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ իրենք՝ Քոչարյանով-դաշնակով-Փաշինյանով սխալ էին, Լևոնը ճիշտ էր:

Արմեն Գևորգյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 427 | 27.08.2022 / Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՅԴ, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Արմեն Գևորգյան

Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մեջ գոնե մի քիչ Հայրենասիրություն և պետականության զգացողություն կա, ապա նրանք պետք է հասկանան, որ մինչև մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին իրենցից ավելի շատ ատի, որպիսի իրենք նորից գան իշխանության, մեր պետությունից միայն յուն հնչյունը, կամ վանկը կմնա։ Հետևաբար նրանք սա գիտակցելով պետք է ինքնակամ հեռանան քաղաքականությունից, ինչին էլ արագորեն կհետևի Նիկոլ Փաշինյան հեռացումը քաղաքական դաշտից և մեր պետականության զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը։

Դերենիկ Խաչատրյան

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 409 | 24.08.2022 / Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Դերենիկ Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյան

Քանի դեռ չենք հասկացել, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում վարել են ըստ էության նույն, ձգձգման քաղաքականություն՝ անխուսափելի դարձնելով պատերազմը, միաժամանակ չեն հաշվարկել ռեսուրսները, չեն պլանավորել պատերազմի դեպքում անելիքները, ամեն մեկն իր պոպուլիզմով բանակի իրական վիճակը ճոխացրել է, մենք էս շրջապտույտից դուրս չենք գա։

Պետք է հստակ գիտակցվի, որ 97 թվականից հետո բոլոր կառավարությունները, իշխանության օղակներում նստածները իրենց բոլոր քայլերով տարել են ձախողված պատերազմի, Արցախի կորստին, Հայոց բանակի ջախջախմանը։

Կարելի է քննարկել թե սրանցից ո՞րն է եղել ավելի արկածախնդիր կամ ավելի աննասուն, բայց գլոբալ առումով երեքն էլ՝ իրենց մանկլավիկներով, բերել են ձախողման։

Ու քանի դեռ չի գտնվում հնար լայն հանրությանը դա հասկացնել՝ նորանոր ձախողումները ու կորուստներն անխուսափելի են։

Արտակ Հարությունյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 398 | 24.08.2022 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արտակ Հարությունյան


Որ իշխանությունները քողարկված Հակառուսականություն են քարոզում մեջբերեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումից մի հատված. «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

Սա ուղղված է հենց Ռուսաստանին և միայն մի բան է նշանակում, որ քաղաքական տգիտության վերջակետին ենք հասել։ Չեմ զարմանա, եթե մի օր, երբ Արևմտամետ 5-րդ շարասյունը բավարար համակիրներ հավաքի, Նիկոլը իր սովորության համաձայն դիմի ժողովրդին, որ ստանա Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից դուրս գալու ինդուլգենցիա։ Առերևույթ կհաղթի «Դեմոկրատիան», իսկ հետևանքների համար ինքը պատասխանատվություն չի կրի, որովհետև իրականացրել է «Ժողովրդի կամքը»։ Սա եթե բացարձակ տգիտության արդյունք չի, ապա բացարձակ դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։

Հարություն Ավետիսյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 364 | 24.08.2022 / Հարություն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյան

Փողոցային առևտուրը նույնիսկ Ստալինը չի կարողացել արգելել, հիշեք ՆԵՊ-ը: Փողոցային առևտուրը չեն արգելում, կանոնակարգում են:

Ռուբեն Հովհաննիսյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 345 | 22.08.2022 / Ռուբեն Հովհաննիսյան


Հայը` այսօր, վաղն ապրելով աշխարհի ցանկացած կետում` Հայաստանում, թե Սփյուռքում, միայն մի խնդիր ունի այսուհետ և պետք է ունենա` նպաստել, աջակցել, քաջալերել, որ Արցախը մնա հայկական, Արցախում ապրեն հայեր։ Այս ամենից բացի այլ անելիք,  հնարավորություն Արցախի ճակատագրի հանդեպ մենք այլևս չունենք։ Սա այսօր ամենակարևորը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 351 | 13.08.2022 / Աննա Կարապետյան

Խաղաղությունը գին չունի, պատերազմը ունի։ Եվ քանի որ պատերազմը գին ունի, խաղաղությունն ինքնին դադարում է անգին լինելուց։ Այս պարզ բանը չի հասկացել քաղաքական ասպարեզի մանրուքը, որը 24 տարի հաջորդաբար և շարունակաբար երկիրը տարել է աղետի։ Հիմա նրանք կարծես հակառակ ճամբարներում են, իբր հոշոտում են միմյանց, մեղադրում դավաճանության համար, բայց հարազատ և արյունակից են՝ պատմությունը քաղաքականորեն չընկալողի թերամտությամբ։ Նրանք մի են և հավերժ այդ միությամբ։

Տիգրան Պասկևիչյան

Խոսքը վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պատմական իրողությունը կեղծած այն գրառմանը, թե՝ «Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք», այնինչ 90-ականներին հայերս չենք ընտրել պատերազմ ու մենք չենք այն սկսել։ Ի դեպ, ադրբեջանական մամուլն իսկույն օգտագործել է իշխանական պատգամավորի ոչ հայանպաստ գրառումը՝ հայերիս ներկայացնելով որպես ագրեսոր։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 399 | 03.08.2022 / Արսեն Թորոսյան, Տիգրան Պասկևիչյան


«Մարդիկ ինչ կարգի բարոյահոգեբանական նկարագիր պետք ա ունենան, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ձեռ առնեին խաղաղության վերաբերյալ ցանկացած խոսակցություններն ու առաջարկները, «մինչև վերջ կռվելու ու կռվի դաշտում ամեն գնով հաղթելու» վճռականություն քարոզեին, ու հիմա լուրջ դեմքերով պնդեն, որ «խաղաղությունն անգին ա» ու մենք պիտի խաղաղությունն ընտրենք՝ 90-ականների հաղթանակը համարելով պատրանք։ Սա պարտվածի, ուրացողի, նվաստացածի ու նվաստացողի հոգեբանություն ա»։

Հարութ Ուլոյան

Խոսքը վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պատմական իրողությունը կեղծած այն գրառմանը, թե՝ «Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք», այնինչ 90-ականներին հայերս չենք ընտրել պատերազմ ու մենք չենք այն սկսել։ Ի դեպ, ադրբեջանական մամուլն իսկույն օգտագործել է իշխանական պատգամավորի ոչ հայանպաստ գրառումը՝ հայերիս ներկայացնելով որպես ագրեսոր։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 373 | 03.08.2022 / Արսեն Թորոսյան, Հարութ Ուլոյան

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Նորմալ երկրում ի՞նչ հետևանք կունենար թշնամու հետ շփման գծում իրականացված ինժեներա-սակրավորական աշխատանքների մասին հստակ տեղանշումով նյութի հրապարակումը։ Ժողովրդավարության բաստիոն ԱՄՆ-ում, օրինակ, արգելված է գրել Ուկրաինայում կռվող ամերիկացիների մասին։ Իսկ մեզ մոտ կարելի է թշնամուն հայտնել ականապատված տարածքի քարտեզը և մնալ անպատիժ։ Սա հայկական խոսքի ազատություն է, որ վաղը դարձյալ կարող է զինվորի կյանք արժենալ»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 342 | 06.07.2022 / «Հրապարակ», Վահրամ Աթանեսյան

Սուրեն Սուրենյանց․ «Նիկոլ Փաշինյանի թիմը պատրաստ է անգամ բռնության` իշխանությունը պահպանելու համար։ Քոչարյան - Սարգսյան զույգի առաջնորդությամբ գործող ընդդիմությունը պատրաստ է ցանկացած սադրանքի` իշխանությունը յուրացնելու նպատակով։ Երկխոսության, կոմպրոմիսների պոտենցիալ չունեցող բևեռների հակադրություն է, որի հետևանքով խուրդվում են պետությունը, պետական, քաղաքական համակարգերը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 371 | 04.06.2022 / քաղաքական թատրոն, Սուրեն Սուրենյանց


Էնթոնի Բլինքեն․ «ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը: Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter Դիտումներ՝ 303 | 26.05.2022 / սահմանազատման հանձնաժողով, Էնթոնի Բլինքեն


Ստեփան Դանիելյան․ «2017-ի խորհրդարանում հայտնվեցին իշխանական ռեսուրսների գանձապահը՝ ՀՀԿ-ն, Օլիգարխիային խորհրդանշող ԲՀԿ-ն, դեռեւս վերջնականապես չմարած ազգայնականության զգացմունքների խորհրդանիշ ՀՅԴ-ն և թափ հավաքող քաղաքացիական բևեռի խորհրդանիշ նշանակված ԵԼՔ դաշինքը։ Այսօր ունենք վարկաբեկված կուսակցություններ, ունենք վարկաբեկված քաղաքացիական շարժման հին պերճանքից մնացած բեկորներ, որոնք հայհոյանքի խորհրդանիշների են վերածվել, ունենք ներկա եւ ապագա չխոստացող իշխանություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 321 | 23.05.2022 / Ստեփան Դանիելյան, քաղհասարակություն

Լվովի 22-ամյա բնակչուհի Սոֆիա Կարկադիմը մայիսի սկզբին ապաստան է ստացել Բրեդֆորդ քաղաքում բնակվող 29-ամյա Թոնի Գարնեթի, նրա կնոջ՝ Լորնայի և երկու երեխաների տանը: Շատ կարճ ժամանակ անց պարզվել է, որ ուկրաինուհին և ընտանիքի հայրը սիրային կապի մեջ են: Թոնին լքել է կնոջը փախստականի ժամանումից ընդամենը տասն օր անց՝ աղջկա հետ տեղափոխվելով իր ծնողների տուն: Բրիտանացին պնդում է, որ սիրահարվել է և ցանկանում է կյանքի մնացած մասն անցկացնել Սոֆյայի հետ: Վերջինս էլ պնդում է, որ ինքը «տնաքանդ» չէ ու զույգի բաժանման պատճառը չէ:

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail Դիտումներ՝ 338 | 23.05.2022 / նա & նե, Ընտանիք

Սուրեն Սուրենյանց․ «Բրյուսելում կայացել է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Արդյո՞ք պաշտոնական Երևանը հաշվարկել է բրյուսելյան գործընթացի հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքները։ Ինչքանո՞վ են համադրելի Բրյուսելի ու Մոսկվայի միջնորդությունները` հաշվի առնելով Ռուսաստան- Արեւմուտք հակադրությունները։ Արդյո՞ք նոր անվտանգային ռիսկեր չի ծնում հայ- ադրբեջանական բանակցությունների, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա Արևմուտք–Ռուսաստան մրցակցությունը, որը որոշակի պահի կարող է բարդ երկընտրանքի առաջ կանգնեցնել Երևանին։ Եվ վերջապես` ողջամի՞տ է գնալ Բրյուսելի առաջարկած, այսպես ասած, փաթեթային լուծմանը, եթե հնարավոր է այս պահին առկախել ԼՂ կարգավիճակի լուծման հարցը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 354 | 23.05.2022 / Սուրեն Սուրենյանց, ԼՂ հիմնահարց

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. Ի լուր Իշխան Սաղաթելյանի․ ուղիղ 100 տարի հետո Նիկոլ Փաշինյանը կրկնել է Հայաստանի Բիւրօ կառավարության «սխրանքը»,․ 1920թ․ ամռանը իրական հնարավորություն կար Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և պահպանել առնվազն 60.000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանը, բայց ՀՅԴ-ն մերժեց, որովհետև երազում էր ծովից-ծով երկիր։ Սեպտեմբերի 26-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, որ ավարտվեց Ալեքսանդրապոլի լիակատար կապիտուլյացիոն պայմանագրով։ 2020թ․ ամռանը Նիկոլ Փաշինյանը մերժեց «տարածքներ՝ խաղաղության դիմաց», առաջարկությունը, քանի որ տարված էր «Արցախը Հայաստան է և վերջ» ցնորքով։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, որը Ռուսաստանի կողմից կանգնեցվեց նոյեմբերի 10-ին։ ԼՂ կարգավորման՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակով կունենայինք 6.000 քառակուսի կիլոմետր՝ բացառապես հայկական վերահսկողության ներքո տարածքով փաստացի անկախ Արցախ, որի վերջնական կարգավիճակը չէր կարող ցածր լինել, քան Ադրբեջանի հետ պատերազմի ավարտը սահմանող պայմանագիրն ստորագրելու պահին կստանար և որը կճանաչվեր միջազգային հանրության կողմից։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 385 | 22.05.2022 / Վահրամ Աթանեսյան, Իշխան Սաղաթելյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՅԴ, Նիկոլ Փաշինյան


«Պետականություն» քաղաքական նախաձեռնության անդամ Արմեն Գևորգյանը գրում է. Հայստանը պետք է առաջարկի Ռուսաստանին, Վրաստանին, Թուրքիային, Իրանին տարածաշրջանի ժողովուրդների համար Կարսում համատեղ կառուցել մշակութային, մարզա-համերգային համալիր։ Թե չէ «Հայկական երազանքը» կկորչի Քուռ-Արաքսի ջրերում։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 351 | 21.05.2022 / «Պետականություն», «Հայկական երազանք», Արմեն Գևորգյան

Արամ Ավետիսյան. Այսօր երևանցիների երթևեկը խոչընդոտելու համար տուգանային հրապարակ տարված 67 մեքենաներից 47-ը Ղարաբաղից էին եկել։ Իմիջիայլոց՝ 2020 թվականի հոկտեմբերին առաջնագիծ մեկնող մեր մեկ տասնյակ մեքենաներից կազմված շարասյան երթևեկն էլ Քարվաճառի մատույցներում խոչընդոտեց գրեթե երկու հարյուր մեքենաներից կազմված Ղարաբաղից ճողոպրողների ավտոշարասյունը․․․
Հ․Գ․ Անիմաստ լոլո չկարդաք սեպ խրելու մասին։ Մենք այդ սեպը հանելու համար մեր ընկերների կյանքերով ենք վճարել։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 338 | 21.05.2022 / հայաստանցի-ղարաբաղցի, Արամ Ավետիսյան
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 12 13 »
ԴԵՊԻ ՎԵՐ