20:39, 08.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Մայիսի 24-ին Թբիլիսիում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի ազգային հաղորդակցությունների հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Վրաստանի մեդիակարգավորիչը առաջին անգամ է կնքում այս տեսակի փասթաղուղթ այլ երկրի կարգավորող մարմնի հետ: 

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 312 | 25.05.2022 / Հայաստան-Վրաստան

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման և սահմանային անվտանգության անվտանգության հանձնաժողովի առաջին նիստը, որը գումարվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի դելիմիտացիայի հարցերը քննարկելու համար։ Միշելն արձանագրել է, որ տեղի է ունեցել նշանակալի քայլ՝ կիրակի օրը կայացած եռակողմ հանդիպումից հետո։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter Դիտումներ՝ 266 | 25.05.2022 / հայ-ադրբեջանական, Շառլ Միշե


ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները բացահայտել են պետական դավաճանության ևս մեկ դեպք: Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ։ Զինծառայողը պետական դավաճանության դիմաց օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ստացել է 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք (տեսանյութ)

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԱԾ Դիտումներ՝ 275 | 25.05.2022 / ԱԱԾ, գործակալներ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ «Պետքարտուղար Բլինքենը և Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական ազդակը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և առաջընթացի կոչ է արել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային կապերի զարգացման գործում»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 298 | 25.05.2022 / դելիմիտիզացիա, սահմանազատում, Էնթոնի Բլինքեն

«Դիմադրություն» շարժման աջակիցները շրջափակել են Արտաքին գործերի նախարարության շենքը։ «Այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»,-հայտարարել են բողոքի ակցիայի կազմակերպիչները։

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 276 | 24.05.2022 / քաղաքական թատրոն

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 244 | 24.05.2022 / Ճանապարհները Հայաստանում


Գյումրիի Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն է։ Պարզվել է, որ կնոջը վնասվածքներ էր պատճառել նրա ամուսինը։ Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 292 | 23.05.2022 / դանակահարություն, սպանություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Մայիսի 22-ի դրությամբ կատարվել է՝ 2 193 307 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 132 945,երկրորդ դեղաչափ` 1 007 605, բուստեր` 52 757:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՆ Դիտումներ՝ 269 | 23.05.2022 / պատվաստում, կորոնավիրուս


Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 290 | 19.05.2022 / ԱԳՆ, սահմանազատման հանձնաժողով

Այսօր՝ ժամը 04։00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։ Մահացած տղամարդը ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։  

Լուր / Տեսնել ավելին՝ Shamshyan.com Դիտումներ՝ 285 | 19.05.2022 / ինքնասպանություններ

ՀՀ կառավարությունը նիստ  հրավիրել․ օրակարգում 36 հարց է։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 280 | 19.05.2022 / կառավարության նիստ, ՀՀ կառավարություն


Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի։ նչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 243 | 19.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի  վեր Հայաստանում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները հաշվառել են համապատասխանաբար 1907 և 20 ԱՁ-ներ (անհատ ձեռներեց), ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել են նաև ՍՊԸ-ներ (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): ՌԴ-ի քաղաքացիների և/կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ այս տարվա փետրվարի 24-ից մինչև մայիսի 17-ը գրանցվել է 1011 ՍՊԸ: Թվով 1907 քաղաքացիներ հաշվառվել են որպես Ա/Ձ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 243 | 19.05.2022 / ռուսաստանիցիներ, ՍՊԸ, Ա/Ձ


Ծխախոտի երկրորդային ծուխը, որը ներշնչվում է պասիվ ծխելու ընթացքում, պարունակում է մոտ 4000 վնասակար նյութ, որից 70-ը առաջացնում է քաղցկեղ։ Պասիվ ծխելը լուրջ վտանգ է մարդու առողջության համար և աշխարհի շատ երկրներ աշխատանքներ են տանում այս խնդիրը լուծելու և վնասը նվազեցնելու համար։ Ծխելն արգելող օրենքները ինչ-որ չափով կօգնեն, բայց ինչպես ցույց է տալիս ամբողջ աշխարհի փորձը և ստատիստիկան, ծխողների թիվը կտրուկ փոփոխության չի ենթարկվում։ Մենք պետք է կարողանանք փոխել մարդկանց մտածելակերպը, և ակտիվ ծխողինը և պասիվ ծխողինը։ Երկուսի դեպքում էլ մտածելակերպի խնդիր կա։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Doctors.am Դիտումներ՝ 275 | 18.05.2022 / վնասակար սովորույթներ, խորհուրդներ

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է: Այս պահին Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դները բաց են, և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 256 | 18.05.2022 / մետրոպոլիտեն, մետրո, ցուցարարներ

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Լուր / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 255 | 18.05.2022 / հայտարարություն, Ոստիկանություն

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 260 | 18.05.2022 / մետրոպոլիտեն, ոստիկաններ

Մայիսի 17-ին մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ պաշտպանության նախարարության  N զորամասի տարածք: Նրանք, չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե Դիտումներ՝ 267 | 18.05.2022 / քրեական

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 261 | 18.05.2022 / քաղաքական թատրոն


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԺ Դիտումներ՝ 251 | 18.05.2022 / արտահերթ նիստ, Ազգային ժողով
« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ