23:32, 08.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Զոհված զինծառայողների ծնողներն այժմ Զինվորական քննչական կոմիտեի մոտ են։ Ավելի վաղ նրանք դիմել էին գլխավոր դատախազին՝ զոհված զինծառայողներին՝ տուժող, իսկ իրենց տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Դատախազը բավարարել էր միջնորդությունը։ Նրանց երկրորդ պահանջն այժմ այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ իրենց հարազատների մահվան համար և ենթարկվի պատասխանատվության։

Լուր / Տեսնել ավելին՝ oragir.news Դիտումներ՝ 262 | 18.05.2022 / Քննչական կոմիտե, զոհված զինծառայողների հարազատներ, ՔԿ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 271 | 18.05.2022 / ՊՆ, սահման, ապատեղեկատվություն, հայ-ադրբեջանական

Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 280 | 18.05.2022 / քաղաքական թատրոն, Իշխան Սաղաթելյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Министры ИД РА, РФ и Азербайджана обсудили вопросы, касающиеся нагорно-карабахского конфликта | Newsinfo.am

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 238 | 12.05.2022 / Ջեյհուն Բայրամով, ԱՊՀ, Արարարատ Միրզոյան


Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և նրա կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքը կալանքի տակ է: Հայցը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ միջնորդելով գույքի վրա կալանք կիրառել՝ որպես հայցի ապահովման միջոց:

Լուր / Տեսնել ավելին՝ Datalex Դիտումներ՝ 270 | 12.05.2022 / նախկիններ, ապօրինի հարստացում

Մայիսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհին «ԳԱԶ-69 Ա» մակնիշի ավտոմեքենան շուրջ 30 մետր գլորվել է ձորակը. 32-ամյա վարորդ Անդրանիկ Խաչիկյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 255 | 12.05.2022 / պատահարներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր  Արսեն Ջուլֆալակյանը հայտնել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաժանված է խմբերի՝ ազգայնականներ, գլոբալիստներ, սորոսականներ, նեյտրալներ։ Թիմի ներսում խմբերը՝ Ալենի թիմը, Արարատի թիմը և այլ խմբեր իրար դեմ էին պայքարում, միմյանց դեմ կոմպրոմատներ հավաքում: «Փաշինյանը կոմպրոմատներ ունի թիմի անդամների դեմ՝ և՛ սեռական բնույթի, և՛ ընդհանուր ֆինանսական բնույթի շահերով պայմանավորված, որոնց միջոցով վախեցնելով նրանց կառավարում է»,- ասել է Ջուլֆալակյանը։

Պարում է Փաշինյանը. Ինչպես սփյուռքահայ երեխաները դիմավորեցին վարչապետին - YouTube

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 247 | 10.05.2022 / Արսեն Ջուլֆալակյան, Նիկոլ Փաշինյան

Տարիներ շարունակ մամուլը գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի ունեցվածքի և հատկապես նրա առանձնատան մասին, ինչին ի պատասխան վերջինս մշտապես հերքել է նմանատիպ լուրերը։ Օհանյանի զբաղեցրած առանձնատունը պատկանում է ոմն Կարինե Բարսեղյանին: Ընդ որում, թեև Օհանյանը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ վարձով է բնակվում, Կադաստրի փաստաթղթերում բացակայում է վարձակալության պայմանագիրը։ Սեյրան Օհանյան բնակվում է Վահագնի թաղամաս, 3 տեղամաս, Արփա-30 հասցեում գտնվող «Արարատ-1» տիպի առանձնատանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Fip.am Դիտումներ՝ 267 | 10.05.2022 / նախկիններ, Սեյրան Օհանյան


ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ՝ Գյումրիում ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:

Տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզվում են

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե Դիտումներ՝ 267 | 10.05.2022 / քաղաքական թատրոն

Մայիսի 9-ի դրությամբ կատարվել է ❗️2 183 124 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 130 460, ✅ երկրորդ դեղաչափ` 999 123, ✅ բուստեր` 49 925:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՆ Դիտումներ՝ 244 | 10.05.2022 / կորոնավիրուս


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 254 | 10.05.2022 / ապատեղեկատվություն, ՊՆ, հերքումներ

Թուրք վերլուծաբան Ռամազան Յաշարը հոդված է հրապարակել` անդրադառնալով հայերի ու հրեաների համաշխարհային առանձնահատկությանը։ «Հրեաների մասին թեկուզև ճիշտ, բայց ինչ-որ բացասական բան ասելը կամ գրելը, չափազանց ռիսկային է։ Հայերի դեպքում՝ ևս։ Ուզենք թե չուզենք աշխարհը գերի վերցրած հրեական և հայկական անձեռնմխելիության հետևանքները նկատվում են նաև Թուրքիայում»,- գրում է Յաշարը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 289 | 07.05.2022 / հրեաներ, Հայ-թուրքական, Ռամազան Յաշար, թուրքեր, հայեր


Մայիսի 6-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղում իրականացվել են որոնողական աշխատանքներ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Այսօր Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 231 | 07.05.2022 / Սևան, փրկարարներ


ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել օրենքի դրույթներից մեկով նախատեսված սահմանափակումը, թե ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Այսպիսով՝ այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվի, վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամի:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 254 | 06.05.2022 / Ազգային ժողով, ՔՊ

Մեր ունեցած տեղեկություններով այս պահին ԱԱԾ-Ն Սիսիանի համայնքապետարանում է։ Կան բերման ենթարկվածներ։ Նախնական տեղեկություններով բերման ենթարկվածներըերեքն են։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ազատ Սիսիանցիներ Դիտումներ՝ 255 | 06.05.2022 / ԱԱԾ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարների խումբը Հաղթանակ կամուրջի մոտ էր, որտեղ բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Ոստիկանները սկսեցին քաշքշել քաղաքացիներին և բերման ենթարկել։ Նրանք թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցները երթը շարունակել։ Ակցիային մասնակցում է  նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որիը ևս բերման ենթարկվեց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 265 | 06.05.2022 / քաղաքական թատրոն, Վալերի Օսիպյան


Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.-ի մարդահամարի հիման վրա ընթացիկ հաշվարկի տվյալներով, 2022թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 961,6 հազար մարդ՝ 2021թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 2 963,9 հազար մարդու համեմատ: Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 891,4 հազար բնակիչ, Երևանում բնակվում է 1 093,2 հազար մարդ: Գյուղական համայնքների բնակչության թիվը կազմում է 1 070,2 հազար մարդ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտե Դիտումներ՝ 258 | 06.05.2022 / ժողովրդագրություն

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր  ժամը 12:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի  նախագիծը։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազգային ժողով Դիտումներ՝ 283 | 06.05.2022 / Ազգային ժողով, ԱԺ, նիստեր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 280 | 06.05.2022 / ավտոպատահարներ, հանցագործություններ

2022թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  ապահովել է շուրջ 632  միլիարդ դրամ՝ մոտ 119 միլիարդ դրամով կամ 23.2 տոկոսով գերակատարելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մուտքերը: Ապրիլի ցուցանիշը՝ շուրջ 51.2 միլիարդ դրամով կամ 28.4%-ով գերակատարվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հիմնական աճն արձանագրվել է շահութահարկի և բնօգտագործման վճարների, մասնավորապես ռոյալթիի մասով։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊԵԿ Դիտումներ՝ 249 | 06.05.2022 / հարկային

« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ